Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«WRITE ON! COMPETITION 2016» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ Է ԳՐԱՎԵԼ

«WRITE ON! COMPETITION 2016» մրցույթի միջազգային՝ երրորդ փուլում ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության  II կուրսի ուսանողուհի Անուշ Հակոբյանը գրավել է մրցանակային տեղ:

«WRITE ON! COMPETITION 2016» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ Է ԳՐԱՎԵԼ

Տասը տարուց ավելի է, ինչ ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների ջանքերով գործում է «WRITE ON! COMPETITION» մրցույթը, որը նախատեսված է տարբեր երկրների 6-12-րդ դասարանների աշակերտների և բուհերի I-IV կուրսերի ուսանողների համար:

ԵՊՀ ԻՄ-ից այս տարի մրցույթին մասնակցեցին «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության I-III կուրսերի մի խումբ ուսանողներ:

 «WRITE ON! COMPETITION 2016» մրցույթի հանրապետական փուլում հաղթեցին  «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության I կուրսի ուսանողներ Հասմիկ Վարդանյանը (առաջին տեղ), Արինա Պարոնյանը (երկրորդ տեղ), Էմիլիա Փայտյանը (երրորդ տեղ), II կուրսի ուսանողներ Անուշ Հակոբյանը (առաջին տեղ), Ռաֆայել Հարությունյանը (երկրորդ տեղ), Հայկ Դանիելյանը (երրորդ տեղ), III կուրսի ուսանողներ Վարսիկ Սարգսյանը (երկրորդ տեղ) և Վանուհի Վանեսյանը (երրորդ տեղ):

Հանրապետական հանձնաժողովի կողմից միջազգային՝ երրորդ փուլ էին ուղարկվել Հասմիկ Վարդանյանի և Անուշ Հակոբյանի աշխատանքները:

Միջազգային փուլում ընդգրկված 18 երկրների  ներկայացուցիչների՝ հազարից ավելի շարադրությունների մեջ՝ 2-րդ կուրսեցիների անվանակարգում, Անուշ Հակոբյանի աշխատանքը գրավեց երրորդ տեղը:

«WRITE ON! COMPETITION 2016» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ Է ԳՐԱՎԵԼ

«Ուսումնառության ընթացքում յուրաքանչյուր ուսանող պետք է անի մի այնպիսի քայլ, որով հետո կարողանա հպարտանալ և որի շնորհիվ կհպարտանան իրենով։ Իմ նման քայլը եղավ ԱՄՆ շարադրության միջազգային մրցույթին մասնակցելը և մրցանակային 3-րդ տեղը զբաղեցնելը,- հարցազրույցի ընթացքում նշեց մեր հաղթանակած ուսանողուհին՝ Անուշը: – Ես ուրախ եմ, որ ընդունվել եմ հենց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ։ Այստեղ ես ունեմ լավ ընկերներ, հրաշալի դասախոսներ և ղեկավարություն, որ միշտ պատրաստ է խրախուսելու ուսանողի կատարած ամեն մի դրական քայլը: Բացառություն չէր և իմ ձեռքբերումը՝ «WRITE ON! COMPETITION 2016» միջազգային մրցույթում 18 երկրների մեջ մրցանակային տեղ զբաղեցնելը, որի համար շնորհակալ եմ բոլորին՝ թե՛ իմ դասախոսներին և թե՛ տնօրենությանը»:

«WRITE ON! COMPETITION 2016» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ Է ԳՐԱՎԵԼ