Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ռեկտորի ողջույնի խոսքը

ԵՊՀ ռեկտորի ողջույնի խոսքը

 

Սիրելի՛ առաջին կուրսեցիներ,

Դուք ձեր առաջադիմությամբ, կրթական բարձր պատրաստվածության շնորհիվ Երևանի պետական համալսարանում սովորելու իրավունք եք վաստակել, ինչը ձեզ համար թե՛ մեծ պատիվ է, թե՛ մեծ պատասխանատվություն: Չէ՞ որ դուք դարձել եք ուսանողն այն բուհի, որը վերջին ինը տասնամյակների ընթացքում եղել և այժմ էլ մնում է մեր հանրապետության բարձրագույն կրթության դրոշակակիրը, բարձրակարգ մասնագետների պատրաստման դարբնոցը: Համալսարանական լինելը ձեզ միաժամանակ պարտավորեցնում է անաղարտ պահել Մայր բուհի` իր կենսագրությամբ վաստակած բարձր վարկանիշն ու անունը, հանդես բերել մարդկային վեհ հատկանիշներ, ուսման մեջ լինել բարեխիղճ ու նպատակասլաց:

Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, ձեր ուսումնառության տարիներին կշարունակվեն վերջին շրջանում համալսարանում իրականացվող ուսումնագիտական բարեփոխումները: Բարեփոխումներ, որոնք բխում են նոր ժամանակների ոգուց և պահանջներից: Ներկայումս աշխարհի, մասնավորապես Եվրոպայի բարձրագույն կրթության ոլորտում ընթացող ինտեգրման գործընթացներում աստիճանաբար և նպատակասլաց կերպով ընդգրկվում է նաև Երևանի պետական համալսարանը: Այդ ճանապարհին պահանջվում է ապահովել ոչ միայն կրթության բարձր որակ, միջազգային չափորոշիչներին համահունչ ծրագրեր, այլև բարձրագույն կրթության զարգացման գործում Մայր բուհի դերի վերաբերյալ ծավալուն տեղեկատվություն:

Շարունակելով ազգային, մշակութային հարուստ ավանդույթների ժառանգորդի և դրանք սերունդներին փոխանցողի պատասխանատու և պատվավոր առաքելությունը` ԵՊՀ-ն ստանձնել և արժանապատվորեն իրականացնում է համաշխարհային արժեքները համադրելու և երրորդ հազարամյակի մարտահրավերներին դիմակայելու համար նոր գործելաոճով հանդես գալու պարտավորություն: Իր գործունեության հիմնական նպատակը համարելով կրթության բովանդակության և ուսման բարձր որակի ապահովումն ու դրանց համապատասխանեցումը համալսարանական կրթական միջազգային չափանիշներին` Մայր բուհը ձեռնարկում և իրականացնում է գիտակրթական բազմաթիվ ծրագրեր, որոնք համահունչ են ժամանակի թելադրանքին:

Լինելով անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության առաջատար բուհը` Երևանի պետական համալսարանը ներկայումս աշխարհի մի շարք առաջնակարգ համալսարանների արժանի գործընկերն է:

Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԵՊՀ ընդունվելու կապակցությամբ ու ցանկանում եմ, որ ձեր ուսումնառության տարիները լինեն ոչ միայն մասնագիտական բարձր որակավորում ձեռք բերելու, այլև մարդկային արժանապատիվ կեցվածքի և երկրի լիարժեք քաղաքացու ձևավորման տարիներ:

Բարի՛ գալուստ և բարի՛ երթ ձեզ:

Արամ Սիմոնյան

ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Մասնաճյուղի ստորաբաժանումներում նշանակվել են որակի կառավարման մշտական հանձնաժողովի լիազոր ներկայացուցիչներ

Մասնաճյուղի ստորաբաժանումներում նշանակվել են որակի կառավարման մշտական հանձնաժողովի լիազոր ներկայացուցիչներ

2015թ. օգոստոսի 31-ին ԵՊՀ ԻՄ-ի ֆակուլտետներում և Հեռակա ուսուցման բաժնում որակի կառավարման մշտական հանձնաժողովի լիազոր ներկայացուցիչներ նշանակվեցին մասնաճյուղի հետևյալ աշխատակիցները.

1. Հումանիտար գիտությունների ֆակուլտետում – Խաչատրյան Սոնա Ժիրայրի, դեկանի տեղակալ, կ.գ.թ.:

2. Տնտեսագիտության ֆակուլտետում – Ավետիսյան Գայանե Հրաչիկի,  ասիստենտ, տ.գ.թ.:

3. Բնական գիտությունների ֆակուլտետում – Ցուցուլյան Արտակ Վոլոդյայի,
Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ.:

4. Կիրառական արվեստի ֆակուլտետում – Մարգարյան Ալեքսան Շամիլի, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ.:

5. Հեռակա ուսուցման բաժնում – Սարուխանյան Մուշեղ Լևոնի,  բաժնի վարիչի տեղակալ, բ.գ.թ.:

ՄԿՈԱ բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվեց մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը ներկայացնել մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումներում որակի կառավարման մշտական հանձնաժողովի գործունեության կանոնակարգը և ծրագիրը:

Լիազոր ներկայացուցիչներին հանձնարարվեց 15-օրյա ժամկետում ներկայացնել տեղերում աշխատանքային խմբերի կազմը և ծրագիրը:

Տնօրենության ընդլայնված նիստում

2015թ. օգոստոսի 28-ի ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ` մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանի նախագահությամբ:

Տնօրենության ընդլայնված նիստում

Ընդլայնված նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական, ուսումնաաօժանդակ, վարչական և տնտեսական անձնակազմի ներկայացուցիչները:

Նիստում քննարկվեցին 2015-2016 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների` ժամատախտակի, դասատախտակների, աշխատանքային պլանների, ամբիոնային ծանրաբեռնվածության, պորտֆոլիոների (առարկայական փաթեթների) առկայության, բուհի ընդհանուր սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ մի շարք հարցեր:

Տնօրենության ընդլայնված նիստում

Տնօրեն Ս.Առաքելյանը ներկայացրեց նաև ԵՊՀ ԻՄ-ում գործող և նոր մասնագիտությունների հեռանկարների հարցը, նշեց, որ մասնաճյուղում այս տարի առկա ուսուցման համակարգի ընդունելության քննություննների նվազագույն շեմը հաղթահարել է 164 դիմորդ:

Մասնաճյուղի աշխատակիցներին շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ` տնօրենը նրանց մաղթեց եռանդուն աշխատանք, ուժերի լարում` բուհի հիմնական առաքելությունն իրականացնելու, անհրաժեշտ գիտելիքներով ու կարողություններով օժտված` բակալավրի որակավորումով մասնագետներ պատրաստելու գործում:

Ուսանողի առաջադիմությունը` սոցիալական քաղաքականության առանցքում

Ուսանողի առաջադիմությունը` սոցիալական քաղաքականության առանցքում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել «Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաստատելու մասին»:
Համաձայն հրամանի`  բակալավրի կրթական ծրագրի համար նվազագույն շեմ է սահմանվել` 75 % /ՄՈԳ/, մագիստրոսի կրթական ծրագրի համար` 80 % /ՄՈԳ/:

Փաստաթղթերն ուսանողները պետք է ներկայացնեն համապատասխան ուսումնական հաստատություն մինչև ս.թ. սեպտեմբերի 11-ը:

Միաժամանակ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին հանձնարարվել է մինչև սեպտեմբերի 18-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման նպատակով` ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` ՀՀ կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողների անվանացանկը:

Աղբյուրը՝ www.edu.am

ՀՀ կրթության և գիտության նախարարի այցը «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

2015թ. օգոստոսի 24-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այցելեց «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ:

ՀՀ կրթության և գիտության նախարարի այցը «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

Նախարարին դիմավորեցին Տավուշի մարզպետ Հ.Աբովյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողական խորհրդի, ուսանողական գիտական ընկերության, «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

ՀՀ կրթության և գիտության նախարարի այցը «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

Պարոն Աշոտյանը մասնակցեց իր այցելության պատվին կազմակերպված` Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունների ցուցահանդեսին և մասնաճյուղի դասախոսների հեղինակած գրքերի ցուցադրությանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարի այցը «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

Այնուհետև ՀՀ ԿԳ նախարարի հետ անցկացվեց խորհրդակցություն, որի ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը ներկայացրեց մասնաճյուղում իրականացվող առկա և հեռակա ուսուցման, գործող մասնագիտությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, քննարկվեցին ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր:

ՀՀ կրթության և գիտության նախարարի այցը «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

ՀՀ կրթության և գիտության նախարարի այցը «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