Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանդիպում Գետահովիտի միջնակարգ դպրոցում

2016թ. ապրիլի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը հանդիպում ունեցավ Գետահովիտի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների հետ:

Հանդիպում Գետահովիտի միջնակարգ դպրոցում

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, դպրոցի տնօրենը և ուսուցիչներ:

Հանդիպման նպատակն էր բուհի անունից շնորհակալություն հայտնել ուսուցչական կազմին և աշակերտներին` օրեր առաջ մասնաճյուղում կայացած օլիմպիադային ակտիվորեն մասնակցելու, գերազանց արդյունքներ ցուցաբերելու, մրցանակային տեղեր գրավելու կապակցությամբ:

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ողջունելով հաղթողներին, նշեց, որ ինքը ևս լինելով այդ դպրոցի շրջանավարտ, հպարտանում է դպրոցի աշակերտների յուրաքանչյուր հաջողությամբ:

Հանդիպում Գետահովիտի միջնակարգ դպրոցում

Ծավալվեց հետաքրքիր զրույց-քննարկում`ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ:

Հանդիպում Գետահովիտի միջնակարգ դպրոցում

Պարոն Առաքելյանը աշակերտներին նաև կոչ արեց հետևողական լինել մասնագիտությունների ընտրության հարցում, քանի որ դրանով են պայմանավորված հետագայում նրանց մասնագիտական ձեռքբերումները:

Դպրոցի տնօրենը, գոհունակություն արտահայտելով համալսարանականների այցելության առիթով, մասնաճյուղի հետ համագործակցելու մեծ պատրաստակամություն հայտնեց: