Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ամառային դպրոցի դիմումների ընդունելություն

 Ամառային դպրոցի դիմումների ընդունելություն

Հայ-Ռուսական համալսարանը և ՀՀ գիտության պետական կոմիտեն հայտարարում են դիմումների ընդունում «Եվրասիական ինտեգրացիոն նախագիծն արդի աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում» ամառային դպրոցին մասնակցելու համար: Հինգ օրվա ընթացքում մասնակիցները կծանոթանան եվրասիական ինտեգրացիոն նախագծի տարբեր տեսանկյուններին և նոր մոտեցումներին:

Ամառային դպրոցը տեղի կունենա Հայ-Ռուսական համալսարանում հուլիսի 17-ից  20-ը, մասնակից կարող են դառնալ այն ուսանողները, մագիստրանտները, ասպիրանտները և երիտասարդ գիտնականները (մինչև 35 տարեկան), որոնք հետաքրքրված են եվրասիական ինտեգրացիոն նախագծերի թեմայով:

Ամառային դպրոցը ինտերակտիվ քննարկումների և ոլորտի առաջատար փորձագետների հետ գիտելիքների փոխանակման հարթակ է: Մասնակիցները նաև կմիանան օնլայն-հարթակին, որտեղ կկարողանան կիսվել իրենց ձեռքբերումներով, փորձով և գիտելիքներով մյուս մասնակիցների հետ:

Տևողությունը` հուլիսի 17-21, ժամը 11:00-14:00:

Դպրոցի շրջանակներում կանցկացվեն դասախոսություններ, քննարկումներ և կիրառական դասընթացներ հետևյալ թեմաներով`

  • Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ անդամակցության ժամանակաշրջանում` մատահրավերներ և առավելություններ
  • Հայ-վրացական հարաբերությունները եվրասիական ինտեգրացիայի համատեքստում
  • Հարավային Կովկասի դերը եվրասիական ինտեգրացիոն նախագծում` անվտանգության խնդիրներ
  • ԵԱՏՄ զարգացման միտումները
  • ԱՄՆ և Հայաստան` քաղաքական երկխոսությունը Երևանի եվրասիական ինտեգրացիայի շրջանակում

Դպրոցի օրերին մասնակիցները կբաժանվեն չորս խմբի և կկատարեն կիրառական առաջադրանք, որի արդյունքները կքննարկվեն դպրոցի ավարտին հետ:

Բոլոր դասերին մասնակցությունը պարտադիր է, իսկ ամառային դպրոցի ծրագիրն ավարտելուց հետո մասնակիցներին կտրվեն վկայագրեր: Ծրագրի աշխատանքային լեզուներն են `ռուսերենը և հայերենը: Մասնակիցների քանակը սահմանափակ է:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2017 թ. հուլիսի 12-ը ուղարկել ռեզյումե (CV) eipsummerschool@gmail.com էլ. հասցեով:

Աղբյուրը՝ https://armacad.info