Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Մասնագիտական կողմնորոշման նոր քաղաքականություն» թեմայով սեմինար-քննարկում

«Մասնագիտական կողմնորոշման նոր քաղաքականություն» թեմայով սեմինար-քննարկում

2015թ. դեկտեմբերի 16-ին` ժամը 13:30-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 50 լսարանում տեղի կունենա «Մասնագիտական կողմնորոշման նոր քաղաքականություն» թեմայով սեմինար-քննարկում:

Այն կիրականացվի ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցության շրջանակներում:

Մասնակցության համար կարող եք դիմել ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոն կամ զանգահարել 098 92 19 13 հեռախոսահամարին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է …

Շնորհավորում ենք...

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ծննդյան տարեդարձի կապակցությամբ սիրով շնորհավորում է Վարչատնտեսական վարչության պետ Կ.Այվազյանին և սպասարկող անձնակազմի աշխատակից Համլետ Քոչարյանին` նրանց մաղթելով քաջառողջություն, երջանկություն, նորանոր հաջողություններ աշխատանքում և կյանքում:

Մասնաճյուղում անցկացվում են 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի II ընթացիկ քննություններն ու ստուգումները

2015թ. դեկտեմբերի 7-19-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (առկա ուսուցման համակարգում) իրականացվում են 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի II ընթացիկ քննություններն ու ստուգումները:

Մասնաճյուղում անցկացվում են 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի II ընթացիկ քննություններն ու ստուգումները

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանի խոսքով` քննաշրջանն անցկացվում է սահմանված կարգով, ըստ 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի եզրափակիչ գնահատմամբ դասընթացների ընթացիկ քննությունների և ստուգումների ժամանակացույցների:

Մասնաճյուղում անցկացվում են 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի II ընթացիկ քննություններն ու ստուգումները

Սահմանված կարգի համաձայն` ընթացիկ քննությունների և ստուգումների հարցաշարերը նախապես տրամադրվում են ուսանողներին, կազմված թեստերը ստորագրվում են ամբիոնի վարիչի և կնքվում ֆակուլտետի դեկանի կողմից, ըստ այդմ էլ անցկացվում են քննությունները:

Մասնաճյուղում անցկացվում են 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի II ընթացիկ քննություններն ու ստուգումները

Յուրաքանչյուր քննությունից կամ ստուգումից հետո դասախոսը ուսանողների հետ իրականացնում է քննարկում:

Քննական գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով քննությունների արդյունքները փակցվում են ֆակուլտետների ցուցատախտակներին և տեղադրվում են մասնաճյուղի պաշտոնական կայքէջում:

Մասնաճյուղում անցկացվում են 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի II ընթացիկ քննություններն ու ստուգումները

Քննությունների արդյունքները քննարկվում են ֆակուլտետների խորհուրդների և ամբիոնների նիստերում:

Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս

2015թ. դեկտեմբերի 10-ին Տավուշի մարզային գրադարանում Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս անցկացրեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Վահան Աղաբաբյանը:

Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս

Ներկա էին գրադարանի աշխատակիցները, ընթերցողներ և ուսանողներ:
Բանախոսը ներկայացրեց, որ օրերս լրացել է մեծանուն գրողի ծննդյան 100-րդ տարեդարձը:

Ընդգծվեց, որ Սերո Խանզադյանն այն գրողներից է, որոնց ստեղծագործական որոնումների առանցքում հայրենիքի քաղաքական ճակատագիրն է, որը ձևավորում է նրա աշխարհընկալման մոտիվները, գեղարվեստական վերարտադրման թեման, կերպն ու ոճը, իրադարձությունների հորձանուտում հայտնված անհատի դրաման:

Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս

Գծագրվեցին անվանի գրողի հոգևոր կենսատարածքի ու ժամանակային ընդգրկումների սահմանները` հայոց պատմության հին ու նոր շրջաններ, Մեծ եղեռն, խորհրդային կարգերի հաստատում, կուլակաթափություն, հետպատերազմյան կյանքի ծանր օրեր, «ձնհալի» շրջանի հույսերի, սպասումների, լճացման տարիների հուսախաբությունների ու հոգևոր սնանկացման տարիներ, արցախյան գոյամարտ, 1980-90-ականների սկզբի համազգային ոգևորության ու զարթոնքի երանելի ակնթարթներ:

Դրանց յուրաքանչյուր հանգրվանում հայ մարդն է` հողագործը, այգեպանը, անասնապահը, երկրաբանը, մտավորականը` հասարակական տարբեր խավերի աշխատավոր մարդիկ` իրենց առօրյա հոգսերով ու ցավերով, մտահոգություններով ու սպասումներով, նաև ուրախության ու երջանկության կարճատև պահերով:

Նրանք կուլակաթափության տարիների ու ստալինյան դժնդակ ժամանակների զոհերն են, նրանց զավակները, հաշմված ու խեղված մարմնով ու հոգով մարդիկ, պատերազմից հույսերով ու հավատով վերադարձած զինվորներ, ովքեր բախվում են դաժան իրականության հետ ու տառապում թերարժեքության բարդույթներով:

Բնութագրվեցին Խանզադյանի կերտած կերպարները` զարմանալիորեն կենսասեր ու հայրենի հողին արմատներով կապված մարդիկ, որոնց համար հայրենիքը ոչ թե սոսկ ծննդավայր է, աշխարհագրական տեղանք, այլ կայուն ու անբեկանելի արժեհամակարգ, ինքնաճանաչման ու ինքնահաստատման միջոց:

Ս. Խանզադյանի հերոսները, ինչքան էլ դժվարին լինի իրենց ապրած ժամանակներում մնալ անաղարտ ու մաքուր, պահպանում են մարդկայնության` լեռնաշխարհում արմատավորված չափանիշները:

Նրանք, կսկիծն ու ցավը ներսում խեղդած, երբեք չարությամբ չեն լցվում աշխարհի ու մարդկանց նկատմամբ, կյանքի ամենաողբերգական, ծանր պահերին անգամ չեն հուսալքվում, թևաթափ չեն լինում:

Շեշտվեց, որ Ս.Խանզադյանի ստեղծագործություններից շատերը, կենսագրական լինելով հանդերձ, վերաճում են մի ամբողջ ժամանակաշրջանի գեղարվեստական նկարագրի, մի ամբողջ սերնդի պատմության:

Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս

Ս. Խանզադյանը գրականություն է բերում Սյունյաց լեռնաշխարհի գույներն ու երանգները, բայց չի կտրվում մեծ աշխարհի անցուդարձից: Մեծ աշխարհը նրա համար ճանաչելի է դառնում հայրենի բնության, այդ բնության մեջ ապրող հասարակ մարդկանց ու նրանց զգացմունքների, նախնականորեն պարզ կենցաղի, վարք ու բարքի միջոցով:

Ս. Խանզադյանի ստեղծագործություններում միահյուսված են պատմական փաստն ու հորինվածքը, լեգենդն ու իրողությունը, դրանց մեջ ավանդականը հանդես է գալիս ոչ միայն որպես բովանդակության տարր, այլ որպես ներքին ձևի հատկանիշ:

Վերջում ծավալվեց հետաքրքիր քննարկում:

Ներկաները ողջունեցին նման նախաձեռնությունը, ներկայացրին Ս.Խանզադյանի մասին հուշեր, արժևորեցին նրա ստեղծագործությունները:

Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս

 

«Սերվիսի համակարգի էթիկետ» դասընթացի շրջանակներում մեր ուսանողներն այցելեցին սերվիս մատուցող հաստատություններ

2015-2016 ուստարվա առաջին կիսամյակում «Սերվիսի համակարգի էթիկետ» դասընթացի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Սերվիս» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները` Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լևոն Լաչիկյանի գլխավորությամբ, այցելություններ կատարեցին սերվիս մատուցող տարատեսակ հաստատություններ՝ հյուրատներ, զբոսաշրջային հանգրվաններ, բանկեր, բուժհիմնարկներ և այլն:

«Սերվիսի համակարգի էթիկետ» դասընթացի շրջանակներում մեր ուսանողներն այցելեցին սերվիս մատուցող հաստատություններ

«Սերվիսը կյանք է, կյանքը՝ սերվիս,- կարևորելով որակյալ ծառայությունների դերը մարդու կյանքում` բանաձևում է Լ.Լաչիկյանը և շարունակում,- մարդը լույս աշխարհ է գալիս՝ ստանալով բժշկական ծառայություն, դրան հաջորդում են ծառայության այլ տեսակներ՝ կրթական, առողջապահական, հոգևոր-կրոնական, տրանսպորտային, սննդի, բանկային և այլն, մինչև որ համապատասխան ծառայության ուղեկցությամբ նա ավարտում է իր երկրային կյանքի ուղին: Կյանքն, իրոք, ծառայության ամենատարբեր տեսակների իրարահաջորդ շղթա է և հաճախ դրա մատուցման մակարդակով է պայմանավորվում մեր կյանքի որակը, նույնիսկ՝ տևողությունը»:

«Սերվիսի համակարգի էթիկետ» դասընթացի շրջանակներում մեր ուսանողներն այցելեցին սերվիս մատուցող հաստատություններ

Մեր ուսանողները մասնավորապես եղան Դիլիջանի «Փարադայզ» հյուրանոցում, «Մայիսյան կամուրջ» հանգստի համալիրում, Իջևանի բժշկական կենտրոնում:

«Սերվիսի համակարգի էթիկետ» դասընթացի շրջանակներում մեր ուսանողներն այցելեցին սերվիս մատուցող հաստատություններ

Այդտեղ օրերս կայացած հանդիպման ժամանակ մանկաբույժ Դովլաթբեկյանը հետաքրքիր զրույց ունեցավ ուսանողների հետ, նրանց ներկայացրեց դիանթոլոգիայի (բժշկական էթիկա) գաղտնիքները և պատմեց հիվանդ-բժիշկ փոխհարաբերության, վերջինիս նուրբ դրսևորումների մասին:

«Սերվիսի համակարգի էթիկետ» դասընթացի շրջանակներում մեր ուսանողներն այցելեցին սերվիս մատուցող հաստատություններ

Այդ և մյուս այցելությունները նպաստեցին, որ մեր ուսանողների ձեռք բերած տեսական գիտելիքներն ամրապնդվեն և հարստանան կենսափորձով ու գործնական հմտություններով:

«Սերվիսի համակարգի էթիկետ» դասընթացի շրջանակներում մեր ուսանողներն այցելեցին սերվիս մատուցող հաստատություններ