Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանի շնորհավորական ուղերձը Ամանորի առթիվ

 

Ամանորյա ուղերձի նոր նկար
 

  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հարգելի՛ աշխատակիցներ, սիրելի՛ ուսանողներ, տավուշցիներ և հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ մաղթելով, որ այս տարի իրականանան բոլորիս նվիրական ու անկատար երազանքները, աշխարհում իշխեն խաղաղությունն ու բարությունը, մեր ընտանիքներում՝ սերն ու փոխըմբռնումը, մեր հոգիներում՝ լույսն ու ջերմությունը:

2022 թվականը մեր բուհի համար կրթական, գիտական և մշակութային իրադարձություններով, միջազգային ու հանրապետական մի շարք գիտաժողովներով, համագործակցության ծրագրերով ու միջոցառումներով հագեցած տարի էր: Մենք ևս մեկ վստահ քայլ կատարեցինք դեպի որակյալ կրթություն և ակադեմիական ազնվություն ապահովող միջավայրի ձևավորումը՝ մարզի ուսումնագիտական և մշակութային կենտրոն դառնալու ճանապարհին:

ԵՊՀ ԻՄ-ի նախաձեռնած ծրագրերի իրականացման գործում ցուցաբերված ուշադրության, օժանդակության և վստահության համար մասնաճյուղի ողջ անձնակազմի անունից երախտագիտություն եմ հայտնում Մայր բուհին, Տավուշի մարզպետարանին, Իջևանի համայնքապետարանին, մեր բոլոր գործընկերներին և աջակիցներին:

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ ցանկանում եմ, որ գալիք 2023 թվականը լինի անխախտ խաղաղության, անանց և անսահման երջանկության, քաջառողջության, ստեղծագործ աշխատանքի, բարձր գաղափարների ու մեծ նպատակների իրականացման, մեր հայրենիքի հզորացման, կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության և այլ բնագավառներում աննախադեպ առաջընթացի ու զարգացման տարի… 

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար,

ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Անուշավան Մակարյան