Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ առցանց հանդիպում-քննարկում

1. գլխավոր

 2021թ. սեպտեմբերի  17-ին  կայացավ 2021-2022 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ առցանց հանդիպում-քննարկում, որը  կազմակերպել  էր ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների  և  դասախոսների վերապատրաստման բաժինը:

Քննարկումը վարեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար  Ա.Մակարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետազոտական թեմաների ընտրության, աշխատանքների պատրաստման, դրանց ներկայացման և գնահատման չափանիշները:

Ա.Մակարյանը  ներկայացրեց, որ  ԵՊՀ ԻՄ-ի  մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի կողմից իրականացվել  է հարցում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների և հետազոտություն իրականացրած ուսանողների հետ, հարցման արդյունքներն ուղարկվել են  ամբիոններ, և դասախոսները կարող են ծանոթանալ դրանց:

Քննարկմանը մասնակցող այն դասախոսները, ովքեր նախորդ ուստարում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացներ էին վարել, իրենց լավագույն փորձը փոխանցեցին այն դասախոսներին, ովքեր այս տարի առաջին անգամ էին ղեկավարելու հետազոտական  աշխատանքներ:

Առաջարկվեց պարբերական դարձնել հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ քննարկումները՝ նրանց առաջարկներին, հաջող փորձին ու իրականացրած աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

«Մանկավարժական–հոգեբանական պատրաստություն» մոդուլի առցանց դասընթացներին մասնակցելու հրավեր

Հայտ. նկ.Հարգելի՛ դասախոսներ, ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը տեղեկացնում է, որ ԵՊՀ-ի հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը կազմակերպում է «Մանկավարժական–հոգեբանական պատրաստություն» մոդուլի առցանց դասընթացներ.

  • Միջանձնային հաղորդակցումը կրթական գործընթացում – Ալեքսանյան Աննա, 04.10-01.11.2021 (երկուշաբթի), ժամը՝ 16.30-18.00 / ZOOM,
  • Մասնագիտական սթրեսների կանխարգելում և կառավարում – Սահակյան Անահիտ, 12.10-09.11.2021 (երեքշաբթի), ժամը՝ 17։00-18.30 / ZOOM,
  • Թվային գործիքների ուսուցում – Խաչատրյան Սերոբ, 06.10-03.11.2021 (չորեքշաբթի), ժամը՝ 16։00-17.30 / ZOOM:

Դասընթացներին գրանցվելու համար կարող եք լրացնել հայտը՝ անցնելով հետևյալ հղումով:

Ընտրված դասընթացների հղումները կուղարկվեն գրանցված մասնակիցների էլեկտրոնային փոստի հասցեներին: 

Տեղի կունենա Գ. Հովհաննիսյանի համահեղինակած բառարանների շնորհանդես-քննարկումը

1. IMG_E58212021թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12:20-ին, ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի ընթերցասրահում տեղի կունենա Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ա.գ.թ., պրոֆեսոր Գ. Ժ. Հովհաննիսյանի համահեղինակած (Գ.Հովհաննիսյան, Վ.Փարսադանյան, Ա.Իսրայելյան) Աշխարհագրական-երկրագրական եզրույթների և հասկացությունների՝

  • հայերեն-թուրքերեն, թուրքերեն-հայերեն,
  • հայերեն-արաբերեն, արաբերեն-հայերեն,
  • հայերեն-պարսկերեն, պարսկերեն-հայերեն

բառարանների շնորհանդես-քննարկումը:

Սիրով հրավիրում ենք:

Երիտասարդ գիտնականները կստանան հավելավճարներ՝ ազդեցության գործակցով գիտական պարբերականներում տպագրված հոդվածների համար

ԳՊԿ նյութի նկար (1)

 ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին պետական աջակցություն» ծախսային ուղղության շրջանակներում կազմակերպվում է Ազդեցության գործակցով գիտական պարբերականներում տպագրված հոդվածների համար երիտասարդ գիտնականներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Հավելավճարները կտրամադրվեն մրցույթի երկու ենթածրագրերի շրջանակներում ֆինանսավորման երաշխավորված, բարձր ազդեցության գործակից (ԱԳ) ունեցող գիտական պարբերականներում կամ, հայագիտության ոլորտի դեպքում, միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հոդված տպագրած երիտասարդ գիտնականներին՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ մշտական բնակիչ կամ ռեզիդենտ, 1986 թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք՝ ներկայացնելով մրցույթի պահանջներին բավարարող առավելագույնը 2 գիտական հոդված, որոնք տպագրվել կամ առցանց հասանելի են դարձել 2021 թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում:

Մրցույթին չեն կարող մասնակցել 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի շահառուները, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում Կոմիտեի կողմից ֆինանսավորվող միաժամանակ երկու մրցութային նախագծերի, թեմաների կամ ծրագրերի ղեկավարները կամ կատարողները (բացառությամբ «Գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման», «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2020» և «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2021» մրցույթների շահառուների)։

Մրցույթին մասնակցելու հայտը լրացվում և ներկայացվում է առցանց համակարգի միջոցով (https://forms.gle/7WjdQs1AKwEMeYib8)՝ մինչև 2021 թվականի հոկտեմբերի 20-ը ներառյալ: Հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 23:59-ին:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի գիտության քաղաքականության վարչության գիտության քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնից՝ աշխատանքային օրերին (ժամը 14:00 – 17:00) զանգահարելով 21-01-40 (119) հեռախոսահամարով:

Մրցույթի հրավերի փաթեթը

Աղբյուրը՝ http://scs.am/:

 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կրթաթոշակ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի համար

Դասավանդիր-ի հայտ. նկ.

 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակում ևս «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողների համար հայտարարում է ուսումնական կրթաթոշակ:

Կարող են դիմել այն ուսանողները, ովքեր.

  • սովորում են բնագիտական, մաթեմատիկական կամ ՏՏ ուղղվածություն ունեցող ֆակուլտետում (STEM),
  • ունեն բարձր առաջադիմություն,
  • պատրաստ են միանալ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին:

Կրթաթշակի պայմանների և դիմելու ընթացակարգի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով: