Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բանակցում են մասնաճյուղի ուսանողները

2012թ. նոյեմբերի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Բանակցություն» խորագրով դերային խաղը, որը կազմակերպել էր Ուսանողական գիտական ընկերությունը: Խաղին մասնակցեցին Բնական գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողները:

Ըստ բանակցային խաղի սցենարի՝ ԵՊՀ-ն ուներ երկու մասնաճյուղ և ցանկանում էր փակել դրանցից մեկը:

Մասնակիցները բաժանվեցին 4 խմբի՝ Մայր բուհի ռեկտորատ, 2 մասնաճյուղի տնօրենություններ և փորձագետների խումբ: Յուրաքանչյուր մասնաճյուղի տնօրենության նպատակն էր այնպես անել, որ իրենց մասնաճյուղը չփակվի:

Բանակացություններն ընթացան փուլերով: Եղան երկկողմ հանդիպումներ, բազմակողմանի քննարկումներ, բախումներ, փորձագետներին կաշառելու փորձեր և այլն:

Մեկ ժամից ավելի տևած բանակցությունների հետևանքով Մայր բուհի ռեկտորատը որոշում կայացրեց չփակել մասնաճյուղերից ոչ մեկը, այլ կատարել ռեսուրսների վերաբաշխում և սահմանել վերահսկողություն մասնաճյուղերում տեղի ունեցող բոլոր գործընթացների վրա:

Թեև ուսանողներն առաջին անգամ էին մասնակցում նմանատիպ խաղի, սակայն շատ լավ հանդես եկան` դրսևորելով բանակցողներին հատուկ ունակություններ և հմտություններ: