Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Գիտախոս» գիտահանրամատչելի մրցույթի հրավեր

«Գիտախոս» գիտահանրամատչելի մրցույթի հրավեր

Եթե ցանկանում եք խոսել գիտության մասին հանրամատչելի՝ բոլորին հասանելի լեզվով, ապա այս մրցույթը Ձեզ համար է: ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է «Գիտախոս» գիտահանրամատչելի զեկուցումների մրցույթը, որին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ մասնագիտությունից, տարիքից և կարգավիճակից: Պարզապես անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը և մասնակցել նախընտրական փուլին: Այն տեղի է ունենալու ապրիլի 18-28ն ընկած ժամանակահատվածում: Մասնակիցները հնարավորություն են ունենալու ներկայացնել 5 րոպե տևողությամբ զեկուցումներ, որից հետո տվյալ բնագավառի ժյուրին կգնահատի թե՛ մասնակցի հանրային ելույթ ունենալու, թե՛ տվյալ բնագավառի վերաբերյալ զեկուցելու կարողությունը: Լավագույնները կմասնակցեն եզրափակիչ փուլին:

Մասնակիցները կարող են ելույթ ունենալ հետևյալ բաժիններում՝

  1. բնական գիտություններ,
  2. ճշգրիտ և տեխնիկական գիտություններ,
  3. հումանիտար գիտություններ,
  4. հասարակական գիտություններ:

Նախընտրական փուլից հետո՝ մայիսի 3-ին, տեղի կունենա «Գիտախոս» մրցույթի եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն ընտրված մասնակիցները, ինչպես նաև զեկուցումներ կներկայացվեն տարբեր ոլորտների հանրաճանաչ մարդկանց կողմից: Ժյուրիի կազմում կընդգրկվեն տարբեր բնագավառների պրոֆեսիոնալներ, որոնք կգնահատեն մասնակիցների զեկուցելու, բեմում խոսելու և հանդիսատեսի հետ աշխատելու կարողությունները, գիտական նյութը ճիշտ մատուցելու ունակությունը:

«Գիտախոս»-ին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 10-ը լրացնել առցանց հայտադիմումը: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև ապրիլի 14-ը: Գրանցվելու և հավելյալ մանրամասների համար կարող եք այցելել հետևյան հղումով՝ http://ysu.am/sss/hy/talk :

Տեղի կունենա «Դասախոսի մասնագիտական  հաղորդակցման հոգեբանական հիմունքները» թեմայով դաս-քննարկում

 Տեղի կունենա «Դասախոսի մասնագիտական  հաղորդակցման հոգեբանական հիմունքները» թեմայով դաս-քննարկում

2017թ. ապրիլի 14-ին` ժամը 14:00-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի №28 լսարանում տեղի կունենա Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Դասախոսի մասնագիտական  հաղորդակցման հոգեբանական հիմունքները» թեմայով դաս-քննարկումը, որը կվարի Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հ.գ.թ. Դ. Յ. Սարգսյանը:

Սիրով հրավիրում ենք:             

Հրապարակվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2015թ. ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությունը

Հրապարակվել է

Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքի «Կրթության որակի կառավարում» բաժնի  «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություններ»  էջում տեղադրվել է 2015թ. ինքնավերլուծությունը:

Ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության այս հաշվետվությունը կազմվել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով:

Սույն ինքնավերլուծությամբ գնահատվել են բուհի մատուցած կրթական ծառայությունները և կրթական ծրագրերը (ՄԿԾ-ները) և հիմնավորվել է, թե նրանք որքանով են ծառայում նախանշված կրթական նպատակներին և ուսումնառության վերջնարդյունքներին:

Ինքնավերլուծությունը նպատակ ունի բարելավելու մասնաճյուղի ՄԿԾ-ների որակը և համապատասխանությունը, ընդլայնելու մասնաճյուղի և կրթական ծրագրերի ներուժը, որոշումներ կայացնելու համար ապահովելու տեղեկատվական համապատասխան հիմքերով, նպաստելու ուսանողների ուսումնառության որակի բարելավմանը: Ինքնավերլուծության խնդիրն է հիմնավորել, որ ԵՊՀ ԻՄ-ն այնպիսի  ուսումնական հաս­տա­տու­թյուն է, որը ուսանողներին առաջարկում է համակողմանի գի­տե­լիք, կա­րո­ղու­թյուններ և հմտություններ ապա­հովող կրթական ծրագրեր, ուսանողներին դաստիարակում է բարոյական, ազգային և հա­մա­մարդ­կային արժեքներով, հա­սարակության ամենատարբեր շեր­տե­րին ընձեռում է մատչելի և ընտրության լայն հնա­րա­վո­րու­թյուն­ներ,  տրամադրում է բարձ­րո­րակ կրթու­թյուն և հետազոտություններ իրականացնելու հա­մար անհրաժեշտ ժամանա­կակից ենթակառուց­վածք­ներ ու բարենպաստ միջավայր և այլն:

ԵՊՀ ԻՄ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությունը հասցեագրվում է մասնաճյուղի բոլոր ստորաբաժանումներին:

ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է հետևյալ թափուր աշխատատեղերի մասին`

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է Ջորջորյան կրթաթոշակի մրցույթ 2017-2018թթ. ուսումնական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու գերազանց առաջաադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին:

Մրցույթին կարող են մասնակցել 2017թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողներ՝ Գյումրի, Էջմիածին, Ալավերդի, Դիլիջան, Սպիտակ և Ստեփանակերտ քաղաքներից:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը և 2017թ. մարտի 15-ից մինչև մայիսի 8-ը (10:30-ից մինչև 17:30-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ,, 2-րդ սենյակ):

Մանրամասն պարզաբանումների համար գրել aefscholarships@gmail.com հասցեին:

Դիմումները ևս պետք է ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ 10:30-ից մինչև 17:30-ը:

aef.am