Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետներում կայացան կուրսային աշխատանքների պաշտպանություններ

2018թ. հունվարի 17-24-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար և բնական գիտությունների ֆակուլտետներում կայացան կուրսային աշխատանքների պաշտպանություններ:

Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետներում կայացան  կուրսային աշխատանքների պաշտպանություններ

 

Հունվարի 17-ին տեղի ունեցավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության IV կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը:

Հունվարի 22-ին կայացավ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության IV կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը:

Հունվարի 24-ին տեղի ունեցան «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության  IV,  «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության III և IV կուրսերի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունները:

Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետներում կայացան  կուրսային աշխատանքների պաշտպանություններ

Երկու ֆակուլտետներում էլ կուրսային աշխատանքների պաշտպանություններն իրականացվեցին սահմանված կարգով և պատշաճ մակարդակով:

Աշխատանքների թեմատիկան հետաքրքիր էր և բազմաբնույթ:

Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետներում կայացան  կուրսային աշխատանքների պաշտպանություններ

«ԱԼԳ» IV կուրսի ուսանողները պաշտպանեցին (անգլերենով) հետևյալ թեմաներով աշխատանքներ.

  • Ամերիկյան երազանքը Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» վեպում:
  • Մահվան և կյանքի խորհրդանիշները Է. Ա. Պոյի ստեղծագործություններում:
  • Փիլիսոփայական հասկացությունները և խորհրդանիշները Հ. Մելվիլի «Մոբի Դիկ» վեպում:
  • Գիտակցության հոսքի մեթոդը Վ. Վուլֆի «Տիկին Դալովայը» վեպում:
  • Բացման նախադասությունները Է. Հեմինգուեյի արձակում:
  • Կրկնությունը որպես Գերտրուդ Սթայնի արձակի առանձնահատկություն:
  • Ջ. Միլթոնի «Կորուսյալ դրախտ»-ը և Աստվածաշունչը:
  • Քաղաքական սատիրան Ջ. Օրուելլի «Անասնաֆերմա» վեպում:
  • Անկումը Վ. Շեքսպիրի «Օթելլո» ողբերգության մեջ:
  • Սրիկայի կերպարի նկարագիրը Վ. Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգության մեջ:
  • Սիրո և ատելության արտացոլումը Է. Ա. Պոյի պոեզիայում:
  • Ջ. Ք. Ռոուլինգը և կախարդական բառերը Հարի Փոթերի զարմանահրաշ աշխարհում:
  • Կորուսյալ սերնդի արտացոլումը Է. Հեմինգուեյի «Եվ ծագում է արևը» վեպում:
  • Պատկերավորման միջոցները ՈՒ. Ս. Մոեմի «Թատրոնը» վեպում:
  • Տրագիզմի դրսևորումը Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Գիշերն անուշ է» վեպում:
  • Ա. Բեսթերի «Սիրով Ֆարենհեյթ» պատմվածքի և Ռ. Բրենդբերիի «Ֆարենհեյթ 451» վեպի թեմաների և գաղափարախոսությունների վերլուծություն:
  • Չառլիի կերպարի համեմատականհակադրական վերլուծությունը Դ. Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պատմվածքում և համանուն վեպում:

«ՖԼԳ» IV կուրսի ուսանողները պաշտպանեցին (ֆրանսերենով) աշխատանքներ՝ հետևյալ թեմաներով.

  • Գրական դարձվածքային միավորները Լա Ֆոնտենի առակներում:
  • Շրջասությունը Մոլիերի «Մարդատյացը» ստեղծագործության  մեջ:
  • Հնչողականության դերը Պ. Վեռլենի պոեզիայում:
  • Փոքրիկ իշխանի թաքնված տիեզերքը Անտուան դը ՍենտԷքզյուպերիի համանուն ստեղծագործության մեջ:
  • Սիրո թեման Ա. Թրուայայի «Էգլտիերները» վեպում:
  • Ցեղասպանության թեման Մ.Լեվիի ստեղծագործության մեջ:
  • «Աբսուրդի» թեման Կամյուի «Օտարը» ստեղծագործության մեջ:
  • Ժանրի վերլուծությունը Ա. դը ՍենտԷքզյուպերիի  «Փոքրիկ Իշխանը» ստեղծագործության մեջ:
  • Ժարգոնը Ռ. Քենոյի «Զազին մետրոյում» ստեղծագործության մեջ:
  • Ա. Գավալդայի «Միասին, ահա ամենը» ստեղծագործության կերպարների լեզվաբանական վերլուծությունը:
  • Աբսուրդի գաղափարը Կամյուի «Սիզիփոսի առասպելը» ստեղծագործության մեջ:
  • Կնոջ դերը մեր օրերում և Մոպասանի ստեղծագործություններում:
  • Պատմողի դիրքորոշումը Մ. Լեվիի «Ստվերներ որսացողը» վեպում:
  • Անկարողության գրական արտահայտությունը Ամելի Նոտոմբի «Ահ և սարսափ» ստեղծագործության մեջ և համանուն ֆիլմում:

«ՀԼԳ» III կուրսի ուսանողները պաշտպանեցին հետևյալ թեմաներով աշխատանքներ (հայոց լեզվից).

