Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի այցը ԵՊՀ

2015թ. նոյեմբերի 26-ին «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը ճանաչողական այց կատարեց ԵՊՀ, ուր արդեն հարազատ դարձած «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը տավուշցիներին ներկայացրեց ԵՊՀ-ն իր ֆակուլտետներով:

tavush-patriotic-club-s-visit-1

Ջերմ ընդունելությունից հետո ակումբականները եղան ԵՊՀ-ի պատմության թանգարանում, մոտիկից ծանոթացան Մայր բուհի պատմությանը։

tavush-patriotic-club-s-visit-2

Ապա «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները մասնակցեցին «Վարդանանք» ՌՀԴ-ի կողմից կազմակերպված միջոցառմանը` ներկայանալով ասմունքով, երգով։

tavush-patriotic-club-s-visit-3

«Վարդանանք» ակումբի նախաձեռնությամբ տարիներ շարունակ անցկացվում է «Անմահները հրամայում են…» խորագրով միջոցառումների շարքը, որի նպատակն է հուշ-ցերեկույթների միջոցով փառաբանել այն ուսանող-ազատամարտիկներին, դասախոսներին, ովքեր Արցախյան ազատամարտում նշանակալի դերակատարություն են ունեցել:

tavush-patriotic-club-s-visit-4

Ամենամյա միջոցառումները յուրաքանչյուր անգամ Արցախյան ազատամարտի մասնակիցների սխրանքներն ու նրանց հայրենանվեր գործունեությունը համալսարանականներին ներկայացնելու առիթ են:

tavush-patriotic-club-s-visit-6

ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետն այն եզակի ֆակուլտետներից է, որն ունեցավ անհամեմատ մեծ թվով կամավորներ: Ուսանողական լսարանները փոխարինելով մարտի դաշտով՝ նրանք նախընտրեցին որպես կամավոր մասնակցել հայրենիքը պաշտպանելու կարևոր ու նպատակային գործին:

Փա՛ռք ու պատիվ մեր համալսարանական հերոսներին`Վարդան Դալլաքյանին, Թաթուլ Կրպեյանին, Վարդան Բախշյանին, Զաքար Ավանեսյանին, Արթուր Մկրտչյանին, Ռոմա Մկրտչյանին, ովքեր, իրենց կյանքը նվիրաբերելով հայրենիքին, դարձան մեր պատմության կերտողները:

tavush-patriotic-club-s-visit-5

«Իմ կենացը մի՛ խմեք, իմ գործը շարունակեք». իրենց գործունեությամբ ակումբականները մոնթեական այս պատգամի կրողներն են: