Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ճանաչողական այց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերություն

2016թ. ապրիլի 15-ին ԵՊՀ ԻՄ-ի  բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և Կիրառական մաթեմատիկա» մասնագիտության մի խումբ ուսանողներ՝ դասախոսների ղեկավարությամբ, ճանաչողական այց կատարեցին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերություն` Մերգելյան ակումբի գործունեությանը մոտիկից ծանոթանալու նպատակով:

Ճանաչողական այց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերություն

Այցը կազմակերպվել է ս.թ. մարտի 14-ին «Թի-Էս-Դի»  ընկերության ներկայացուցիչերի՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ  կատարած այցելության ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության հիման վրա:

Ճանաչողական այցը բաղկացած էր երկու մասից: Նախ՝ մասնակիցներին ներկայացվեցին «Թի-Էս-Դի» ընկերության թողարկվող արտադրանքները («Արմթաբ», «Արմֆոն» բրենդներ և այլն), այնուհետև հոսքագիծը, որտեղ փուլ առ փուլ մշակվում է և ստացվում վերջնական պատրաստի արտադրանքը: Ուսանողները ծանոթացան սարքավորումների ապարատային և ծրագրային մշակման գործընթացներին:

Ճանաչողական այց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերություն

Այցի երկրորդ հատվածն ուներ դասընթացի ձևաչափ: «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»  բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, ծրագրերի ղեկավարները ներկայացրին իրենց կազմակերպությունը, նրա գործունեության հիմնական ուղղությունները, գործող «Startup»-երը, իսկ «Թի-Էս-Դի»  ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը տեղեկացրեց գործարանի գործունեության, ձեռքբերումների, և ձեռնարկվող ծրագրերի մասին, փորձնական հարցազրույցի ձևով ներկաներին ուղղեց մի քանի տրամաբանական հարց: Այնուհետև ծավալվեց բուռն քննարկում:

Ճանաչողական այց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերություն

Վ.Շաքարյանը հավելեց, որ  պատրաստ է աջակցել, ներկայանալ մասնաճյուղ և Իջևանի երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբի որոշ ուսանողների, իր իսկ ընտրությամբ, հրավիրել  մասնագիտական պրակտիկայի:

Ճանաչողական այց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերություն

Այդ  ուսանողների ընտրության համար կանցկացվի հարցազրույց և նրանց կընտրի անձամբ ինքը: Նաև հույս հայտնեց, որ դրանով մասնաճյուղի հետ համագործակցությունը չի սահմանափակվի: Մասնաճյուղի աշխատակից Ա.Սիմոնյանի հետ ձեռքբերվեց հետագա համագործակցության պայմանավորվածություն:

Ճանաչողական այց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերություն

Ուսանողները վերադարձան բավականին գոհ. նրանք շատ տպավորված էին ճանաչողական այցից, «Թի-Էս-Դի» ընկերության աշխատանքային գործընթացից: