Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով համաժողով

2016թ. հունվարի 21-22-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով որակի ապահովման երրորդ ֆորումը, որը կազմակերպվել էր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» կողմից:

«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով համաժողով

Մասնաճյուղից ֆորումին մասնակցում էին տնօրենի խորհրդական Անուշավան Մակարյանը և  տնօրենի օգնական Նաթելլա Գրիգորյանը:

«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով համաժողով

Համաժողովի նպատակն էր քննարկել մասնագիտական կրթության որակի ապահովման ներկայիս զարգացումներն ու ձեռքբերումները Հայաստանում և արտերկրում, վեր հանել լավագույն փորձը և նպաստել դրա տարածմանը:

Երկօրյա խորհրդաժողովի ընթացքում զեկույցներով ու քննարկումներով թեմային մանրակրկիտ անդրադարձնան  հեղինակավոր դասախոսներ և կրթության կառավարման մասնագետներ   Հայաստանից, Վրաստանից և եվրոպական երկրներից:

«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով համաժողով

Որակի ապահովման երրորդ ֆորումի մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ՀԱՀ-ի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, ՈԱԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԿԲ-ի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը,  ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ ծրագրի ներկայացուցիչ Մկրտիչ Ավագյանը: 

Միջոցառման ընթացքում  շահակիցների հետ ընդհանուր քննարկումներ տեղի ունեցան  «Ուսուցումն արդյունավետ է, եթե…», «Ինչպես են շահակիցները ներգրավված կրթական ծրագրերի մշակմանը» և «Ուսուցման արդյունավետության բարձրացման ուղիները որակի ներքին և արտաքին ապահովման տեսակետից. պրակտիկ փորձ» թեմաներով:

Այնուհետև խորհրդաժողովը շարունակվեց զուգահեռ ընթացող սեկցիոն նիստերով,   որտեղ  զեկույցների և հաջորդող քննարկումների միջոցով  ներկայացվեց կրթության արդյունավետության ապահովման հայկական, վրացական և եվրոպական  բուհերի լավագույն  փորձը:

Խորհրդաժողովի ընթացքում ներկայացված զեկույցները կհրապարակվեն ՈԱԱԿ-ի նախաձեռնած  և ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորմամբ հրատարակվող միջազգային գրախոսվող գիտական ամսագրում:

«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով համաժողով

Մանրամասները տե՛ս http://forum.anqa.am կայքում: