Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շախմատի մասնաճյուղային առաջնություն

2015թ. նոյեմբերի 19-20-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ շախմատի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էր ԵՊՀ ԻՄ-ի տարբեր ֆակուլտետներից 8 ուսանող:

Շախմատի մասնաճյուղային առաջնություն

Խաղերն անցկացվեցին երկու ենթախմբով:

Ամեն ենթախմբի առաջին տեղ գրավողները մրցեցին իրար հետ:

Շախմատի մասնաճյուղային առաջնություն

Եզրափակիչում հանդիպեցին առկա ուսուցման համակարգի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Հայկ Դանիելյանը և հեռակա ուսուցման համակարգի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Դերենիկ Սահակյանը:

Շախմատի մասնաճյուղային առաջնություն

Հաղթեց Հայկ Դանիելյանը, ով տնօրենության կողմից պարգևատրվեց հուշանվերով: