Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանրապետական գիտական նստաշրջան՝ նվիրված Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակին

Հանրապետական գիտական նստաշրջան՝ նվիրված Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակին

2015 թ. հոկտեմբերի 14-ից 15-ը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի կունենա հանրապետական գիտական նստաշրջան՝ նվիրված ակա­նավոր հայագետ Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակին:

Գիտաժողովը կմեկնարկի «Աբեղյանական ընթերցումներ» խորագիրը կրող ամենամյա գիտա­կան նստաշրջանների շարքում իրականացվող միջոցառմամբ, որ կազմակերպում են ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և հայոց լեզվի պատմության ամբիոնները:

Հանրապետական գիտաժողովի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝ էլ. փոստ  hlpambion@mail.ru, հեռ.  76-27 /ներքին/:

Աղբյուրը`  www.ysu.am

Կայացավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն` նվիրված ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին

2015թ. սեպտեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն` նվիրված Հայաստանի հանրապետության անկախության 24-րդ տարեդարձին:

Առաջնությանը մասնակցում էին 2 թիմ Տնտեսագիտությսն ֆակուլտետից և 1 թիմ Բնական գիտությունների ֆակուլտետից:

Կայացավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն`  նվիրված ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին

Խաղերն անցկացվեցին շրջանաձև կարգով:

2:1 հաշվով հաղթեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վոլեյբոլի հավաքական թիմը:

Փոխանցիկ գավաթը տրվեց հաղթող թիմին:

Կայացավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն`  նվիրված ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին

 

Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ/IPS)» ծրագրի շնորհանդես

 ԵՊՀ ԻՄ-ի գերմանախոս ուսանողներին տեղեկացնում ենք, որ 2015թ. հոկտեմբերի 5-ին` ժամը 13:00-ին, կարող են մասնակցել Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, կոնֆերանսների դահլիճ) անցկացվելիք «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի շնորհանդեսին:

Գերմանիայի Բունդեսթագը Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ ամեն տարի տրամադրում է կրթաթոշակներ շուրջ 41 երկրների բուհերի երիտասարդ շրջանավարտների համար:

Շուրջ 15 շաբաթների ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենում ծանոթանալու գերմանական խորհրդարանական համակարգին և գործնական փորձ ձեռք բերելու խորհրդարանական աշխատանքի բնագավառում:

Կրթաթոշակակիրները ամառային ուսումնական կիսամյակի ընթացքում հանդիսանում են Հումբոլդտի համալսարանի ունկնդիրներ և հնարավորություն են ունենում մասնակցելու Ազատ համալսարանի ու Տեխնիկական համալսարանի դասախոսություններին և ուսումնական միջոցառումներին:

Ծրագիրը նպատակ ունի խթանել և ամրացնել մասնակից երկրների հարաբերությունները Գերմանիայի հետ:

 

ԵՊՀ գիտխորհրդի` 2015-2016 ուստարվա անդրանիկ նիստում քննարկվեց նաև ԵՊՀ ԻՄ-ի` 2016-2017 ուստարվա ընդունելության մասնագիտությունների ցանկը

ԵՊՀ գիտխորհրդի` 2015-2016 ուստարվա անդրանիկ նիստ

2015թ. սեպտեմբերի 24-ին կայացավ ԵՊՀ գիտխորհրդի՝ այս ուստարվա առաջին նիստը՝ օրակարգային 8 հարցերով:

Մայր բուհի գիտխորհրդի նիստում քննարկվեց նաև մասնաճյուղի` 2016-2017 ուստարվա ընդունելության մասնագիտությունների ցանկը:

Տարածաշրջանում մասնագետների պահանջարկով պայմանավորված` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդունելության մասնագիտությունների ցանկում կատարվել են որոշ փոփոխություններ, որոնց անդրադարձել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը:

Մասնավորապես նշվել է, որ ցանկից հանվել են «Հոգեբանություն» և «Կիրառական արվեստ» մասնագիտությունները:

Փոխարենը առաջարկվել են նոր մասնագիտություններ` «Նախազորակոչային զինպատրաստություն» մասնագիտությունը, որը պետք է կադրեր պատրաստի դպրոցների (զինղեկներ) և զինկոմիսարիատների համար, «Տարրական կրթություն և մեթոդիկա», «Սոցիալական աշխատանք», «Համակարգչային գրաֆիկա»:

«Սերվիս» մասնագիտությունը փոխարինվել է «Զբոսաշրջության կառավարում»-ով:

 

Հանդիպում Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ

2015թ. սեպտեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տնօրեն Սամվել Առաքելյանը հանդիպեց Իջևանի ավագ դպրոցի մի խումբ աշակերտների հետ:

Հանդիպում Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ

Հանդիպմանը ներկա էին նաև Իջևանի ավագ դպրոցի տնօրեն Ա.Խոջայանը, ուսուցիչներ, մասնաճյուղի մասնագիտական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, աշխատակիցներ, ուսանողներ:

Հանդիպում Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ

Հանդիպման նպատակն էր մասնագիտական կողմնորոշման հարցում աջակցել աշակերտներին, բուհում գործող մասնագիտությունների վերաբերյալ տալ տեղեկատվություն:

Մասնաճյուղի տնօրենն ընդգծեց մասնագիտության ճիշտ ընտրության կարևորությունը մարդու կյանքում, ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի` 2016-2017 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունները, անդրադարձավ դրանց առանձնահատկությունններին և աշխատաշուկայում ունեցած պահանջարկին:

Հատկանշվեց, 2016 թվականին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, գործող մասնագիտություններից բացի, ընդունելություն է իրականացնելու 5 նոր մասնագիտություններով` «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Նախնական զինվորական պատրաստություն», «Սոցիալական աշխատանք», «Զբոսաշրջության կառավարում» և «Համակարգչային գրաֆիկա»:

Յուրաքանչյուր մասնագիտության համար ներկայացվեց ընդունելության քննությունների ցանկը:

Ընդգծվեց, որ 2016-2017 ուստարվա համար ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում օտար լեզուների հետ կապված կատարվել են փոփոխություններ («Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները հավասար ժամաքանակով կանցնեն ֆրանսերեն և հակառակը), որոնց արդյունքում մասնաճյուղը կտա 2 օտար լեզվի համահավասար իմացությամբ շրջանավարտներ:

Հանդիպում Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ

Հանդիպման վերջում ավագ դպրոցի տնօրեն Ա.Խոջայանը շնորհակալություն հայտնեց պարոն Առաքելյանին` աշակերտներին մասնագիտական կողմնորոշում տալու, ավագ դպրոցի հետ համագործակցելու համար: