Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ը կիրականացնի հեռավար ուսուցում

Հարգելի՛ համալսարանականներ՝ ուսանողներ և դասախոսներ, սիրով տեղեկացնում ենք, որ 2020թ. մարտի 14-ին ԵՊՀ ԻՄ-ում հրավիրվել է խորհրդակցություն՝ տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի, Ուսումնամեթոդական վարչության պետի, ֆակուլտետների դեկանների, Հեռակա ուսուցման բաժնի վարիչի մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է, թե ստեղծված իրավիճակում (կորոնավիրուսի նոր դեպքերով պայմանավորված), երբ հանրապետությունում ուսումնական հաստատությունները փակ են լինելու, ինչպիսի լուծումներ կարելի է առաջարկել, որոնք կնպաստեն ուսանողների ուսումնառության շարունակմանը:

Հաշվի առնելով, որ դասապրոցեսը դադարեցվել է մինչև ս.թ. մարտի 23-ը, և հնարավոր է, որ այդ ժամկետը երկարաձգվի, որոշվել է ակտիվացնել վերապատրաստումներ անցած դասախոսների աշխատանքը on-line հարթակներում, մասնավորապես՝ Moodle և Edunext առցանց դասավանդման համակարգերի կիրառմամբ:

Այդ հնարավորության բացակայության դեպքում՝ դասախոսներին հրահանգվել է ուսանողների էլեկտրոնային հասցեներին ուղարկել դասընթացների յուրացման համար անհրաժեշտ նյութերը՝ դասախոսությունների տեքստերը, ուսումնասիրվող գրականությունը, հարցերը, առաջադրանքները և այլ հանձնարարականներ:  Հրահանգվել է նաև նշանակել ժամեր on-line խորհրդատվությունների, հարց ու պատասխանի և գործնական խնդիրների քննարկումների համար՝ օգտագործելով տեսակոնֆերանսների կազմակերպման համար հասանելի համակարգերը (Skype, Zoom և այլն):

Մինչև մարտի 23-ը ԵՊՀ ԻՄ-ում դադարեցվում է ուսումնական գործընթացը

2. EPH IM - foto

Սիրելի՛ համալսարանականներ՝ ուսանողներ և աշխատակիցներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկ շաբաթով դադարեցվում է ուսումնական գործընթացը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում արած հայտարարության համաձայն՝ որոշվել է, ՀՀ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի հայտնաբերմամբ պայմանավորված, հանրապետությունում դարձյալ մեկ շաբաթով՝ մինչև մարտի 23-ը, դադարեցնել ուսումնական գործընթացը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարել է նոր դրամաշնորհային ծրագրերի մասին

ef4de2bb4093582b79311b580e7afa07

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարել է Հայաստանում աննախադեպ դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին (ADVANCE STEM Research Grant Program):

ADVANCE ծրագրի նպատակն է Հայաստան բերել առաջատար մասնագետների փորձը ԳՏՃՄ ոլորտներում։ Ծրագիրը հանդիսանալու է կամուրջ միջազգային հեղինակավոր գիտնականների և Հայաստանի հետազոտական խմբերի միջև, որպեսզի նրանք համատեղ իրականացնեն նորարարական հետազոտական ծրագրեր։ Երեք հետազոտական խմբերի կտրամադրվեն դրամաշնորհներ հետևյալ թեմաների ուղղությամբ աշխատելու համար՝

– Նոր նյութեր

Թեմա՝ Stable perovskite materials for solar energy

– Մեքենայական ուսուցում

Թեմա՝ Statistical analysis of machine learning algorithms (SAM-lab)

-Կենսատեխնոլոգիա

Թեմա՝ Biotechnology – towards a sustainable circular bioeconomy:

Դրամաշնորհային ծրագրի մանրամասներին և դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ https://fast.foundation/#/advance_stem հղումով:

Աղբյուրը՝ scs.am:

Ավարտվեց «Տնտեսագիտություն» մասնագիտության IV կուրսի ուսանողների արտադրական պրակտիկան

1. գլխավոր

 2020թ. փետրվարի 2-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ ԻՄ-ի «Տնտեսագիտություն» մասնագիտության IV կուրսի ուսանողները ուսումնական պլանով նախատեսված արտադրական պրակտիկա անցան Տավուշի մարզում գործող մի շարք հաստատություններում:

Ուսանողների պրակտիկան կազմակերպվել է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, ՀՀ-ում գործող բանկերի Տավուշի մասնաճյուղերում, Տավուշի մարզպետարանում, Իջևանի և Դիլիջանի համայնքապետարաններում, ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում, Տավուշի տարածաշրջանային քոլեջում և այլ կազմակերպություններում:

Պրակտիկայի նպատակն է խորացնել ուսանողների գործնական հմտությունները տնտեսագիտության, ազգային տնտեսության, հաշվապահական հաշվառման, բանկային գործի ոլորտներում, զարգացնել նրանց կարողությունները տեղեկատվության կուտակման և վերլուծության ասպարեզում:

Ուսանողները հնարավորություն են ունեցել կիրառել տեսական գիտելիքները մասնագիտական պրակտիկ գործունեության մեջ:

Պրակտիկայի վայրերում ուսանողները նաև ձեռք են բերել համապատասխան նյութեր, որոնք կօգտագործեն իրենց ավարտական աշխատանքներն իրականացնելիս:

Արտադրական պրակտիկայի ղեկավար Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ Ա.Ալեքսանյանը պրակտիկանտ-ուսանողների հետ սահմանված կարգով իրականացրել է խորհրդատվություններ, պարզաբանել պրակտիկայի նպատակը, խնդիրները, անցկացման ժամկետները, տրամադրել մեթոդական ցուցումներ:

Մեր ուսանողների լավագույն զեկուցումները հրատարակվել են «Вестник научных конференций» ժողովածուում

1. գլխավոր

  ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի կողմից կազմակերպված՝ մասնաճյուղի 25-ամյակին նվիրված ուսանողական գիտական կոնֆերանսի (2019թ. դեկտեմբերի 10) շրջանակներում և դրանից դուրս 2019-2020 ուստարվա դեկտեմբեր-հունվար ամիսների ընթացքում զեկուցումներով հանդես են եկել առկա և հեռակա ուսուցման տարբեր մասնագիտությունների մի շարք ուսանողներ:

Կոնֆերանսին զեկուցում են կարդացել Գերասիմ Ալավերդյանը («ԻԿՄ» 4-րդ կուրս), Դիանա Ներսիսյանը («ՔԿԳ» 4-րդ կուրս),  Նելլի Դավթյանը («ԱԼԳ» 1-ին կուրս): Հետագայում զեկուցումներ են ներկայացրել Ջավահիր Մնացականյանը («ՔԿԳ» 4-րդ կուրս), Քրիստինե Փաշինյանը («ՔԿԳ» 4-րդ կուրս), Անի Ծատուրյանը («ՔԿԳ» 4-րդ կուրս), Լուսինե Դավթյանը (հեռակա ուսուցման «ԲԲ» 2-րդ կուրս), Մարգարիտա Կարապետյանը (ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողուհի), Վիգեն Վանեսյանը (ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ) և ուրիշներ:

Ներկայացված զեկուցումների շարքից ընտրվել են 9 լավագույն զեկուցումները, թարգմանվել և ներկայացվել «Ucom» հրատարակչության  կողմից 2020 թվականի հունվարի 31-ին կազմակերպված «Գիտության և կրթության տեսական և կիրառական հարցերը» խորագրով միջազգային գիտագործնական կոնֆերանսին:

Զեկուցումները  հրատարակվել են «Вестник научных конференций» («Գիտական կոնֆերանսների բանբեր») ժողովածուում:

Հոդվածների հրատարակության ծախսերը հոգացել է  «Gayluk.am» ընկերությունը: