Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղի տնօրենն արժանացավ ՀՀ վարչապետի շնորհակալագրի

2014թ. հունիսի 11-ին ԵՊՀ հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ անցկացված ԵՊՀ գիտխորհրդի հանդիսավոր նիստում համալսարանականներին տրվեցին ՀՀ նախագահի, վարչապետի, ԿԳՆ-ի և ԵՊՀ-ի մեդալներ ու շնորհակալագրեր:

Մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Արշավիրի Առաքելյանը արժանացավ ՀՀ վարչապետի շնորհակալագրի:

Մասնաճյուղի տնօրենն արժանացավ ՀՀ վարչապետի շնորհակալագրի

 

Ստորև ներկայացնում ենք պարգևների արժանացած մյուս համալսարանականներին՝  

Անանիա Շիրակացու մեդալ

  1. Ալեքսանդր Գրիգորյան՝ ԵՊՀ պրոռեկտոր
  2. Արթուր Սահակյան՝ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան

Մովսես Խորենացու մեդալ

  1. Նատալյա Գոնչար՝ Ռուս գրականության ամբիոնի դոցենտ
  2. Էդվարդ Հարությունյան՝ Սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի վարիչ
  3. Լիաննա Հովսեփյան՝ Ընդհանուր լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր

ՀՀ վաստակավոր գործչի կոչում

  1. Յուրի Վարդանյան՝ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան

ՀՀ գիտության վաստակավոր մանկավարժի կոչում

  1. Ամալյա Մուրադյան՝ Ֆրանսիական բանասիրության ամբիոնի դոցենտ
  2. Անահիտ Չուբարյան՝ Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր

ՀՀ վարչապետի հուշամեդալ

  1. Ռուբեն Հարությունյան՝ Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ
  2. Գեղամ Պետրոսյան՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան,
  3. Նազիկ Հարությունյան՝ Մանկավարժության ամբիոնի վարիչ
  4. Սամվել Մուրադյան՝ Հայ գրականության ամբիոնի վարիչ
  5. Վաչագան Գալստյան՝ Մինչհամալսարանական կրթության վարչության պետ

ՀՀ վարչապետի շնորհակալագիր

  1. Սամվել Առաքելյան՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն
  2. Վարուժան Աթաբեկյան՝ Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ
  3. Ռուբեն Մելքոնյան՝ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ
  4. Մագդալինա Ջանփոլադյան՝ Գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի պրոֆեսոր

ՀՀ կրթության և գիտության նախարարի հուշամեդալ

  1. Ալեքսանդր Մարգարով՝ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի պրոֆեսոր
  2. Լևոն Սարգսյան՝ Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ
  3. Նելլի Հովհաննիսյան՝ Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի ասիստենտ
  4. Արթուր Մկրտիչյան՝ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան
  5. Արմեն Բուդաղյան՝ Որակի ապահովման կենտրոնի տնօրեն

ՀՀ կրթության և գիտության նախարարի պատվոգիր

  1. Սոնա Տոնիկյան՝ Արաբագիտության ամբիոնի վարիչ
  2. Ալեքսանդր Եսայան՝ Կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ
  3. Պավել Բալայան՝ Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան
  4. Սամվել Աբրահամյան՝ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան
  5. Վահրամ Դումանյան՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան

ՀՀ կրթության և գիտության նախարարի շնորհակալագիր

  1. Կարեն Ղամբարյան՝ Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի դոցենտ
  2. Մարգարիտա Ապրեսյան՝ Անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ
  3. Ժասմեն Աղասյան՝ Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ,
  4. Էդգար Շաթիրյան՝ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ
  5. Գագիկ Հովհաննիսյան՝ Մամուլի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ

ԵՊՀ ոսկե մեդալ

  1. Ռուբեն Մարկոսյան՝ Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր
  2. Ռաֆիկ Գրիգորյան՝ ԵՊՀ գլխավոր հաշվապահ
  3. Ելենա Երզնկյան՝ Անգլերենի թիվ 2 ամբիոնի վարիչ
  4. Հենրիկ Էդոյան՝ Արտասահմանյան գրականության ամբիոնի պրոֆեսոր
  5. Պետրոս Հովհաննիսյան՝ Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար
  6. Վիկտոր Օհանյան՝ Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնի վարիչ
  7. Էռնա Շիրինյան՝ Աստվածաբանության ամբիոնի պրոֆեսոր
  8. Աշոտ Սաղյան՝ Դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ
  9. Յուրի Ավետիսյան՝ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ
  10. Հենրիկ Սեմերջյան՝ Կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ
  11. Գոհար Հարությունյան՝ Տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ
  12. Առաքել Թասլաքյան՝ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ
  13. Գևորգ Հաջյան՝ Ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի դոցենտ
  14. Արամայիս Ավագյան՝ Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի պրոֆեսոր
  15. Համլետ Ավետիսյան՝ Ուժեղ դաշտերի ֆիզիկայի կենտրոնի տնօրեն
  16. Արամ Առաքելյան՝ Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ
  17. Սեյրան Զաքարյան՝ Փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ
  18. Անահիտ Սահակյան՝ Ուսումնամեթոդական վարչության մագիստրատուրայի բաժնի վարիչ

 

ՄԿՈԱ բաժնի աշխատակիցների հետ հանդիպում

ՄԿՈԱ բաժնի աշխատակիցների հետ հանդիպում

 

Հարգելի՛  դասախոսներ, հունիսի 20-ին` ժամը 14:00-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի 28 լսարանում տեղի կունենա Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի աշխատակիցների հետ հանդիպում, որի ընթացքում կպարզաբանվեն դասընթացների փաթեթներին վերաբերող հարցեր: Բոլոր դասախոսների ներկայությունը պարտադիր է:

Մասնաճյուղի ուսանողների ավարտական աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված Մայր բուհի կազմավորման 95-ամյակին

2014թ. հունիսի 10-ին Մայր բուհի բակում տեղի ունեցավ Մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի բակալավրի 2014թ. շրջանավարտների ավարտական աշխատանքներից ընտրված շուրջ 15 աշխատանքների ցուցադրություն` նվիրված ԵՊՀ-ի կազմավորման 95-ամյակին:

Մասնաճյուղի ուսանողների ավարտական աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված Մայր բուհի կազմավորման 95-ամյակին

Ցուցադրությունը կազմակերպվել էր ֆակուլտետի դեկան Կ.Բ.Այվազյանի, Գծանկարի, գունանկարի ամբիոնի վարիչ Ա.Հ.Միրզոյանի, Դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի ասիստենտներ Ա.Լ.Չիբուխչյանի, Դ.Լ.Չիբուխչյանի, այս տարվա շրջանավարտ Գ.Ա.Գևորգյանի մասնակցությամբ:

Մասնաճյուղի ուսանողների ավարտական աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված Մայր բուհի կազմավորման 95-ամյակին

Նպատակ ունենալով ներկայացնել ավարտական աշխատանքների թեմատիկ բազմազանությունը` ցուցադրության համար ընտրվել էին տարբեր ժանրերի («գեղանկար», «գոբելեն», «պաննո», «բատիկա», «ասեղնագործություն», «փայտի գեղարվեստական մշակում») աշխատանքներ:

Մեծ էր այցելուների հետաքրքրությունը: Հատկանշական է, որ Երևանի պետական համալսարանի դասախոսներն ու աշխատակիցները, մասնակցելով ցուցահանդեսին, մեծ հիացմունք էին արտահայտում և հպարտորեն ընդգծում, որ ցուցադրվել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շրջանավարտների աշխատանքները:

Մասնաճյուղի ուսանողների ավարտական աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված Մայր բուհի կազմավորման 95-ամյակին

ԶԼՄ-ները ևս հետաքրքրված էին մեր ուսանողների ավարտական աշխատանքների ցուցադրությամբ: Բոլոր աշխատանքները լուսանկարվեցին, անցկացվեցին հարցազրույցներ մեր դասախոսների և օպերատորների հետ:
Մայր բուհի կազմավորման 95-ամյակին նվիրված ցուցահանդեսն անցավ ջերմ, անմիջական շփումների մթնոլորտում:

ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2014-2015թթ. ուսումնական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սովորող 2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):

Բացառություն են կազմում այն ուսանողները, որոնց մասնագիտությունը դուրս է մնացել ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի մասագիտությունների ՑԱՆԿԻՑ։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀԱՅՏԸ և 2014թ. մայիսի 12-ից մինչև հունիսի 13-ը (10:00-ից մինչև 13:00-ը) կամ ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ՝ ք. Երևան, Մաշտոցի 13, Դերասանի տուն) կամ օն-լայն ուղարկել aefscholarships@gmail.com հասցեին: Մանրամասն պարզաբանումների համար խնդրում ենք դիմել Արմինե Հարոյանին (374 10) 53-14-85 հեռախոսահամարով՝ յուրաքանչյուր օրվա առավոտյան 10:00-ից մինչև 13:00-ը  (զանգեն միայն ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ և ոչ թե ծնողները) կամ գրել armineharoyan@gmail.com էլեկտրոնային փոստով:

Դիմումները ևս պետք է ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ առավոտյան 10:00-ից մինչև 13:00-ը :

Աղբյուրը` Հայ Կրթական հիմնարկության պաշտոնական կայք

Անհատական ցուցահանդես` ծննդյան 60-ամյակի առթիվ

2014թ. հունիսի 5-ին Իջևանի քաղաքային պատկերասրահում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոս Սերգեյ Հովհաննիսյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, որը նվիրված էր նկարչի ծննդյան 60-ամյակին և ստեղծագործական կյանքի 40-ամյակին:

Անհատական ցուցահանդես` ծննդյան 60-ամյակի առթիվ

Ցուցահանդեսի նպատակն էր արվեստասեր հասարակության առջև բացել նկարչի ստեղծագործական կյանքի տարբեր շրջաններում կատարած բազմաժանր աշխատանքները և ստեղծագործական կյանքից պատառիկներ:

Անհատական ցուցահանդես` ծննդյան 60-ամյակի առթիվ

Ներկա էին մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, Իջևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր, քաղաքացիներ:

Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրենը՝ նշելով, որ համատեղ ջանքերով Իջևանը հնարավոր է դարձնել մշակութային քաղաք:

Անհատական ցուցահանդես` ծննդյան 60-ամյակի առթիվ

Ծննդյան 60-ամյակի առթիվ տնօրենը շնորհավորեց Ս.Հովհաննիսյանին` շնորհակալություն հայտնելով նրան անձնական և մասնագիտական բարձր հատկանիշների համար, հղելով բարեմաղթանքներ:

Անհատական ցուցահանդես` ծննդյան 60-ամյակի առթիվ

Սերգեյ Հովհաննիսյանին շնորհավորանքի և մեծարանքի խոսք ասացին Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կամո Այվազյանը, դասախոսներ Լ.Լաչիկյանը, Ռ.Պողոսյանը, Իջևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Լ.Ղալումյանը, ուսանողներ, հյուրեր:

Անհատական ցուցահանդես` ծննդյան 60-ամյակի առթիվ

«Հարգարժա՛ն գործընկեր Ս.Հովհաննիսյան, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ողջ աշխատակազմի ուսանողության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Ցանկանում են լինեք առողջ, կյանքում հաջողակ, նվաճեք ստեղծագործական նորանոր գագաթներ. եղել եք, կաք և կմնաք Ձեր ծնողների, հարազատների, Ձեր ընտանիքի, մեր բոլորիս հպարտությունը: Շնորհակալություն»,- մասնավորապես նշեց Կ.Այվազյանը:

Անհատական ցուցահանդես` ծննդյան 60-ամյակի առթիվ

Սերգեյ Թորգոմի Հովհաննիսյանը ծնվել է 1954թ. հունիսի 5-ին ք. Գյումրիում:

1961թ. հաճախել է Հովհ. Թումանյանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոց:

1968թ. տեղափոխվել է Երևան` թիվ 94 միջնակարգ դպրոցը և այն ավարտել 1971թ.:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը, որտեղ երկու տարի սովորելուց հետո մեկնել է Խորհրդային բանակ, 1975-ին` զորացրվել մոտոհրաձգային զորամիավորում շարունակել ուսումնառությունը և 1977թ. ավարտել գերազանցության դիպլոմով:

1977-78թթ. աշխատել է Երևանի քիմիական ռեակտիվների գործարանում` որպես գեղարվեստական շրջանակների վերանորոգող վարպետ:

1978-79թթ. աշխատել է Երևանի ավտոդողերի գործարանում: 1979թ. ընդունվել է Մոսկվայի պետական ԿԴՇ գեղարվեստի ինստիտուտի գրաֆիկայի բաժինը:

1989թ. ավարտել է` ստանալով նկարչի որակավորում: 1994թ.-ից Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում դասավանդել է գծանկարչություն, գեղանկարչություն, արվեստի պատմություն:

Գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ է ցուցադրել մեր հանրապետությունում և նրա սահմաններից դուրս:

1998թ. ՀՀ նկարիչների միության գրաֆիկայի սեկցիայի անդամ է:

2005թ. մարտի 7-ին աշխատանքի է անցել Իջևանի «Քարարտ» ընկերությունում` որպես քանդակագործ-վարպետ:

2006թ. սեպտեմբերի 1-ից մինչ օրս Ս.Հովհաննիսյանն աշխատում և ստեղծագործում է ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետում` որպես Գծանկարի և գունանկարի ամբիոնի ասիստենտ: Ս.Թ. Հովհաննիսյանը սիրված և ընդունված արվեստագետ է և´ ուսանողության,և´ պրոֆեսորադասախոսական անձնակազմի, և´ արվեստասեր հասարակության կողմից:

Անհատական ցուցահանդես` ծննդյան 60-ամյակի առթիվ

Նա հայրենասեր մարդ է, օինակելի ամուսին, երկու զավակների սրտացավ հայր: Էությամբ նուրբ, շատ զգայուն արվեստագետ է, լավ մանկավարժ:

Ուսանողները սիրահոժար են դիմում Ս.Հովհաննիսյանի օգնությանը, քանի որ նրա ցուցումները և դիտողությունները միշտ տեղին են և օգտակար:

Նա կերպարվեստի գիտակ է: Տիրապետում է պատկերներ ստեղծելու շատ ու շատ տեխնիկաների ու հնարքների: Նյութով աշխատելու և նախագծի նույնական գեղարվեստական նմուշ ստեղծելու վարպետ է:

Սերգեյ Հովհաննիսյան գեղանկարիչը մարդասեր է, բարության մարմնացում: Նա նկարիչ լինելուց առաջ մարդ է և իր գերագույն խնդիրն է համարում գեղանկարչության աշխարհ մուտք գործողին պատգամել մարդ լինել:

Անհատական ցուցահանդես` ծննդյան 60-ամյակի առթիվ