Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ֆակուլտետներում ավարտվեցին թիմային ինտելեկտուալ խաղերը

Ս.թ. մարտի 2-ից 5-ը ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ֆակուլտետներում տեղի ունեցան թիմային ինտելեկտուալ խաղեր:

Խաղերը, որոնց մասնակցում էին տարբեր կուրսերի թիմեր, անցկացվեցին մի քանի փուլով: Խաղերին ներկա էին ֆակուլտետների դասախոսներ, մասնաճյուղի ՈՒԳԸ-ի նախագահը:

Ֆակուլտետների հաղթող թիմերն առաջիկայում կմրցեն միմյանց հետ եզրափակիչում: Այսուհետև մասնաճյուղային խաղի հաղթող թիմը կստանա փոխանցիկ գավաթ:

Եզրափակիչին կմասնակցեն «Պատմություն» IV, «Տնտեսագիտության տեսություն» IV, «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» IV և «Կիրառական արվեստ» III կուրսերը:

Կայացավ բազկամարտի մասնաճյուղային առաջնությունը

2013թ. մարտի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ բազկամարտի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էին 16 մարզիկ:

Առաջնությունն անցկացվեց երկու քաշային կարգով (60-70 կգ և 70-90 կգ), աջ և ձախ ձեռքով:

Աջ ձեռքով 60-70 կգ քաշային կարգում 1-ին տեղը գրավեց Դավիթ Մարտիրոսյանը (Տնտեսագիտության տեսություն III կուրս), 2-րդ տեղը գրավեց Մարատ Ավագյանը (Սերվիս III կուրս),  70-90 կգ քաշային կարգում 1-ին տեղը գրավեց Դավիթ Մարտիրոսյանը (Տնտեսագիտության տեսություն III կուրս), 2-րդ տեղը գրավեց Վահե Վարշամյանը (Տնտեսագիտության տեսություն I կուրս):

Ձախ ձեռքով 60-70 կգ քաշային կարգում 1-ին տեղը գրավեց Վահագն Մինասյանը (Բնապահպանություն և բնօգտագործում I կուրս), 70-90 կգ քաշային կարգում 1-ին տեղը գրավեց դարձյալ Դավիթ Մարտիրոսյանը (Տնտեսագիտության տեսություն III կուրս):

Ուսանողներին հանձնվեցին կրթաթոշակի հավաստագրերը

  Ս.թ. մարտի 4-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կրթաթոշակի արժանացած ուսանողների հավաստագրերի հանձնումը, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կարեն Իսկանդարյանը, կենտրոնի ներկայացուցիչներ, մասնաճյուղի ՈՒԽ-ի նախագահ Վարդան Եգանյանը, ուսանողներ:

Կարեն Իսկանդարյանը ներկայացրեց մրցույթի անցկացման կարգը և արդյունքները: Կրթաթոշակ տրամադրելիս հաշվի են առնվել սոցիալապես անապահով, հեռավոր կամ սահմանամերձ գյուղերի բնակիչ, ծնողազուրկ լինելու, օրինակելի վարք, հասարակական ակտիվություն, բարձր առաջադիմություն և հաշմանդամություն ունենալու հանգամանքները:

Ս. Առաքելյանը շնորհավորեց բոլոր հաղթողներին, ուսանողներին կոչ արեց լինել ավելի ակտիվ, հետաքրքրվել տարբեր ծրագրերով և մրցույթներով:

Այնուհետև ՀԵՀ կենտրոնի համակարգողը հանձնեց հավաստագրերը կրթաթոշակի արժանացած հետևյալ ուսանողներին.

1. Էդիլյան Սաթինե Գևորգի,

2. Գանջալյան Նինա Հրայրի,

3. Ղևոնդյան Սոնա Գառնիկի,

4. Վարշամյան Վահե Դավիթի,

5. Գրիգորյան Գոհար Աշոտի,

6. Գասպարյան Արփինե Սմբատի,

7. Փարսադանյան Սրբուհի Մարտիկի:

Կրթաթոշակի չափը ՀՀ տարբեր բուհերի 810 ուսանողների համար նույնն է՝ 80.000 ՀՀ դրամ, որը փոխանցվում է կրթօջախին`  ուսանողների վարձի մի մասը մարելու նպատակով:

ով:

ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարում է մրցույթներ 2013-2014 ուսումնական տարում օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար:

Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բոլոր մասնագիտություններով (բացառությամբ՝ բժշկություն եւ արվեստ) բուհական եւ հետբուհական կրթություն ստանալու համար սահմանված է 6 կրթաթոշակ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա:

Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթության 4 կրթաթոշակ կա՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա:

Ռումինիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթության համար սահմանված է 6 կրթաթոշակ՝ 3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա եւ 2 հետբուհական: Ռումինիայի բուհերում սովորելու համար մագիստրատուրայի 2 տեղ էլ կտրամադրվի «Աստվածաբանություն» մասնագիտությանը:

Իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթության 4 կրթաթոշակ կա՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա, 1 հետբուհական ):

Նշված բուհերում սովորելու համար առաջնահերթությունը կտրվի կրթության եւ գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին:

Աղբյուր՝ www.ysu.am

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

ՀՀ նախագահի նախաձեռնությամբ արդեն սկսվել է ՀՀ առևտրային բանկերի կողմից ուսանողական վարկերի տրամադրման ծրագիրը:
Ծրագիրը նպատակաուղղված է ուսման վարձերի վարկավորման մատչելիության բարձրացմանը՝ Կառավարության կողմից վարկերի տոկոսների մասնակի սուբսիդավորմամբ: Այն իրականացվելու է «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ-ի վերաֆինանսավորման սխեմայի միջոցով:

Ուսանողական վարկի տրամադրման պայմաններն են.

  • Շահառուները – պետական եւ ոչ պետական հավատարմագրված բուհերի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողները,
  • Արժույթը – ՀՀ դրամ,
  • Ուսանողական վարկի չափը – առավելագույնը 1.800.000 ՀՀ դրամ՝ ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը 4 անընդմեջ մասնաբաժիններով: Ընդ որում՝ յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը պետք է լինի ոչ ավելի, քան 450.000 ՀՀ դրամ՝ կախված ուսման վարձի չափից,
  • Վարկի ժամկետները – առավելագույնը 10 տարի, որից ուսումնառության ընթացքում մարվում են միայն տոկոսները (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի եւ տոկոսագումարների հավասարաչափ մարումներ,
  • Տարեկան անվանական տոկոսադրույքը – 12%, որից պետության կողմից սուբսիդավորվելու է՝
  • 2 տոկոսային կետ բոլոր շահառուների համար,
  • 3 տոկոսային կետ նախորդ մեկ տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար,
  • Վարկի տրամադրման միջնորդավճարը – չի նախատեսվում,
  • Տրամադրման եղանակը – անկանխիկ, վարկի գումարը փոխանցվելու է անմիջապես ուսումնական հաստատություններին,
  • Ապահովությունը – ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորություն,
  • Այլ պայմաններ – վարկառուն չպետք է ունենա չաշխատող պարտավորություններ վարկի տրամադրման պահին:

    Վարկի մարման պայմաններն են.

  • Վարկի մարման եղանակը – ամսական անուիտետային վճարներ,
  • Տոկոսների հաշվարկման կարգը – հաշվարկվում են վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ:
Աղբյուր՝ www.ysu.am