Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ գիտական խորհրդի նիստ

2016թ. հուլիսի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ գիտական խորհրդի
նիստ, որին մասնակցում էին ԵՊՀ-ի ռեկտոր Ա. Հ. Սիմոնյանը, ուսումնամեթոդական վարչության պետ Հ.Ժամհարյանը, ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռ.Մարկոսյանը, ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ա.Ղարիբյանը, գիտխորհրդի անդամները, տնօրենի օգնական Ն.Գրիգորյանը, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության կրթական ծրագրի ղեկավար Ա.Մարդանյանը, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ.Վանյանը:

Նիստը վարում էր Մայր բուհի ռեկտոր Ա.Սիմոնյանը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ գիտական խորհրդի նիստ

Գիտխորհրդի նիստում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. Տեղեկատվություն 2016թ. ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցմամբ բակալավրիատի
    ընդունելության իրավիճակի մասին:
  2. ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության գնահատման՝ 2016թ. հարցման արդյունքների մասին:
  3. 2015-16 ուստարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքների քննարկում:
  4. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017թ. ընդունելության մասնագիտությունների ցանկի քննարկում (առաջարկություն ԵՊՀ-ի գիտական խորհրդին):

Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի նախագահ, տնօրեն Ս. Ա. Առաքելյան

  1. Ընթացիկ հարցեր.
    • . ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հարություն Ալեքսանի Մարզպանյանի, Ռ.Մարկոսյանի, Ն.Խաչատրյանի  «Միգրացիայի  ռիսկերը  և  մարդկային  կապիտալի  վերարտադրությունը» համահեղինակային աշխատությունը հրատարակության երաշխավորելու մասին: 
    • . ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դոցենտ, մանկ. գիտ. թեկն. Վահագն Վարազդատի Գրիգորյանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոնի վարիչ, տնտ. գիտ. թեկն., դոցենտ Աշոտ Երջանիկի Ոսկանյանի «ՀՀ տնտեսական աշխարհագրություն» ուսումնական ձեռնակի հրատարակության երաշխավորելու մասին:

Առաջին հարցի վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ 2016թ. ԵՊՀ ԻՄ-ի դիմորդների ընդհանուր թիվն  ըստ առաջին և երկրորդ հայտերի եղել է 228 հոգի (2015թ. եղել է 208 հոգի): Նրանցից 31 հոգի ստացել է անբավարար գնահատական և դուրս է մնացել մրցույթից, իսկ 197 հոգի ստացել է դրական գնահատական (2015թ.՝ 168 հոգի): Այս թվերը վկայում են ԵՊՀ ԻՄ-ի նկատմամբ հասարակության վստահության և առավել պատրաստված դիմորդների աճի մասին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ գիտական խորհրդի նիստ

Ընդգծվեց, որ աննախադեպ է դիմորդների թիվը նոր բացված «Տարրական մանկավարժություն» մասնագիտությամբ՝ 43 հոգի (նախատեսված 39 տեղի փոխարեն): Մտահոգիչ է «Հոգեբանություն» ու «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտություններով դիմորդների թվի սակավությունը:

Երկրորդ հարցի կապակցությամբ ընդհանրացնելով ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության գնահատման՝ 2016թ. հարցման արդյունքները՝ նշվեց հետևյալը.

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում շրջանավարտների հասարակական գիտակցության մեջ ուսումնառության ընթացքում ձեռքբերված տեսագործնական գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները պատշաճ մակարդակի ու որակի են (միջին գնահատականը՝ 4.5): Փաստ, որը խոսում է մասնաճյուղի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական անձնակազմի արդյունավետ գործունեության մասին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ գիտական խորհրդի նիստ

Շրջանավարտները գոհ են նաև դասախոսների ու կրթության կազմակերպիչների կողմից իրենց ջանքերի գնահատման արդարացիությունից (4.4)  և ուսման համար ստեղծված պայմաններից (ժամանակակից տեխնիկական հնարավորություններ՝ 4.60, գրադարան-ընթերցասրահ՝ 4.5 և այլն):

Ընդհանուր բարձր և շատ բարձր գնահատականների համապատկերում առանձին դեպքերում կրթական որոշակի ռեսուրսներ (Ուսանողական կառույցների աշխատանք, մասնագիտական գրականության համալրվածություն) ուսանողները գնահատել են համեմատաբար ավելի ցածր:

Հարցաթերթի «Առաջարկություններ» բաժնում շրջանավարտները գրել են մի շարք ուշագրավ առաջարկներ, ինչպիսիք են՝ ուսանողներին գիտահետազոտական աշխատանքներում ավելի շատ ներգրավելը, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտների դիպլոմում կամ որևէ այլ կերպ իրենց անգլերենի իմացության հարցը վավերացնելը, ուսանողների գնահատման համակարգն ավելի  ճկուն դարձնելը և այլն, հարցեր, որոնք արդեն ղեկավարության ուշադրության կենտրոնում են և օբյեկտիվ հնարավորության ու նպատակահարմարության դեպքում ստանալու են պարտադիր լուծում:

Շրջանավարտները առաջարկներում բարձր են գնահատել ղեկավարության հոգատարությունը, պրոֆեսորադասախոսական կազմի պատշաճ մակարդակը, մասնաճյուղում ստացած իրենց որակյալ կրթությունը՝ այդ ամենի համար հայտնելով իրենց երախտագիտությունը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ գիտական խորհրդի նիստ

Այս ամենը թույլ է տալիս կատարել որոշակի առաջարկություններ.

-հարցման արդյունքները տեղադրել մասնաճյուղի կայքում և քննարկել յուրաքանչյուր ֆակուլտետում,

-այն ամբիոններում, որտեղ ուսումնական գործընթացի առանձին բաղադրիչների գծով արտահայտվել է պակաս բավարարություն, դարձնել առանձին քննարկման ու վերլուծության առարկա, ինչը թույլ կտա հայտնաբերել վարչական ու բարոյահոգեբանական ռեսուրսներ՝ դրանց վերացման նպատակով,

-ուսանող-շրջանավարտների կարծիքը հաշվի առնելու ցանկացած փաստ դարձնել մասնաճյուղում ընդհանուր իրազեկման նյութ, հանգամանք, որը դրական կանդրադառնա մասնաճյուղի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, ինչպես նաև կմեծացնի նման հարցումների՝ որպես բուհի կառավարման գործոնի արդյունավետությունը:

Երրորդ հարցի վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2015-2016 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը (քննություններն ու ավարտական աշխատանքների պաշտպանությունը) անցկացվել է սահմանված կարգով ու պատշաճ մակարդակով, և ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահներն ընդհանուր առմամբ գոհ են եղել շրջանավարտների պատրաստվածության մակարդակից:

Նիստի ընթացքում բավարար գնահատվեցին 2016թ. ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության իրավիճակը, ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության գնահատման՝ 2016թ. հարցման և 2015-16 ուստարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքները:

Հրատարակության երաշխավորվեցին ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի  վարիչ, տ.գ.դ., պրոֆ. Հ.Մարզպանյանի «Միգրացիայի  ռիսկերը  և  մարդկային  կապիտալի  վերարտադրությունը» համահեղինակային աշխատությունը և ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Վ.Գրիգորյանի «ՀՀ տնտեսական աշխարհագրություն» համահեղինակային ուսումնական ձեռնարկը:

Յուրաքանչյուր հարցից հետո իրականացվեց քննարկում՝ նիստի մասնակիցների հարցերն ու առաջարկությունները լսելու և դրանց պարզաբանում տալու նպատակով:

Ամփոփելով նիստը՝ ԵՊՀ-ի ռեկտոր պարոն Ա.Սիմոնյանն իր գոհունակությունն արտահայտեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի զարգացման տեմպերից, ուղուց, ղեկավարությունից, կոլեկտիվից՝ բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ իրականացվող աշխատանքի համար, հավաստեց, որ Մայր բուհն այսուհետև էլ կշարունակի աջակցել մասնաճյուղին՝ իր մրցունակությունը պահելու, շարունակական առաջընթաց ապրելու գործում: