Սիրով ձեզ ենք ներկայացնում անվանի գրող Վիկտոր Հյուգոյի ասույթներից.
- Առաջին քայլը դատարկ բան է, դժվարը վերջին քայլն է:
- Ամենավսեմ բաները հաճախ ամենից վատ են հասկացվում:
- Կարիքը ծնում է հոգու և մտքի հզորություն:
- Երբ մարդը կյանքի վերջին է մոտեցել, մեռնելը նշանակում է մեկնել, իսկ երբ կյանքի սկզբումն է, մեկնելը նշանակում է մեռնել:
- Ահա թե ինչպես են մարդիկ ապուշանում, որովհետև առանց Աստծու են իրենց հաշիվն անում:
- Ամեն մարդ Աստծուն պաշտելու իր ձևն ունի:
- Մարդու սպանածին Աստված հարություն է տալիս:
- Կանանց, երեխաների, ծառաների, թույլերի, չքավորների ու տգետների հանցնաքները ամուսինների, հայրերի, տերերի, ուժեղների, հարուստների ու գիտնականների հանցանքն է:
- Ամեն մի սուր երկսայր է. ով վիրավորում է մի սայրով, վիրավորվում է մյուսով:
- Մեծ վտանգների գեղեցիկն այն է, որ դրանք բացահայտում են անծանոթների եղբայրությունը:
- Ամենագեղեցիկ տաճարը Աստծուն շնորհակալություն հայտնող դժբախտի մխիթարված հոգին է:
- Ոչ մի բան այնպես չէ, ինչպես ժողովրդի ձեռքը՝ շինելու համար այն, ինչ շինվում է քանդելով:
- Գեղեցիկը նույնքան օգտակար է, որքան ինքը՝ օգտակարը: Գուցե ավելի:
- Երբեք չվախենաք ո՛չ գողերից, ո՛չ մարդասպաններից: Դրանք արտաքին և փոքր վտանգներ են: Կաևոր չէ այն, ինչ սպառնում է մեր գլխին կամ քսակին: Մտածենք միայն այն մասին, որ սպառնում է մեր հոգուն:
- Այն ամենը, ինչ ասում են մարդկանց մասին, լինեն դրանք ճիշտ կամ սուտ, նույնքան տեղ են գրավում նրանց կյանքում, որքան նրանց արարքները։
- Պետք է ճշմարտության հոտն առնել, պեղել հողի տակ և գտնել: Այդ ժամանակ նա ձեզ առաջնակարգհաճույքներ կպատճառի:
- Օգտագործեք ձեր ես-ը, քանի նրա տերն եք:
- Կամ պետք է ուտող լինես, կամ ուտվես: Ես ուտում եմ: Ավելի լավ է ատամ լինել, քան խոտ:
- Գրքերն ապահով ու սառը բարեկամներ են:
- Ավա՜ղ, Աստված օդ է տալիս մարդկանց, իսկ օրենքը այն ծախում է:
- Երբեմն ամենամիամիտը ամենախելացին է:
- Բոլոր կենդանիներն էլ կան մարդու մեջ, և դրանցից յուրաքանչյուրը մի մարդու մեջ է: Երբեմն նույնիսկ դրանցից մի քանիսը միաժամանակ գտնվում են մի մարդու մեջ: Կենդանիներն այլ բան չեն, եթե ոչ մեր աչքերի առջև թափառող մեր առաքինությունների ու արատների պատկերները:
- Ես չեմ մեղադրում օրենքը, բայց օրհնում եմ Աստծուն:
- Բազմաթիվ մեծ արարքներ են գործվում փոքր պայքարների մեջ:
- Հոգու աչքը ոչ մի տեղ չի կարող այնպիսի շլացուցիչ փայլ և այնպիսի սև խավար գտնել, ինչքան մարդու մեջ: Նա չի կարող սևեռվել որևէ բանի վրա, որ դրանից ավելի վտանգավոր, ավելի բարդ և ավելի խորհրդավոր ու անսահման լինի: Ծովից ավելի մեծ տեսարան կա. դա երկինքն է, երկնքից էլ ավելի մեծ տեսարան կա. դա հոգու ներքինն է:
- Մարդիկ ինչքան հնարամիտ պետք է լինեն, որ գերեզմանն էլ օգտագործեն սնափառության համար:
- Ճամփորդել՝ նշանակում է ամեն րոպե ծնվել ու մեռնել: Կյանքի բոլոր երևույթները շարունակ փախչում են մեր առջևից: Նայում ես, շտապում, ձեռքերդ պարզում, որ բռնես այն՝ ինչ անցնում է. յուրաքանչյուր դեպք ճանապարհի ոլորապտույտ է. և մեկ էլ տեսար՝ ծերացել ես:
- Ամեն մի ձև, անգամ ամեն մի տձևություն, իմաստ ունի:
- Մեզ համար արդեն ինքնին հետաքրքրական է այն պատը, որի ետևում որևէ բան է տեղի ունենում:
- Երբ մարդ տարված է մի որևէ մտքով, ամեն ինչ մեջ գտնում է դա:
- Ժամանակը կույր է, մարդը՝ տխմար:
- Այսպես է ահա կյանքը, հաճախ մեր լավագույն բարեկամներն են անկման պատճառ դառնում:
- Օ՜, սե՜րը: Դա նշանակում է լինել երկու, և միաժամանակ՝ մեկ: Մի տղամարդ և մի կին, որ միաձուլվում՝ դառնում են մեկ հրեշտակ: Երկինքն է դա:
- Ամեն ոք գիտե, որ մեծ հարստությունները մատենագրությունից չեն ստեղծվում և լավ գրքերի ամենահմուտ հեղինակները ձմռանը թեժ կրակ չեն ունենում:
- Արա այն, ինչ ասում ես, և ասա այն, ինչ անում ես:
- Կնոջ շուրթերին «ոչ»-ը «այո»-ի ավագ եղբայրն է:
- Փարիզի աստվածամոր տաճարն այսօր էլ անկասկած հոյակապ ու փառահեղ կերտվածք է: Սակայն հնանալով հանդերձ՝ որքան էլ գեղեցիկ մնացած լինի, այնուամենայնիվ, չես կարող չհառաչել և չվրդովվել՝ տեսնելով այն անհամար ավերվածքներն ու վթարումները, որ ժամանակն ու մարդը միաժամանակ հասցրել են պատկառելի հուշարձանին՝ հարգանք չտածելով Կառլոս Մեծի հանդեպ, որ դրել է նրա առաջին քարը, և Ֆիլիպ Օգոստոսի, որ դրել է վերջինը: