Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Տուրիզմի զարգացման հիմնախնդիրները Տավուշի մարզում» թեմայով սեմինար

2015թ. մայիսի 7-ին «Տավուշի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ, էքսկուրսավար-թարգմանիչ Հովհաննես Ղահրամանյանը ԵՊՀ ԻՄ-ի «Սերվիս» մասնագիտության առաջին կուրսի ուսանողների համար անցկացրեց «Տուրիզմի զարգացման հիմնախնդիրները Տավուշի մարզում» թեմայով սեմինար, որին ներկա էր նաև Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, ուսումնական խորհրդատու Պավել Ասիլբեկյանը:

Տավուշի զբոսաշրջության զարգացման ՀԿ-ի տնօրեն  Հովհաննես Ղահրամանյանի հետ հանդիպում

Սեմինարի նպատակն էր ընտրել Հայաստանում տուրիզմի զարգացման համար թիրախային կետ (տվյալ դեպքում` Տավուշը) և առավել արդյունավետ օգտագործել առկա զբոսաշրջային ներուժը` հավասարաչափ բաշխում կատարելով մարզի բոլոր տարածքների միջև և ոչ թե ուշադրությունը կենտրոնացնելով զբոսաշրջային գրավչություն ներկայացնող մեկ-երկու վայրի վրա:

Տավուշի զբոսաշրջության զարգացման ՀԿ-ի տնօրեն  Հովհաննես Ղահրամանյանի հետ հանդիպում

Սեմինարի ընթացքում ներկայացվեցին առաջիկայում իրականացվելիք համագործակցության ծրագրերը, որոնց նպատակը որոշակի տուրարտադրանքների ձևավորման և իրացման գործում նաև մարզի գյուղացիներին ներգրավելն է:

Տավուշի զբոսաշրջության զարգացման ՀԿ-ի տնօրեն  Հովհաննես Ղահրամանյանի հետ հանդիպում

«Տուրիզմի զարգացման հիմնախնդիրները Տավուշի մարզում» թեմայով սեմինարի շրջանակներում առաջարկվեց կատարել ճանաչողական այց դեպի Մակարավանք, այնտեղ իրականացնել մաքրման և բարեկարգման աշխատանքներ: