Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը կազմակերպել էր միջոցառում

2017թ. հոկտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ  Հելոուինի տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը (ամբիոնի վարիչ բ.գ.թ., դոցենտ Ք.Հարությունյանը  և ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ն.Գասպարյանը):

Միջոցառմանը մասնակցում էին «Անգլերեն լեզու և գրականութուն» մասնագիտության 1-ին և 3-րդ կուրսերի ուսանողները, ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:

Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը կազմակերպել էր միջոցառում

Մասնակիցները միջոցառման ընթացքում ներկայացրին “Halloween”-ի (Բոլոր սրբերի երեկո, օր) ծագումը, ավանդույթները, սովորույթները: Նշվեց, որ, ըստ անգլերենի Օքսֆորդյան բառարանի, «Հելոուին» բառն առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում՝ որպես անգլերեն “All-Hallows-Even” (հայերեն՝ բոլոր սրբերի երեկո): Այն ժամանակ այդպես էին կոչում Բոլոր սրբերի օրվան նախորդող երեկոն։ Թեև “All Hallows” արտահայտությունը հանդիպում է նաև հին անգլերենում (ealra hālgena mæssedæg – հայերեն՝ Բոլոր սրբերի օր), բայց այն մինչև 1556 թվականը չի հանդիպում գրավոր աղբյուրներում։ “Halloween”-ն առաջացել է վաղ քրիստոնեական տոնից, ունի հեթանոսական արմատներ. այն ծագել է կելտական և հռոմեական բերքահավաքին նվիրված տոներից:

Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը կազմակերպել էր միջոցառում

Ներկայացվեցին “Halloween”-ի գույները` սևը և նարնջագույնը, որոնք խորհրդանշում են մահը և բերքը, տոնի մյուս խորհրդանիշները, օրինակ, Ջեքի լապտերը կամ ճրագը (անգլ.՝ Jack-o’-lantern): Այն դդում է, որի վրա փորագրված է չար, բայց միևնույն ժամանակ ծիծաղելի դեմք, իսկ դդմի ներսում տեղադրված է վառվող մոմ։ Առաջին անգամ «Ջեքի ճրագը» հայտնվել է Մեծ Բրիտանիայում, բայց սկզբնական շրջանում պատրաստման համար օգտագործվել է շաղգամ կամ ճակնդեղ: Համարվում էր, որ Բոլոր սրբերի օրը տան մոտ դրված այդպիսի բանջարեղենները վանում են չար ուժերին: Երբ Հելոուինի տոնը տարածվեց Ամերիկայում, Ջեքի ճրագը սկսեցին պատրաստել դդմից, որն ավելի հասանելի էր և էժան: Ամերիկայում վրան փորագրված դդումը մինչ Հելոուինի տարածվելը համարվում էր բերքահավաքի խորհրդանիշներից մեկը: 1990 թվականին տոնի ժամանակ նրա օգտագործումն արդեն դարձել էր սովորական։ 

28-10-2017-1

Նշվեց, որ Բոլոր սրբերի տոնը կամ “Halloween”-ը նշվում է հոկտեմբերի վերջին և ամենատարածված տոներից մեկն է ԱՄՆ-ում: Այն Ամերիկայի Միացյալ Նահանգներ են բերել իռլանդացի և շոտլանդացի ներգաղթյալները 19-րդ դարում: Այսօր այն տոնում են նաև ոչ անգլախոս եվրոպական և ԱՊՀ այլ երկրներում ոչ միայն մեծահասակները, այլ երեխաները, որոնց համար այն զվարճանալու մեծ առիթ է: Տարածված սովորույթ է հագնել դիմակահանդեսային հանդերձանք և զարմացնել ընկերներին անսովոր կերպարներով:

Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը կազմակերպել էր միջոցառում

 Միջոցառման ժամանակ ներկայացվեցին նաև ուսանողների հորինած սարսափ պատմությունները, որոնցից լավագույնն արժանացավ մրցանակի:

Հնչեցին տոնին նվիրված երգեր և բանաստեղծություններ:  

Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն, որը ներառում էր տոնի ավանդական ճաշատեսակները:

Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը կազմակերպել էր միջոցառում