Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառմանը նվիրված զեկուցում մասնաճյուղում

2016թ. ապրիլի 14-ին ԵՊՀ ԻՄ-ի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիայի  ամբիոնի վարիչի տեղակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ Աննա Սիմոնյանը  Բնական գիտությունների ֆակուլտետում  կարդաց «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառմանը նվիրված զեկուցում:

«Նոբելյան օրեր Երևանում» գիտական  միջոցառմանը նվիրված զեկուցում մասնաճյուղում

Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

«Նոբելյան օրեր Երևանում» գիտական  միջոցառմանը նվիրված զեկուցում մասնաճյուղում

Մասնակցելով ապրիլի 11-ից Երևանում կազմակերպված «Ոգեշնչվի՛ր և ստեղծի՛ր» խորագրով  միջոցառմանը՝  իր ստացած գիտելիքներն ու տպավորությունները Ա.Սիմոնյանը զեկուցման ձևով (շնորհանդեսի ուղեկցությամբ) ներկայացրեց ուսանողներին: 

Ապրիլի 11-16-ը, ինչպես հայտնի է, Հայաստանում հյուրընկալվել և բժշկությանը վերաբերող արժեքավոր զեկուցումներով հանդես են գալիս Նոբելյան հինգ մրցանակակիրներ՝

  • Ահարոն Չեխանովերը՝ Իսրայելից (արժանացել է Նոբելյան մրցանակի՝ ուբիքվիտինով միջնորդավորված սպիտակուցային դեգրադացիայի հայտնագործության համար),
  • Ադա Յոնաթը՝ Իսրայելից (արժանացել է Նոբելյան մրցանակի քիմիայի՝ բյուրեղագիտության ոլորտում արած հայտնագործության համար),
  • Դեն Շեխտմանը՝ Իսրայելից (արժանացել է Նոբելյան մրցանակի քիմիայի ոլորտում),
  • Ջոն Ռոբին Ուորենը՝ Ավստրալիայից (արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի բնագավառում),
  • Էյիչի Նեգիշին՝ Ճապոնիայից (արժանացել է Նոբելյան մրցանակի՝ քիմիայի բնագավառում):

«Նոբելյան օրեր Երևանում» գիտական  միջոցառմանը նվիրված զեկուցում մասնաճյուղում

Մասնաճյուղում ներկայացրած իր զեկույցում Ա.Սիմոնյանն անդրադարձավ հատկապես «Գիտական կրթության խթանումը» թեմայով Դեն Շեխտմանի զեկուցմանը, որտեղ կարևորվում էր գիտական կրթության և այդ կրթությունը տարածողների դերը պետության զարգացման մեջ, ինժեների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետների դերը տնտեսության զարգացման գործում, նորարարական գաղափարների ձևավորման մեջ ընդգծվում էր ինքնավստահության, համարձակության և հետաքրքրասիրության գործոնների կարևորությունը:

«Նոբելյան օրեր Երևանում» գիտական  միջոցառմանը նվիրված զեկուցում մասնաճյուղում

 Դասավանդողներին կոչ էր արվում «պայծառ», պրպտուն մտքով օժտված սաներին առանձնացնել և նրանցից նորարար մասնագետներ պատրաստել:

Զեկույցից հետո ծավալվեց քննարկում: