Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղի պատվիրակությունը՝ ֆրանսիական ռադիոյի ուղիղ եթերում

Ֆրանսիայի Վալանս քաղաքում ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների ու դասախոսների վերապատրաստման դասընթացների երկրորդ շաբաթվա ընթացքում՝ 2018թ. ապրիլի 10-ին (տեղական ժամանակով՝ 9:30-ին) մեր պատվիրակությունը հյուրընկալվեց մարզային “France Bleu Drôme Ardèche” ռադիոընկերությունում:

Ֆրանկ Դոման, ով Վալանսի փոխքաղաքապետն է և միաժամանակ վարում է «Պատրաստենք միասին» հաղորդումը, մեր համալսարանականներին ծանոթացրեց ռադիոյի աշխատանքներին, ապա առաջարկեց ուղիղ եթերում մասնակցել հայկական խոհանոցին նվիրված հաղորդմանը:

10-04-18-1

Մեր պատվիրակության համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր լինել ֆրանսիական ռադիոյի ուղիղ եթերում:

Հաղորդմանը հրավիրված էր նաև Արմինե Իսպիրյանը, ով Վալանսում զբաղվում է հրուշակեղենի արտադրությամբ:

Նախ՝ հաղորդավարը պատվիրակության ղեկավար Աիդա Մարդանյանին խնդրեց ներկայացնել այցի նպատակը:

Ա.Մարդանյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, հակիրճ ներկայացրեց այցի նպատակը, Իջևան-Վալանս քաղաքների բարեկամական կապերի պատմությունը, “Maestsris” համալսարանում իրենց ստացած վառ ու հաճելի տպավորությունների մասին՝ հավելելով, որ ԵՊՀ ԻՄ-ը նույնպես սիրով կընդունի ֆրանսիացի ուսանողների և դասախոսների:

10-04-18-2

«ՖԼԳ» 4-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Փաշինյանը ընդհանուր գծերով խոսեց Իջևան քաղաքի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և ուսանողական կյանքի մասին:

Ապա նույն կուրսի ուսանողուհի Մերի Գասպարյանը ներկայացրեց հայկական «Ղափամա» ուտեստի բաղդրատոմսն ու պատմությունը:

Սերինե Մատինյանը («ՖԼԳ» 4-րդ կուրս) ուղիղ եթերում ներկայացրեց քյուֆթայի պատրաստման եղանակը, իսկ Լիլիթ Եգանյանը («ՖԼԳ» 3-րդ կուրս) պատմեց, թե ինչպես են պատրաստում ավելուկը:

Այնուհետև Աշխեն Քարտաշյանը շնորհակալություն հայտնեց Վալանսի “UGAB”-ին (Հայկական բարեգործական ընկերություն) և “CPA”-ին: Նա խոսեց Հայաստանում սեղան պատաստելու մշակույթի մասին:

10-04-18-4

Հաղորդումն անցավ մեր ուսանողների ակտիվ և անկաշկանդ մասնակցությամբ, որին մեծապես նպաստեց նաև հաղորդավարի արհեստավարժ մոտեցումը:

Վերջում Աիդա Մարդանյանը շնորհակալություն հայտնեց այցի կազմակերպմանն աջակցած բոլոր կազմակերպություններին և հույս հայտնեց, որ փոխանակման ծրագիրը կլինի շարունակական, իսկ ուսանողները կդառնան ֆրանսերենի «դեսպանները» Տավուշի մարզում:

Հրավիրում ենք «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հասարակական կարծիքի համապատկերում» գրքի շնորհանդեսին

 

2018թ.  ապրիլի 13-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում  տեղի կունենա Սամվել Առաքելյանի, Էդիկ Կյուրեղյանի և Մարիետա Ճաղարյանի համահեղինակած «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հասարակական կարծիքի համապատկերում» գրքի շնորհանդեսը:

Աշխատության մեջ ներկայացված են «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում վերջին 5 տարիների ընթացքում անցկացված հասարակական կարծիքի հարցումների արդյունքներն ու դրանց վերլուծությունը:

Գիրքը նախատեսված է ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի, ուսանողների ու շրջանավարտների, ընդհանրապես կրթօջախի գործունեությամբ և «հասարակական կարծիք» երևույթով հետաքրքրվողների համար:

Բոլորին սիրով հրավիրում ենք:        

 

 

 

Կայացավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսը

2018թ. ապրիլի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:

07-04-2018-1

Ցուցահանդեսին ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր, արվեստի սիրահարներ:

Կայացավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսը

Բացման խոսքով հանդես եկավ Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ա.Մարգարյանը, շնորհավորեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչների տոնը, նրանց մաղթեց անանց հմայք, կանացի երջանկություն, մայրանալու բերկրանք, գարնանային պայծառ տրամադրություն: Ա.Մարգարյանն ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը, նշեց, որ ուսանողներից յուրաքանչյուրի համար պատիվ է իր հարազատ բուհում ցուցադրել իր իսկ ձեռքով ստեղծած աշխատանքը:

Կայացավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսը

Ելույթ ունեցավ Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ, ՀՀ նկարիչների միության անդամ Սերգեյ Հովհաննիսյանը՝ ցուցադրված աշխատանքների վերաբերյալ գնահատանքի և տոնի առթիվ շնորհավորանքի խոսք ասելով:

Կայացավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսը

Ցուցադրված գործերի կապակցությամբ իր հիացմունքն արտահայտեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աիդա Սարհատյանը՝ մասնավորապես նշելով. «Սիրելի՛ ուսանողներ, ձեր աշխատանքների մեջ այնքա՜ն լույս և ջերմություն, այնքա՜ն սեր, մայրական բերկրանք և գարնանային թարմություն կա… Ես մաղթում եմ, որ դուք ստեղծեք այնպիսի գործեր, որոնք կզարդարեն աշխարհի լավագույն թանգարաններն  ու պատկերասրահները…»:  

Կայացավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսը  Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսում ընդգրկված էին տարբեր ժանրերի ստեղծագործություններ՝ գեղանկար, ապակենկար, ֆլորիստիկա, փայտի փորագրություն, քանդակ և այլն:

Կայացավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսը

Ցուցահանդեսը գեղագիտական հաճույք պատճառեց այցելուներին՝ նրանց համակելով գեղեցկության շնչով ու գարնանային խանդավառ տրամադրությամբ:

Կայացավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսը

 

 

 

Ամփոփելով Ֆրանսիայում մեր ուսանողների ու դասախոսների վերապատրաստման առաջին շաբաթը

2018թ. ապրիլի 1-24-ը Վալանսի «Հայ մշակութային ժառանգության կենտրոնի բարեկամներ» ասոցիացիայի և ՀԲԸՄ Վալանսի մասնաճյուղի հրավերով ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները («ՖԼԳ» 4-րդ կուրսի ուսանողուհիներ Անուշ Փաշինյանը, Մերի Գասպարյանը, Սերինե Մատինյանը և 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Եգանյանը)՝ Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, ասիստենտ Աիդա Մարդանյանի և դասախոս Աշխեն Քարտաշյանի ուղեկցությամբ, Ֆրանսիայի Վալանս քաղաքի Մաեստրիս համալսարանում անցնում են վերապատրաստման դասընթացներ՝ կատարելագործելով ֆրանսերենի իմացությունը: 

09-04-2018-6

Վերապատրաստումը կազմակերպված էր բարձր մակարդակով և ուներ հագեցած ծրագիր:09-04-2018-4

Ժամանելուն պես մեր ուսանողներին ընդունեցին հյուրընկալող ընտանիքները:

Առաջին օրը՝ ապրիլի 1-ին, մեր պատվիրակությանը հանձնեցին ամբողջ այցի համար նախատեսված ծրագիրը, որը բաղկացած էր երկու մասից՝ կրթական և մշակութային:

09-04-2018-3

Ապրիլի 3-ից մասնաճյուղի պատվիրակությունը Մաեստրիսի տնօրինության  կողմից արժանացավ ջերմ ընդունելության, որի ընթացքում ելույթ ունեցավ պատվիրակության ղեկավար Աիդա Մարդանյանը և Մաեստրիսի տնօրեն Ֆ.Կառտիյեին փոխանցեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանի ուղերձը:

09-04-2018-5

Մաեստրիսի տնօրինությունը հիացած էր մեր դասախոսների և ուսանողների՝ ֆրանսերեն լեզվի իմացությամբ, որը մեծապես ոգևորեց ֆրանսիացի ուսանողներին և ցանկություն առաջացրեց, որ նրանք մոտ ապագայում այցելեն Հայաստան և հատկապես Իջևան:

09-04-2018-1

Մշակութային ծրագրի շրջանակներում ապրիլի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակությունը՝ Գոհար Համզյանի և Սիլվի Քոչյանի ուղեկցությամբ, այցելեց Մարսել:

09-04-2018-2

Այցի շրջանակներում մեր ուսանողներն ու դասախոսները հանդիպեցին «Ֆրանսիա-Հայաստան բարեկամություն» ասոցացիայի նախագահ Պոլետ Կուտանի հետ և քննարկեցին մասնաճյուղի վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողներին  կրթաթոշակ տրամադրելու հետ կապված հարցեր:

09-04-2018-7

Այսպիսի իրադարձություններով էր հագեցած Ֆրանսիայում մեր ուսանողների ու դասախոսների վերապատրաստման դասընթացների առաջին շաբաթը:

ՀԱՅՏՆԻ ԵՆ ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Դպրոցականների օլիմպիադա
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող ամենամյա օլիմպիադային այս տարի մասնակցել են 2186 աշակերտներ: 

«ԵՊՀ օլիմպիադա-2018»-ի II փուլի արդյունքները.

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, oլիմպիադայի երկրորդ փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կստանան ուսման վարձի զեղչ համապատասխանաբար 50%, 40% և 30%-ով:

Օլիմպիադայի արդյունքների ամփոփումը և պաշտոնական փակումը տեղի կունենան ապրիլի 20-ին`ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում:

Հարցերի դեպքում զանգահարեք 096-98-76-54 հեռախոսահամարին: