Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում տեղի ունեցավ «Բարի գալուստ Իջևան» ֆիլմի դիտումը

2016թ. ապրիլի 16-ին ԵՊՀ ԻՄ-ի Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Բարի գալուստ Իջևան» ֆիլմի դիտումը:

Մասնաճյուղում տեղի ունեցավ «Բարի գալուստ Իջևան» ֆիլմի դիտումը

Ֆիլմը ստեղծվել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» դրամաշնորհային ծրագրի իրականացման շրջանակներում, ուսանողական նախաձեռնող թիմի կողմից:    

Ծրագրի հիմնական պատասխանատուն «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Պետրոսյանն էր, նրան աջակցել են ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդը և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ:

Մասնաճյուղում տեղի ունեցավ «Բարի գալուստ Իջևան» ֆիլմի դիտումը

Ֆիլմի նկարահանմանն իրենց անմիջական մասնակցություն են ունեցել մասնաճյուղի ուսանողներ, «ԱԼԳ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Սարիբեկյանը, «ՖԼԳ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Գասպարյանը և «ՀԼԳ» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Վահե Առուստամյանը:

Մասնաճյուղում տեղի ունեցավ «Բարի գալուստ Իջևան» ֆիլմի դիտումը

«Նպատակ ենք ունեցել նկարահանել տեսանյութ, որտեղ կներկայացվի Իջևանն իր մարդկային ռեսուրսով,  պատմամշակութային արժեքներով և բնությամբ, ինչի շնորհիվ կկարողանանք նաև նպաստել Իջևանում զբոսաշրջության զարգացմանը»,- նշեց ծրագրի պատասխանատու Սյուզաննա Պետրոսյանը:

Ֆիլմն արժանացավ համալսարանական հանդիսատեսի հավանությանը:

Կինոդիտումից հետո ծավալվեց աշխույժ քննարկում: