2019թ. մարտի 16-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կանցկացվի ԵՊՀ-ի կողմից կազմակերպվող դպրոցականների ամենամյա օլիմպիադայի 1-ին փուլը:
Այն կիրականացվի հետևյալ հանրակրթական առարկաների գծով՝
- մաթեմատիկա,
- ֆիզիկա,
- քիմիա,
- ինֆորմատիկա,
- կենսաբանություն,
- աշխարհագրություն,
- հայ ժողովրդի պատմություն,
- հայոց լեզու և գրականություն,
- ռուսաց լեզու,
- անգլերեն,
- գերմաներեն,
- ֆրանսերեն,
- ստեղծագործական աշխատանք:
Օլիմպիադան նախատեսված է 12-րդ դասարանի աշակերտների համար: Ըստ առարկաների՝ յուրաքանչյուր դպրոցից կարող են մասնակցել 2-3 աշակերտ:
Օլիմպիադայի 2-րդ փուլը, որին կմասնակցեն 1-ին փուլի հաղթողները, կանցկացվի ս.թ. մարտի 30-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ-ում:
Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի տեսուչ Սլավիկ Ալավերդյանին (հեռ.՝ 098-398-311, էլ. հասցե՝ slavik.alaverdyan@ysu.am):
Ի գիտություն. ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին, ԵՊՀ վճարովի համակարգ ընդունվելու դեպքում, առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ: