Ս.թ. նոյեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ «Ճանապարհային երթևեկության կանոններ» թեմայով սեմինար, որը կազմակերպել էր Ուսանողական գիտական ընկերությունը:
Սեմինարը վարում էր ՈՒԳԸ նախագահ Սլավիկ Ալավերդյանը: Նա ողջունեց վերջին շրջանում քաղաքում լուսացույցների տեղադրումը և նշագծումների կատարումը և նշեց, որ ճանապարհային երթևեկության կանոնների իմացությունը պարտադիր է բոլորի համար՝ անկախ նրանից հետիոտն ենք, ուղևոր, թե վարորդ: Սկզբում ներկայացվեցին ճանապարհային երթևեկության հիմնական կանոնները: Ապա խոսվեց ճանապարհային նշանների և նշագծումների, դրանց ազդեցությունների ձևերի և ազդման գոտիների մասին:
Վերջում սեմինարի մասնակիցներն ակտիվորեն քննարկեցին վարորդական իրավունքի տեսական քննության հարցաշարից տարբեր հարցեր, որոնք ավելի ամրապնդեցին ճանապարհային երթևեկության կանոնների մասին նրանց պատկերացուները: