Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր

 2016թ. հունվարի 21-25-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան ֆակուլտետների (Բնական, Հումանիտար գիտությունների, Տնտեսագիտության, Կիրառական արվեստի) գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր, որոնց մասնակցում էին տնօրենը, ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչները:

Մասնաճյուղում կայացան ֆակուլտետների գիտական  խորհուրդների ընդլայնված նիստեր

Հունվարի 21-ին տեղի ունեցավ Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստը, հունվարի 22-ին կայացան Հումանիտար գիտությունների և  Տնտեսագիտության ֆակուլտետների նիստերը, 25-ին՝ Կիրառական արվեստի ֆակուլտետի նիստը:

Մասնաճյուղում կայացան ֆակուլտետների գիտական  խորհուրդների ընդլայնված նիստեր

Ընդլայնված նիստերում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագրի և նրա  իրականացման ժամանակացույց-պլանի նախագծին:

Տնօրենի կողմից նշվեց, որ հիմք է ընդունվել ԵՊՀ-ի ռազմավարական ծրագիրը, հաշվի են առնվել նախորդ ծրագրի բացթողումները և տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը:

Ներկայացվեց, որ մասնաճյուղն իր նոր ռազմավարությամբ պլանավորում է իր ուսումնագիտական նոր գործունեությունը՝ նպատակ ունենալով տրամադրել աշխատաշուկայի արդի պահանջներին համահունչ, կառուցվածքային և բովանդակային վերափոխված կրթական  ծրագրեր, ընդլայնել դասախոսական կազմի և ուսանողների ներգրավվածությունը հետազոտական աշխատանքներում, խթանել հասարակայնության հետ կապերն ու բարձրացնել սոցիալական պատասխանատվությունը, զարգացնել ու արդիականացնել ուսումնագիտական գործընթացի իրականացման համար անհրաժեշտ լսարանային, լաբորատոր և գրադարանային պայմանները և այլն:

Մասնաճյուղում կայացան ֆակուլտետների գիտական  խորհուրդների ընդլայնված նիստեր

Ս.Առաքելյանը հանձնարարեց, որ ֆակուլտետներում իրականացվեն նոր ռազմավարական ծրագրի և նրա պլան-ժամանակացույցի քննարկումներ և ներկայացվեն իրատեսական առաջարկություններ:

Որպես ռազմավարական ծրագրի առաջին քայլ՝ նիստերում առանձնահատուկ շեշտվեց, որ ամբիոններում անհրաժեշտ է ընդլայնել գիտական և հետազոտական աշխատանքների ծավալը՝ դրանցում ներգրավելով նաև ուսանողներին, ավելացնել գիտական հոդվածների քանակը, հրատարակել ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկներ: Ի դեպ, տնօրենի կողմից շեշտվեց, որ այդ աշխատանքների իրականացման, մասնավորապես՝ մեթոդական ձեռնարկների հրատարակման գործում մասնաճյուղի ղեկավարությունը կցուցաբերի իր օժանդակությունը:

Մասնաճյուղում կայացան ֆակուլտետների գիտական  խորհուրդների ընդլայնված նիստեր

 Նշվեց, որ ուսումնական  գործընթացի արդյունավետ իրականացման հարցում մեծ դեր ունեն դասընթացներիի փաթեթները, և պետք է ավելի հետևողական լինել ուսանողներին դրանց մեջ ներգրավելու ուղղությամբ: