Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Աշխատանքի տոնավաճառ՝ ուսանողների համար

Ս.թ. դեկտեմբերի 13-15-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Աշխատանքի տոնավաճառ. առաջին քայլեր դեպի աշխատանք» ծրագիրը:

Այն իրականացվում է ՀՀ բոլոր մարզերում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

Առաջին երկու օրերին ծրագրին մասնակցող շուրջ 25 ուսանողներ սովորեցին, թե ինչպես փնտրել աշխատանք, գրել ինքնակենսագրություն, դիմել գործատուին և ներկայանալ աշխատանքային հարցազրույցի, իմացան աշխատանքային պարտականությունների և իրավունքների մասին:

Երրորդ օրը տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ: Հրավիրվել էին մի շարք կազմակերպությունների անդամներ, որոնք ներկայացրին իրենց կազմակերպությունների գործունեության ուղղվածությունը և թափուր աշխատատեղերը, պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Վերջում բոլոր մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:

Կարդալ ավելին

Զեկուցում կարդաց Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչը

Ս.թ. դեկտեմբերի 12-ին ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետում գիտական զեկուցում կարդաց Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Մանվել Զաքարյանը: Ներկա էին ֆակուլտետի դեկան Ա. Ցուցուլյանը, դասախոսներ, ուսանողներ:

Զեկուցման թեման էր «Տեոպլիցի օպերատորներ անալիտիկ ֆունկցիաների որոշ տարածություններում»: Թեման արդիական է և ունի կիրառական նշանակություն ֆիզիկայում: Քննարկվեց Տեոպլիցի օպերատորների հատկությունները Հարդիի H2 և մակերեսով ինտեգրելի անալիտիկ ֆունկցիաների տարածությունների վրա՝ տարբեր սիմվոլների դեպքում:

Կարդալ ավելին

ԵՊՀ ԻՄ ուսանողները՝ Բյուրականի աստղադիտարանում

Ս.թ. դեկտեմբերի 10-ին ԵՊՀ ԻՄ հեռակա ուսուցման բաժնի նախաձեռնությամբ «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության հեռակա ուսուցման համակարգի 3-րդ և 4-րդ, ինչպես նաև առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրսերի 20 ուսանողներ այցելեցին Բյուրականի աստղադիտարան:

 Ուսանողներին ուղեկցում էին Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ Ա. Մարգարյանը, հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցներ Գ. Գասպարյանը և Լ. Աթաբեկյանը:

Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ֆիզմաթ. գիտ. թեկնածու Կ. Գիգոյանը հանգամանորեն ներկայացրեց աստղադիտարանի պատմությունը, բացատրեց աստղադիտակների աշխատանքի սկզբունքները, խոսեց հայ նշանավոր աստղագետների նվաճումների մասին: Կարդալ ավելին

Ուսանողական գիտաժողովի փակումը

Ս.թ. դեկտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՈՒԳԸ հիմնադրման 10-ամյակին նվիրված քառօրյա գիտաժողովի փակումը:

ՈՒԳԸ նախագահ Սլավիկ Ալավերդյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, մասնակիցներին, ԵՊՀ ԻՄ տնօրենությանը՝ գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու համար: Նա ամփոփեց գիտաժողովի արդյունքները՝ նշելով, որ բոլոր բաժանմունքներում զեկուցումները հետաքրքիր էին, ծավալվեցին ակտիվ քննարկումներ: Նա նշեց, որ այս գիտաժողովը յուրօրինակ ստուգատես էր հետագայում ավելի մասշտաբային գիտաժողովներ կազմակերպելու իմաստով:

Սլավիկ Ալավերդյանը ներկայացրեց գիտաժողովի զեկուցումների՝ տպագրության համար անհրաժեշտ չափորոշիչները և համապատասխան ամբիոնի կողմից տրվող երաշխավորագրի ձևը: Այնուհետև գիտաժողովի մասնակիցներին հանձնեց հավաստագրեր:

Վերջում իր խոսքն ասաց Անձնակազմի կառավարման բաժնի վարիչ Ա.Հովհաննիսյանը: Նա շնորհավորեց բոլոր մասնակիցներին, Ուսանողական գիտական ընկերությանը և մաղթեց նորանոր հաջողություններ: Կարդալ ավելին

Տնտեսագիտության ֆակուլտետում ավարտվեցին գիտաժողովի աշխատանքները

Ս.թ. դեկտեմբերի 7-ին Տնտեսագիտության ֆակուլտետում ավարտվեցին ուսանողական գիտաժողովի աշխատանքները, որը համակարգում էր Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պ. Ասիլբեկյանը:

«Տնտեսագիտության տեսություն» և «Սերվիս» մասնագիտությունների ուսանողները ներկայացրին 8 զեկուցում.

  1. Նաիրի Ճաղարյան (Տ/Տ IV) – «ՀՀ տնտեսական իրավիճակը անկախությունից հետո և 2008թ.  ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները»,
  2. Աշխեն Առաքելյան (Տ/Տ IV) – «Պիտեր Լինչ, Ուորեն Բաֆեթ: Ներդրումների ոսկե կանոններ»,
  3. Հայրապետ Առուստամով (Տ/Տ IV) – «Մարդկային զարգացման հայեցակարգ»,
  4. Գոհար Պետրոսյան (Տ/Տ III) – «Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, առկա հիմնախնդիրները: Մարզի զարգացման հեռանկարները»,
  5. Հասմիկ Ալիխանյան (Տ/Տ III) – «Մենեջմենթի առանձնահատկությունները Ճապոնիայում»,
  6. Հայարփի Դավթյան (Սերվիս IV) – «Ագրոտուրիզմը որպես գյուղական բնակավայրերի զարգացմանը խթանող գործոն»,
  7. Վարդուհի Վարդումյան (Տ/Տ IV) – «Միգրացիոն գործընթացները Հայաստանում»,
  8. Տաթևիկ Ալիխանյան (Տ/Տ IV) – «Սոցիալիզմ: Իրականությու՞ն, թե ուտոպիա»:

Կարդալ ավելին