Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բնական գիտություների ֆակուլտետում ներկայացվեց «Ոչ գծային հավասարումների լուծումը» թեմայով զեկուցում

 2016թ. նոյեմբերի 17-ին «Թվային մեթոդներ» դասընթացի շրջանակներում «Ոչ գծային հավասարումների լուծումը» թեմայով զեկուցում կարդացին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտություների ֆակուլտետի ուսանողուհիներ Եվա Ավետիսյանը, Արուս Փարսադանյանը և Գեղեցիկ Գրիգորյանը:

Զեկուցման ղեկավարն էր Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Ք.Օթարյանը:

Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Բնական գիտություների ֆակուլտետում ներկայացվեց  «Ոչ գծային հավասարումների լուծումը» թեմայով զեկուցում

Զեկուցողները սկզբում հիմնավորեցին ընտրված թեմայի արդիականությունը, ընդգծեցին հավասարման արմատները գտնելու մոտավոր մեթոդների կարևորությունը:

Գեղեցիկ Գրիգորյանը ներկայացրեց միջակայքերի կիսման մեթոդը: Նա մեկնաբանեց, թե քանի քայլ պետք է կատարել արմատի մոտավոր արժեքը տրված ճշտությամբ ստանալու համար, նշեց միջակայքերի կիսման մեթոդի այն առանձնահատկության մասին, որ հաշվումների ընթացքում օգտագործվում են ոչ թե  ֆունկցիայի արժեքը, այլ այդ արժեքի նշանը: Զեկուցողը դիտարկեց 6-րդ կարգի բազմանդամը, ներկայացրեց նրա գրաֆիկը, որ կոչվում է «Ռայսի մորուք», ընդգծեց, որ հաշվումների ընթացքում ստացվում են բացասական արժեքներ:

Բնական գիտություների ֆակուլտետում ներկայացվեց  «Ոչ գծային հավասարումների լուծումը» թեմայով զեկուցում

Եվա Ավետիսյանը ներկայացրեց «Պարզ իտերացիայի» մեթոդը: Նախ` նա շնորհանդեսի միջոցով իտերացիան մեկնաբանեց տարբեր բնագավառներում կիրառական գործընթացներով:

Ապա ներկայացրեց իր կազմած ծրագիրը, որ, ներմուծելով իտերացիաների քանակը, արտածում էր եռանկյունների քանակի թվային հաջորդականությունը: Այնուհետև մեկնաբանեց  ոչ գծային հավասարման համար հաջորդական մոտարկումների ընթացքը: Քննարկեց մեթոդի զուգամիտության հարցը:

Բնական գիտություների ֆակուլտետում ներկայացվեց  «Ոչ գծային հավասարումների լուծումը» թեմայով զեկուցում

Արուս Փարսադանյանի զեկուցումը վերաբերում էր Հորների ալգորիթմին: Նա մեկնաբանեց Հորների սխեման, այնուհետև ներկայացրեց C++  լեզվով իր գրած ծրագիրը, որը հաշվում է  բազմանդամի արժեքը` ներմուծված n-ի, x-ի և գործակիցների համար:

Բնական գիտություների ֆակուլտետում ներկայացվեց  «Ոչ գծային հավասարումների լուծումը» թեմայով զեկուցում

Զեկուցողների և ներկաների մասնակցությամբ վերջում ծավալվեց ակտիվ քննարկում: