Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ-ի գիտխորհրդի` 2015թ. տարեվերջյան նիստում տնօրենը ներկայացրեց մասնաճյուղի տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվություն

ԵՊՀ-ի գիտխորհրդի` 2015թ. տարեվերջյան նիստում տնօրենը ներկայացրեց մասնաճյուղի տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվություն

2015թ. դեկտեմբերի 17-ին կայացավ ԵՊՀ գիտխորհրդի` այս տարվա վերջին նիստը:

Օրակարգային ինը հարցերից վերջինը վերաբերում էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին:
Տնօրեն Սամվել Առաքելյանը ներկայացրեց մասնաճյուղի տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվություն:

Ս.Առաքելյանը մասնավորապես նշեց, որ հաշվետու տարում վերանայվել է մասնաճյուղի մասնագիտությունների ցանկը՝ դրանք ավելի համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին:

Համագործակցության հուշագիր է ստորագրվել մարզում գործող քոլեջների, ավագ և հիմնական դպրոցների ու վարժարանների հետ:

«Այս տարի վերջապես հասանք այն արդյունքին, որ դասախոսների 50 տոկոսից ավելին ունեն գիտական կոչումներ»,- ընդգծել է պարոն Առաքելյանը` ավելացնելով, որ մասնաճյուղի դասախոսները, սակայն, քիչ են ներգրավված միջազգային ծրագրերում, և առաջիկայում պետք է ուշադրությունը կենտրոնացնել նաև այդ խնդրի վրա:

Վերջին 1 տարվա ընթացքում տպագրվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսների հեղինակած 8 մենագրություն, 15 մեթոդական ձեռնարկ և 113 հոդված: