Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսանողական հետազոտական ծրագրի մասնակցության հրավեր

 student-research-program
 

Հայաստանի և Վրաստանի բուհերի ասպիրանտուրայում, մագիստրատուրայում և բակալավրի ավարտական կուրսերում սովորող ուսանողները հրավիրվում են մասնակցելու «հայ-վրացական համագործակցության արդյունավետ ռազմավարություններ` գիտական և ուսանողական շրջանակների ներգրավմամբ – 2» ծրագրին:

Ծրագրի տեղեկատվական աջակիցն է Հայկական գիտական համագործակցություն (ArmScoop) գիտակրթական ցանցը։

Ծրագրի մասնակիցները գիտական ուղղորդողների աջակցությամբ իրականացնելու են համատեղ հետազոտություններ: Ծրագրի առաջին փուլի ավարտին նրանք իրենց հետազոտությունների արդյունքները կներկայացնեն բաց քննարկման մասնագիտական ավելի լայն շրջանակի ներգրավմամբ: Նախատեսվում է, որ իրականացրած հետազոտությունների հիման վրա ծրագրի հաջորդ փուլում գիտական ուղղորդողների և ծրագրի թիմի այլլ անդամների աջակցությամբ ուսանողները պատրաստելու և իրականացնելու են կլոր-սեղան քննարկումներում և մասնակցելու են իրենց հետազոտական արդյունքների հանրայևացմանն ու զանգվածային լրատվամիջոցներով տարածման աշխատանքներին: Յուրաքանչյուր երկրից մեկական մասնակցի` հարևան երկրում գիտահետազոտական կազմակերպություններում մեկամսյա պրակտիկայի հնարավորություն կտրվի:

Հետազոտական խմբերը կազմվելու են Հայաստանի և Վրաստանի ընթացիկ խնդիրներին առնչվող թեմաներով` դիտարկելով դրանք տարածաշրջանային/գլոբալ քաղաքականության և սոցիալ-մշակութային տեսանկյունից: Աշխատանքային լեզուներն են ռուսերենը և/կամ անգլերենը:

Դիմելու կարգը՝ համառոտ

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 24-ը (23:59)ինքնակենսագրական (CV) և լրացրած հայտը հետևյալ հասցեներով՝ cccs@ysu.am,ketevan.khutsishvili@tsu.ge:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ cccsysu.com։

Աղբյուրը՝  armscoop.com