Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում անցկացվեց 2016թ. դպրոցական օլիմպիադան

2016թ. մարտի 6-ին հանրակրթական 13 առարկաներից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվեց դպրոցական ամենամյա օլիմպիադան, որը 2009 թվականից ի վեր կազմակերպվում է ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից:

Մասնաճյուղում անցկացվեց 2016թ. դպրոցական օլիմպիադան

Տավուշի մարզում օլիմպիադայի աշխատանքներն իրականացնում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժինը:

Մասնաճյուղում անցկացվեց 2016թ. դպրոցական օլիմպիադան

Օլիմպիադայի անցկացման նպատակն է շնորհալի ու ստեղծագործական կարողություններ ունեցող երեխաների հայտնաբերումը, նրանց հետ անհատական աշխատանքի կազմակերպումը:

Մասնաճյուղում անցկացվեց 2016թ. դպրոցական օլիմպիադան

Նախքան օլիմպիադայի մեկնարկը ներկաներին ողջունեցին և հաջողություններ մաղթեցին մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ՄԿՊԿ բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը:

Իր ողջույնի խոսքում տնօրենը մասնավորապես նշեց, որ օլիմպիադայի յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է ոչ միայն իրեն, այլև իր համայնքը, իր դպրոցը, մեծ հաջողություններ ցանկացավ գիտելիքների այս ստուգատեսում և ապագայում՝ բուհ ընդունվելիս: Ընդգծեց, որ կարևորն այն է, որ սիրեն և ամբողջովին նվիրվեն իրենց ընտրած մասնագիտությանը, ջանք ու եռանդ չխնայեն առավելագույնս գիտելիքներ ստանալու, հմուտ և պահանջված մասնագետ դառնալու գործում:

Մասնաճյուղում անցկացվեց 2016թ. դպրոցական օլիմպիադան

Այս տարի Տավուշի մարզի 54 միջնակարգ և 4 ավագ դպրոցներից օլիմպիադային մասնակցեց 28 միջնակարգ և 4 ավագ դպրոցների 300 աշակերտ` հանրակրթական հետևյալ առարկաների գծով.

  • մաթեմատիկա,
    • ֆիզիկա,
    • քիմիա,
    • հայոց լեզու և գրականություն,
    • ռուսաց լեզու,
    • ինֆորմատիկա,
    • անգլերեն,
    • կենսաբանություն,
    • ֆրանսերեն,
    • աշխարհագրություն,
    • գերմաներեն,
    • հայ ժողովրդի պատմություն,
    • ստեղծագործական աշխատանք:

Մասնաճյուղում անցկացվեց 2016թ. դպրոցական օլիմպիադան

Փոփոխություններ էին տեղի ունեցել ամենամյա օլիմպիադայի անցկացման ընթացակարգում. այս տարի օլիմպիադան նախատեսվել է անցկացնել 2 փուլով:

Մասնաճյուղում անցկացվեց 2016թ. դպրոցական օլիմպիադան

Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի II փուլը, որին կմասնակցեն I փուլի հաղթողները:

Մասնաճյուղում անցկացվեց 2016թ. դպրոցական օլիմպիադան

Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 8-ին` ժամը 15:00-ին, ԵՊՀ-ի մեծ դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):

Հաղթողները կստանան 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներ, գովասանագրեր, գրքեր, դիմորդի ուղեցույցներ:

Օլիմպիադայի արդյունքներին կարելի է տեղեկանալ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պաշտոնական կայքի միջոցով: