Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ բադմինթոնի բաց առաջնություն

2016թ. հոկտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ բադմինթոնի բաց առաջնություն, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի, Իջևանի մարզադպրոցի տարբեր տարիքային խմբերի սաներ:

Մասնաճյուղում կայացավ բադմինթոնի բաց առաջնություն

Բադմինթոնի առաջնությունն անցկացվեց շրջանաձև կարգով, երկու տարիքային (7-10 և 12-18) ենթախմբերով:

Մասնաճյուղում կայացավ բադմինթոնի բաց առաջնություն

Փոքրիկների ենթախմբում աղջիկներից առաջին տեղը գրավեց Ռուզաննա Սարուխանյանը (թիվ 1 հիմն. դպրոց), երկրորդ տեղը՝ Մերի Ալեքսանյանը (թիվ 5 հիմն. դպրոց), երրորդ տեղը՝ Մերի Ղալումյանը (թիվ 3 հիմն. դպրոց):

Մասնաճյուղում կայացավ բադմինթոնի բաց առաջնություն

Տղաներից մրցանակային տեղեր զբաղեցրին թիվ 1 հիմնական դրպրոցի սաները. առաջին տեղը գրավեց Արշավիր Թադևոսյանը, երկրորդ տեղը՝ Սեյրան Սիմոնյանը և երրորդ տեղը՝ Դավիթ Բալինյանը:

Մասնաճյուղում կայացավ բադմինթոնի բաց առաջնություն

12-18 տարիքային ենթախմբում աղջիկներից հաղթեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Էմիլիա Փայտյանը:

Մասնաճյուղում կայացավ բադմինթոնի բաց առաջնություն

Տղաներից հաղթեց նույն մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Հրաչ Ներսիսյանը:

Մասնաճյուղում կայացավ բադմինթոնի բաց առաջնություն

Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին հուշանվերներով:

Բաց առաջնության հաղթողները ս.թ. հոկտեմբերի 13-15-ը Երևանում կմասնակցեն բադմինթոնի ՀՀ մեծահասակների առաջնությանը: