Ս.թ. նոյեմբերի 28-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էր գրականությանը նվիրված միջբուհական ուսանողական գիտաժողով: Այն նախագահում էր բանասիրական գիտությունների թեկնածու Հայկ Համբարձումյանը:
Monthly Archives: November 2012
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը «Համակարգչային տեխնիկա» ձեռք բերելու համար «ԵՊՀ ԻՄ-ԱՊՁԲ 02/04» ծածկագրով կազմակերպում է գնանշման հարցում
«Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության Իջևանի մասնաճյուղը «Համակարգչային տեխնիկա» ձեռք բերելու համար «ԵՊՀ ԻՄ-ԱՊՁԲ 02/04» ծածկագրով կազմակերպում է գնանշման հարցում:
Գնանշման հարցման հրավեր ստանալու համար անհրաժեշտ է 880 դրամ փոխանցել «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ Իջևանի մասնաճյուղի «Արդշինինվեստբանկ»-ի` Իջևանի մասնաճյուղում ունեցած 247610017094 հաշվի համարին:
Սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում գնանշման հարցման հայտերը պետք է ներկայացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ հետևյալ հասցեով` Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական-3 և դիմել գնումների գործակալ Ս.Սարգսյանին, հեռ.` 094-77-94-07:
28.11.2012 թ.
Կայացավ «Ճանապարհային երթևեկության կանոններ» թեմայով սեմինարը
Ս.թ. նոյեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ «Ճանապարհային երթևեկության կանոններ» թեմայով սեմինար, որը կազմակերպել էր Ուսանողական գիտական ընկերությունը:
Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով
2012թ. նոյեմբերի 30-ին` ժամը 13:00-ին, ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով:
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐԸ
ԲԱՑՄԱՆ ԽՈՍՔ`
ԵՊՀ ԻՄ տնօրեն, պ.գ.թ., դոցենտ ՍԱՄՎԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ
- Աշուղական երգարվեստը և Սայաթ-Նովան, զեկ.` բ.գ.թ., դոցենտ ՎԱՉԱԳԱՆ ԱՎԱԳՅԱՆ
- Թիֆլիսի բարբառի և փոխառությունների գործածությունը Սայաթ-Նովայի հայերեն խաղերում, զեկ.` բ.գ.թ., ասիստենտ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ
- Կնոջ արտաքինի պատկերումը Սայաթ-Նովայի քնարերգության մեջ, զեկ.` ՎԱՀԱՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
- Սայաթ-Նովայի ստեղծագործությունը 20-րդ դարասկզբի արևելահայ քննադատության գնահատմամբ, զեկ.` ԱՐՄԻՆԵ ԱԴԱՄՅԱՆ
Ֆակուլտետի խորհրդի նիստում
Ս.թ. նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստ, որը նախագահում էր ֆակուլտետի դեկան Ա. Ցուցուլյանը:
Նիստին մասնակցում էին խորհրդի 9 անդամներ՝ դեկան, խորհրդի նախագահ Ա. Ցուցուլյանը, ֆակուլտետի քարտուղար Հ. Գասպարյանը, բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Մ. Զաքարյանը, ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ Մ. Աթոյանը, անտառագիտության ամբիոնի վարիչ Ա. Ալավերդյանը, ասիստենտ Է. Օսիպովան, արհմիության նախագահ Գ. Գուլակյանը, ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ Մ. Մելիքյանը, ՈՒԽ-ի նախագահ Պ. Ամիրխանյանը:
Խորհրդի նախագահ Ա. Ցուցուլյանը ներկայացրեց 2012-2013 ուստարվա I կիսամյակի II ընթացիկ քննությունների և ստուգումների ժամանակացույցը (10-22.12.2012թ.), I կիսամյակի քննաշրջանի և կոնսուլտացիաների նախապատրաստական աշխատանքները և ըստ ուսումնական պլանի կազմված ժամանակացույցը (13.12.2012թ-25.01.2013թ.)՝ համապատասխան մասնագիտությունների և կուրսերի:
Զեկուցողը հանձնարարեց ամբիոններին քննաշրջանը և կոնսուլտացիաները կազմակերպել հաստատված ժամանակացույցի հիման վրա, իսկ դեկանատին՝ սահմանել հսկողություն քննաշրջանը ուսումնական պրոցեսի կարգին համապատասխան անցկացնելու համար:
Որոշվեց ներկայացնել տնօրենություն՝ հաստատելու 2012-2013 ուստարվա I կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցը:
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև ներֆակուլտետային ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր և տրվեցին ընդհանուր հանձնարարականներ ֆակուլտետի կարգապահության, ուսանողների հետ տարվող դաստիարակչական աշխատանքների մասին: