Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ANSEF 2015 գիտական մրցույթի հրավեր

ANSEF 2015 գիտական մրցույթի հրավեր

 

Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո 2001թ. հիմնադրված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ) Հայաստանի Հանրապետույան գիտնականներին և հետազոտողներին հրավիրում է 2015թ. գիտական դրամաշնորհի մրցույթի:

Մրցույթի արդյունքները կհայտարարվեն մինչև 2015թ. հունվարի 1-ը:

 Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝help@ansef.org:

Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը մինչև 5000 ԱՄՆ դոլար է:

Գիտական դրամաշնորհի մրցույթի մասնակիցների դիմումներն ընդունվում են ԳԿՀԱՀ համացանցային պորտալի միջոցով, որը տեղակայված է կայքի ենթաբաժիններում (www.ansef.org)կամ անմիջապես համացանցային հետևյալ կայքի միջոցով՝  ansef.herokuapp.comմինչև 2014թ. օգոստոսի 31-ը:

ԳԿՀԱՀ 2015 մրցույթի շրջանակներում ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից հավելյալ 2 դրամաշնորհ է սահմանվել մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների համար՝ Ա.Լ. Թախտաջյանի անվան դրամաշնորհ կենսաբանության և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ցեղասպանագիտության բնագավառներում:

Մրցույթին մասնակցելու կարգին մանրամասն ծանոթանալու համար դիտեք պորտալում տեղադրված ուսուցողական տեսանյութը:

Եթե նախկինում դիմել եք ԳԿՀԱՀ գիտական դրամաշնորհին համացանցային մեր կայքի միջոցով, ապա կարող եք օգտվել կայքում Ձեր նախորդ գրանցման հաշվից՝ նոր դիմում ներկայացնելու համար:

Եթե մոռացել եք Ձեր գաղտնաբառը, կայքի պորտալը թույլատրում է ընտրել նորը և մուտք գործել նոր գաղտնաբառով:

Այսպիսով, Ձեզ հնարավություն է ընձեռվում նոր դիմումի համար ունենալ նախկինում Ձեր կողմից տրամադրված ողջ տեղեկատվությունը:

Եթե Դուք նոր դիմորդ եք և նախկինում չեք օգտվել ԳԿՀԱՀ-ի կայքի պորտալից, ապա նախևառաջ պետք է գրանցվեք պորտալում:

Այնուհետև կստանաք Ձեր նոր գրանցման հաշիվը հաստատող էլեկտրոնային նամակ և հնարավորություն կունենաք մուտք գործել պորտալ:

ԳԿՀԱՀ-ի պորտալի հետ կապված այլ տեխնիկական հարցերի պարզաբանման համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ website@ansef.org:

ՀՕՖ-ի տեղեկատվության և հաղորդակցության բաժին

Աղբյուրը` armacad.blogspot.com

ԵՊՀ հիմնադրման 95-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներ

ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 95-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ԵՊՀ հոբելյանի տոնակատարությունների շրջանակներում հունիսի 10-12-ը տեղի կունենան մշակութային մի շարք միջոցառումներ:
Սիրելի՛ համալսարանականներ, սիրով հրավիրում ենք  ձեզ մասնակցելու ԵՊՀ հիմնադրման 95-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներին.
Հունիսի 10
 «Գրքերի տոնավաճառ»,
ԵՊՀ աշխատակիցների և ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակ
ժամը՝ 12:00-17:00
Պոեզիայի փառատոնի թատերականացված երեկո (Հ. Սահյան-100, Հ. Շիրազ-100, Պ. Սևակ-90)
ԵՊՀ մեծ դահլիճժամը՝ 17:00
Հունիսի 11
ԵՊՀ 95-ամյակին նվիրված ուսանողական տոնական համերգ ԵՊՀ մեծ դահլիճժամը՝ 17:00
Հունիսի 12  Դաշնամուրային համերգ՝ Ելենա Սիմոնյանցի կատարմամբ ԵՊՀ մեծ դահլիճժամը՝ 17:00
Հոբելյանական միջոցառումների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ԵՊՀ կայքում՝ հետևյալ հասցեով` http://mail.ysu.am/files/yerevan_state_university.pdf

Մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառում

2014թ. մայիսի 28-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի, «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները կազմակերպել էին մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառում, որը տեղի ունեցավ Իջևանի զորամասերից մեկում:

Մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառում

Միջոցառմանը ներկա էին ոչ միայն զորամասի հրամանատարությունը, զինվորները, այլև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսներ: Մասնաճյուղի ուսանողները հանդես եկան գեղեցիկ երգերով, հայրենասիրական ոգեշունչ բանաստեղծություններով և պարով:

Մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառում

Բացի ուսանողներից` զինվորները ևս հանդես եկան երգերով ու պարերով, որն էլ ավելի ոգեշնչեց մեր ուսանողներին: ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի կողմից զորամասին նվիրվեց գեղեցիկ հուշանվեր:

Վերջում ելույթ ունեցավ զորամասի հրամանատար, գնդապետ Մ.Մախսուդյանը: Նա շնորհակալություն հայտնեց ուսանողներին գեղեցիկ միջոցառման համար` նրանց մաղթելով ամուր կամք, ուսանողական հետաքրքիր տարիներ: Վկայակոչելով Գ.Նժդեհի «ՈՒԺՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ» խոսքը՝ հրամանատարը զինվորներին մաղթեց անսասան ուժ, հայրենասիրական բարձր ոգի:

Մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառում

Սիրով շնորհավորում ենք

Սիրով շնորհավորում ենք Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ. Վարդան Ալեքսանյանին` ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում անձնական և մասնագիտական նորանոր հաջողություններ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու Վարդան Ալեքսանյանին` ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, անձնական և մասնագիտական նորանոր հաջողություններ: