Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գործնական պարապմունք Մակարավանքում

2015թ. մայիսի 8-ին «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Սերվիս» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները ճանաչողական-գործնական այց կատարեցին դեպի մարզի պատմամշակութային հուշարձաններից մեկը` Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին գտնվող 13-րդ դարի հայկական վանական համալիր` Մակարավանք:

Այցի նպատակը մայիսի 7-ին մասնաճյուղում «Տուրիզմի զարգացման հիմնախնդիրները Տավուշի մարզում» թեմայով իրականացված սեմինար պարապմունքի գործնական մասի իրականացումն էր կոնկրետ տարածքում:

Էքսկուրսիոն երթուղին սկսվեց Աչաջուր համայնքի ղեկավար Կ.Ղալթախչյանի հետ հանդիպումից, որի ընթացքում նա ներկայացրեց համայնքի զբոսաշրջային հնարավորությունները, առկա հիմնախնդիրները, պատրաստակամություն հայտնեց սերտ համագործակցելու ՀԿ-ի և ուսանողների հետ:

Գործնական պարապմունք Մակարավանքում

Այնուհետև ուսանողներն ուղևորվեցին դեպի Մակարավանք, որտեղ նրանց բացատրվեցին հուշարձանը զբոսաշրջիկներին ներկայացնելու առանձնահատկությունները, ընդգծվեց այդ գործում էքսկուրսավարի հմտությունների և դերի կարևորությունը:

Գործնական պարապմունք Մակարավանքում

Այնուհետև ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին հուշարձանի շրջակայքի փոքր տեղամասի մաքրման, բարեկարգման աշխատանքներին:

Դեպի Մակարավանք կատարած ճանաչողական այցի շրջանակներում ուսանողներն անցկացրին ակտիվ և հաճելի հանգիստ` ձեռք բերելով նաև զբոսավարությանն առնչվող գործնական հմտություններ:

Գործնական պարապմունք Մակարավանքում