  • Նախադասության քերականական  կարգերի աբեղյանական ըմբռնումը:
  • Շարադասության ոճաքերականական կիրառությունը Վ. Դավթյանի «Թոնդրակեցիներ» պոեմում:
  • Պարզ նախադասության կառուցվածքային տեսակների գործածությունը Պ. Սևակի «Մարդը ափի մեջ» ժողովածուում:
  • Բառբառակապակցություննախադասություն լեզվական միավորների զուգադրական քննությունը:
  • Բառակապակցություն. տեսակները և արտահայտությունը Դ. Դեմիրճյանի պատմվածքներում:
  • Բարդությունն իբրև բառակազմական եղանակ և դրա դրսևորումը Պ. Սևակի քնարերգության մեջ:
  • Դերանունն իբրև խոսքի մաս և նրա գործածությունը Հ. Սահյանի քնարերգության մեջ:
  • Վերաբերմունքային խոսքի մասերը և դրանց արտահայտությունը Հ. Թումանյանի ստեղծագործության մեջ:
  • Կոչականի արտահայտությունը Հովհ. Թումանյանի քնարերգության մեջ:
  • Իջևանի խոսվածքի բառակազմական առանձնահատկությունները:
  • Ածականի արտահայտությունը Գեղամ Սարյանի պոեզիայում:
  • Դարձվածքների գործածությունը ԶԼՄներում:
  • Պատմահամեմատական լեզվաբանության հայեցակետերը:
  • Ածանցումը Ե. Չարենցի քնարերգության մեջ:
  • Փոխառությունները Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում:

«ՀԼԳ» IV կուրսի ուսանողները պաշտպանեցին հետևյալ թեմաներով աշխատանքներ (հայ գրականությունից).

  • Ֆահրատի կերպարը Րաֆֆու «Կայծեր» վեպում:
  • Աբեղայի կերպարը Լ. Շանթի «Հին աստվածներ» դրամայում:
  • Մետաքսեի սիրերգությունը:
  • Աքսորական կյանքի գեղարվեստական նկարագիրը Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» վիպակում:
  • Սիրային և հայրենասիրական մոտիվների համադրումը Հովհ. Շիրազի «Սիամանթո և Խջեզարե» պոեմում:
  • Եղեռնի թեման Ս. Խանզադյանի «Խոսե´ք, Հայաստանի՛ լեռներ» վեպում:

Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետներում կայացան  կուրսային աշխատանքների պաշտպանություններ

«ԻԿՄ» IV կուրսի ուսանողները պաշտպանեցին աշխատանքներ՝ հետևյալ թեմաներով.

  • Որոշ դիֆերենցիալ հավասարումների մոտավոր լուծումներ:
  • Անվերջ արտադրյալներ:
  • Ազդանշանի զտումը աղմուկից:
  • Պատահական մեծությունների թվային բնութագրիչներ:
  • Ֆիզիկական մոդելից անցումը համակարգչային մոդելի դինամիկայի խնդրիների օրինակով:
  • Տվյալների առանց կորստի սեղմման որոշ ալգորիթմների ուսումնասիրում և ծրագրային իրականացում:
  • Ծովամարտ խաղի գրաֆիկական իրականացում QT միջավայրում. մարդմարդ, մարդմեքենա:
  • Ռոբոտաշինություն. ավտոմեքենառոբոտի պատրաստումն ու ծրագրային իրականացումը:
  • Շրջիկ գործակալի խնդիրը և կիրառությունները. ցանցային պլանավորման խնդիրների մոդելներն ու ծրագրային իրականացումը:
  • Համիլտոնյան շրջանցումներ (m,n,r)–չափի ուղղանկյուն ցանցերում:
  • «Մաուգլի» մանկական սեղանի խաղի համակարգչային իրականացումը:

Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետներում կայացան  կուրսային աշխատանքների պաշտպանություններ

Ըստ հանձնաժողովների անդամների և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների՝  աշխատանքները հիմնականում կատարված էին բարեխղճորեն, դրանց բովանդակությունը համապատասխանում էր ընտրված թեմային, աշխատանքներում հիմնավորված էին թեմայի արդիականությունը, նպատակը և խնդիրները, «հարցի պատմությունը» և այլն:

Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետներում կայացան  կուրսային աշխատանքների պաշտպանություններ

Ընդհանրապես աշխատանքները համապատասխանում էին կուրսային աշխատանքներին ներկայացվող պահանջներին, դրանցում նկատելի էր նաև ղեկավարների հետևողական աշխատանքը:

Պաշտպանություններն անցան սահուն. ուսանողները մեծ մասամբ ունեին անկաշկանդ ու տրամաբանված բանավոր խոսք, տեսական մտքերը հաստատում էին գործնական հիմնավորումներով, բնագրային մեջբերումներով, աշխատանքները ներկայացնում էին շնորհանդեսների ուղեկցությամբ: