Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում ստեղծվել են երեք նոր ակումբներ

2018թ. փետրվար և մարտ ամիսներին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում  ստեղծվեցին երեք նոր՝ Երիտասարդ ծրագրավորողների, ֆինանսիստների, դիզայներների ակումբները:

Փետրվարի 27-ին ստեղծվեց Երիտասարդ ծրագրավորողների (IT) ակումբը, որի գիտական ղեկավար նշանակվեց Բնական գիտությունների ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Աննա Սմբատի Սիմոնյանը:

Մասնաճյուղում ստեղծվել են երեք նոր ակումբներ

Մարտի 3-ին հիմնադրվեց Երիտասարդ ֆինանսիստների ակումբը, որի գիտական ղեկավար նշանակվեց Տնտեսագիտության ֆակուլտետի ընդհանուր տնտեսագիտության  ամբիոնի դասախոս Արթուր Արծրունի Ղալթախչյանը:

Մասնաճյուղում ստեղծվել են երեք նոր ակումբներ

Մարտի 13-ին ստեղծվեց Երիտասարդ դիզայներների ակումբը, որի գիտական ղեկավար նշանակվեց Կիրառական արվեստի  ֆակուլտետի գծանկարի, գունանկարի և դիզայնի  ամբիոնի ասիստենտ, ՀՀ  դիզայներների միության անդամ Քրիստինե Համլետի Մխիթարյանը:

Մասնաճյուղում ստեղծվել են երեք նոր ակումբներ

Հիմնադիրների խոսքով՝ նորաստեղծ ակումբները կոչված են բարձրացնելու Բնական գիտությունների, Տնտեսագիտության, Կիրառական արվեստի ֆակուլտետների ուսանողների մասնագիտական հմտությունները, զարգացնելու նրանց  պրակտիկ գիտելիքներն ու կարողությունները:

Ակումբների ղեկավարներին հանձնարարվեց ներկայացնել տեղեկատվություն  ակումբների ապագա գործունեության վերաբերյալ: