Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Իջևանի զորամասի զինվորները Կանանց տոնին անակնկալ մատուցեցին համալսարանականներին

2016թ. մարտի 9-ի առավոտյան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բակում տոնական տրամադրություն էր. համալսարանական աղջիկների ու կանանց տոնը շնորհավորելու էին եկել Իջևանում տեղակայված զորամասի մի խումբ զինվորներ՝ իրենց վերադասի գլխավորությամբ:  

Իջևանի զորամասի զինվորները Կանանց տոնին անակնկալ մատուցեցին համալսարանականներին

Զորամասի նվագախմբի տղաները մասնաճյուղի բակում ուսանողուհիների ու աշխատակցուհիների տոնը շնորհավորեցին ոգեշնչող ռազմահայրենասիրական երաժշտական հատվածներ կատարելով:

Իջևանի զորամասի զինվորները Կանանց տոնին անակնկալ մատուցեցին համալսարանականներին

Ապա զորամասի` մարտական ծառայություն իրականացնող և արիությամբ ու նվիրումով իրենց պարտքը կատարող մի խումբ  զինվորներ՝ դասակի հրամանատար, լեյտենանտ Թամրազյանի գլխավորությամբ, իրենց բարեմաղթանքները հղեցին և ծաղիկներ նվիրեցին մասնաճյուղի ուսանողուհիներին, խոստացան ամուր ու անսասան պահել հայրենի սահմանները:

Իջևանի զորամասի զինվորները Կանանց տոնին անակնկալ մատուցեցին համալսարանականներին

Զինվորների բարեմաղթանքներին միացան մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանը, զորամասի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Հ. Սահակյանը:

Իջևանի զորամասի զինվորները Կանանց տոնին անակնկալ մատուցեցին համալսարանականներին

Հերթական անգամ Կանանց տոնին Իջևանի զորամասի զինվորների մատուցած անակնկալը բավականին  գեղեցիկ էր, հաճելի ու հուզիչ. համալսարանականներից շատերի եղբայրները, սիրած տղաները կամ զավակները ծառայում են Հայոց հզոր բանակում:

Իջևանի զորամասի զինվորները Կանանց տոնին անակնկալ մատուցեցին համալսարանականներին

Տոնի «մեղավորները», խորին շնորհակալություն հայտնելով մեր քաջարի զինվորներին, ովքեր գիշեր-ցերեկ արթմնի հսկում են մեր երկրի սահմանները, պահպանում մեր երկրի խաղաղությունը, մեր  անվտանգությունը, նրանց մաղթեցին  խաղաղ երկինք, ոգու կորով, անփորձանք ծառայություն:

Իջևանի զորամասի զինվորները Կանանց տոնին անակնկալ մատուցեցին համալսարանականներին