Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում ավարտվեցին 2015թ. առկա ուսուցման կենտրոնացված և ներբուհական ընդունելության քննությունները

2015թ. հուլիսի 1-7-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան 2015թ. առկա ուսուցման կենտրոնացված («Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն») և ներբուհական («Գծանկար», «Գունանկար», «Կոմպոզիցիա») ընդունելության քննությունները:

Կենտրոնացված քննությունների նվազագույն շեմը 57 դիմորդներից հաղթահարել է 50-ը (հայոց լեզուն և գրականությունը` 17-ից 15-ը, անգլերենը` 31-ից 27-ը, ֆրանսերենը` 9-ից 7-ը):

Մասնաճյուղում ավարտվեցին 2015թ. առկա ուսուցման կենտրոնացված և ներբուհական ընդունելության քննությունները

Ներբուհական քննությունների նվազագույն շեմը 23 հանձնողներից հաղթահարել է 21-ը (գծանկարը` 23-ից 22-ը, գունանկարը` 23-ից 21-ը, կոմպոզիցիան` 23-ից 21-ը):

Կայացած քննությունների ընդհանուր համապատկերում առավել գոհացուցիչ էին ֆրանսերենի բանավոր քննության արդյունքները:

Քննական հանձնաժողովի նախագահ Մելանյա Ղազարյանը փաստեց, որ դիմորդների պատրաստվածության աստիճանը բարձր էր, քննությունները կազմակերպված էին պատշաճ մակարդակով:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունները` փառատոնում

2015թ. հուլիսի 4-ին Տավուշի մարզի Ենոքավան համայնքի «Ապագա տուր» տուրիստական կազմակերպության տարածքում կայացավ «Հայաստանի բույսերը» փառատոնը, որի հիմնական խնդիրը հայկական խոտաբույսերի բազմազանությունը հանրամատչելի դարձնելն էր:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունները` փառատոնում

 

«Հայաստանի բույսերը» փառատոնում գործում էին տարբեր հարթակներ` նախատեսված դեղաբույսերի տոնավաճառի, ազգային խոհանոցի, կերպարվեստի, բրդի ներկման և թաղիքագործության վարպետության դասընթացների, ազգային խաղերի համար:

 

Փառատոնին մասնակցում էր նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը` կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների բազմաժանր ստեղծագործություններով:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունները` փառատոնում

Այցելուները մեծ բավականություն և տեղեկատվություն ստացան մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետում իրականացվող գործընթացների, ստեղծագործական աշխատանքների վերաբերյալ:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունները` փառատոնում

Ամառային պրակտիկա Լուսահովիտ գյուղում

2015թ. հուլիսին ԵՊՀ ԻՄ-ի «Սերվիս» մասնագիտության մի խումբ ուսանողներ` Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, ուսումնական խորհրդատու Պավել Ասիլբեկյանի և «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի ղեկավար Հովհաննես Ղահրամանյանի գլխավորությամբ, իրականացրին ամառային պրակտիկա Լուսահովիտ (նախկինում` Ծռվիզ) գյուղում։

Ամառային պրակտիկա Լուսահովիտ գյուղում

Կազմակերպված պրակտիկան մասնաճյուղի «Սերվիս» մասնագիտության և Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության համագործակցության շղթայի հերթական օղակն էր:

Պրակտիկայի նպատակը Լուսահովիտ գյուղի հարավ-արևմտյան ձորակի աջ ափին գտնվող Մորու ձորի վանքի զբոսաշրջային ներուժն ուսումնասիրելն էր:

Ամառային պրակտիկա Լուսահովիտ գյուղում

Մորու ձորի վանքը (Մորո Ձորո կամ Ծռվիզի վանք) կառուցվել է մոտավորապես 5-7 դարերում։

Վանքի Սբ. Աստվածածինը փոքր քառախորան կենտրոնագմբեթ եկեղեցի է՝ կառուցված 5-րդ դարում մոխրագույն բազալտի տաշած քարերով՝ կրաշաղախով։ Խորանները ներսից պայտաձև են, դրսից՝ կիսաշրջանաձև:

Մորո Ձորո վանքը բարգավաճել է 12-13-րդ դարերում և դարձել Մահկանաբերդի գավառի հոգևոր կենտրոններից։

Եկեղեցին հարուստ է վիմական արձանագրություններով։ Դրանցից առավել արժեքավորն ու պատմական նշանակություն ունեցողը Վրաստանի Գեորգի 3-րդ թագավորի՝ Թամարա թագուհու հոր արձանագրությունն է, որում ասվում է, որ 1177-78թթ. Մահկանաբերդի տեր և վանքի հովանավոր իշխան Քուրդ Արծրունին վանքն ազատել է բոլոր հարկերից, իսկ այդ վճիռը հաստատել է վրաց Գեորգի թագավորը։

Կան նաև սպասալարների տոհմի ականավոր դեմքերի նվիրատվական արձանագրություններ։ 1197թ. իշխան Իվանե Զաքարյանը և իր քույր Նանան նորոգել են վանքը, վերականգնել Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթը և ծածկը։

1213թ. եղբայրներ Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանները վերստին նորոգել են վանքը և նրա վանահայր հաստատել հայր Եվագրին։ 1980-ական թթ. վերանորոգվել են վանքի Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթն ու խորանների ծածկերը:

Լուսահովտի գյուղապետի և գյուղացիների ջերմ ընդունելությունից հետո մեր ուսանողներն այցելեցին Մորու ձորի վանք, բարեկարգեցին վանքի շրջակա տարածքը:

Ամառային պրակտիկա Լուսահովիտ գյուղում

Այնուհետև արշավախմբի անդամները հրաշք բնության գրկում ծավալեցին ռեկրեացիոն հզոր ռեսուրսների մասին քննարկում, գնահատեցին գյուղի և վանքի զբոսաշրջային ներուժը:

Ամառային պրակտիկա Լուսահովիտ գյուղում

Հաճելի տպավորություններով և օգտակար գիտելիքներով «զինված»` մեր ուսանողները վերադարձան Իջևան։

«Տեղեկատվական անվտանգություն. գովազդից մինչև գաղափարախոսության հարցեր» խորագրով ամառային դպրոց

«Տեղեկատվական անվտանգություն. գովազդից մինչև գաղափարախոսության հարցեր» խորագրով ամառային դպրոց

2015թ. հուլիսի 16-17-ը «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում կազմակերպվում է ամառային դպրոց «Տեղեկատվական անվտանգություն. գովազդից մինչև գաղափարախոսության հարցեր» խորագրով։

Ամառային դպրոցին կարող են մասնակցել թեմայով հետաքրքրված բարձր կուրսի կամ մագիստրատուրայի ուսանողներ, ասպիրանտներ, դասախոսներ, քաղծառայողներ, լրագրողներ, ինչպես նաև ոլորտի մասնագետներ։

Ըստ մասնակիցների ակտիվության՝ ավարտին կտրամադրվեն մասնակցության վկայականներ «Նորավանք» ԳԿՀ-ի կողմից։

Ցանակցողները կարող են դիմել մինչև սույն թվականի հուլիսի 13-ը՝tatevik@noravank.am էլեկտրոնային փոստին ուղարկելով իրենց ինքնակենսագրությունը և մասնակցության շարժառիթի նկարագրությունը (մոտ 50 բառ)։

Հարցերի համար դիմել 010 44 38 46 հեռախոսահամարով Տաթևիկ Քարաուղլանյանին։

«Նորավանք» ԳԿՀ հասցեն՝ ք. Երևան, 0026, Գարեգին ՆԺդեհի 23/1

Աղբյուրը՝ armscoop.com

2015-2016 ուստարում մասնաճյուղում իրենց ուսումը կշարունակեն Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի շրջանավարտներ

2015-2016 ուստարում մասնաճյուղում իրենց ուսումը կշարունակեն Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի շրջանավարտներ

 

2015թ. հունիսին ԵՊՀ ԻՄ-ից Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի` 2014-2015 ուստարվա «Ֆինանսներ» և «Էկոնոմիկա. հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությունների ավարտական քննություններին մասնակցեց Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տնտ. գիտ. թեկնածու, ՄԿՈԱ բաժնի մասնագետ Գ.Ավետիսյանը:

Քննությունների արդյունքներից ելնելով` 17 շրջանավարտներ երաշխավորվեցին 2015-2016 ուստարում իրենց ուսումը շարունակելու մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտությամբ:

«Շրջանավարտների ցուցաբերած արդյունքները վկայում են, որ նրանք ունեն մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ՝ մասնաճյուղում ուսումը շարունակելու համար», – նշեց Գ.Ավետիսյանը:

Դեռևս 2011 թվականից մասնաճյուղը քոլեջի հետ ունի պայմանագիր, որը հնարավորություն է տալիս բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին հարցազրույցով ընդունվել մասնաճյուղ և շարունակել ուսումը համապատասխան մասնագիտությամբ: Մինչ օրս մասնաճյուղում ուսումը շարունակել և շարունակում են տարբեր քոլեջների 27 շրջանավարտներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը Արարատի տարածաշրջանային, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի պետական քոլեջների հետ ևս ունի պայմանագրեր, որոնց շրջանակներում համագործակցում է ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի փոխհամաձայնեցման և վերամշակման աշխատանքներում, ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ցույց է տալիս համապատասխան մեթոդական և մասնագիտական օգնություն (դասախոսությունների, դասալսումների իրականացում, կիսամյակային և պետական որակավորման քննություններին մասնակցություն, մասնաճյուղի գրադարանի ռեսուրսների հասանելիություն և այլն):