Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ ՈՒԽ-ի նախաձեռնած «Բանավեճի տեխնիկա» թեմայով սեմինարը

2017թ. սեպտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Բանավեճի տեխնիկա» թեմայով սեմինարը, որը նախաձեռնել էր ՈՒԽ-ի գիտակրթական հանձնաժողովը:

Սեմինարը վարեց «Տնտեսագիտություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Հրանտ Ղարագյոզյանը:

Կայացավ ՈՒԽ-ի նախաձեռնած «Բանավեճի տեխնիկա» թեմայով սեմինարը

Նախ ներկայացվեց, թե ինչ է բանավեճը, ինչ կտա այդ թեմայով սեմինարն ուսանողներին, ստացված գիտելիքները որտեղ և ինչպես նրանք կարող են օգտագործել:

Ապա սեմինարավարն ընդգծեց, որ բանավեճում հաղթանակ տանելու համար քիչ է լինել լավ հռետոր, մասնագետ, գիտնական կամ փաստաբան, պետք է նաև ջանք, եռանդ, փորձառություն և լուրջ նախապատրաստական աշխատանք: Բանավեճի ելույթի յուրաքանչյուր դրույթը պետք է լավ կառուցված, հիմնավորված ու ազդեցիկ լինի:

Կայացավ ՈՒԽ-ի նախաձեռնած «Բանավեճի տեխնիկա» թեմայով սեմինարը

Անդրադարձ կատարվեց նաև Քոլին Ֆլինի տված խորհուրդներին, թե ինչպես պետք է կառուցել բանավիճային ելույթները:

Բանավեճը դիտարկելով արվեստի տեսանկյունից՝ առանձնացվեցին այն հատկանիշները, որ պետք է ունենա բանավիճող անձը.

  • կիրք,
  • պատրաստվածություն,
  • հավասարակշռություն և ինքնավստահություն,
  • ներկայացում:

Հանգամանորեն ներկայացվեց հիմնավորումների կառուցվածքն ու առանցքը:

Կայացավ ՈՒԽ-ի նախաձեռնած «Բանավեճի տեխնիկա» թեմայով սեմինարը

Սեմինարը եզրափակվեց բանավեճի էթիկային վերաբերող հետևյալ դրույթներով.

  • Մի՛ գողացիր ուրիշի մտքերը. նշի՛ր աղբյուրը:
  • Մի՛ ընդհատիր դիմացինիդ:
  • Լսի՛ր դիմացինիդ:
  • Բանավիճի՛ր տեսակետների/դիրքորոշման հետ, ոչ թե մարդու արժեքների:
  • Բոլորս տարբեր ենք. յուրաքանչյուրն ունի իր կարծիքը:
  • Որքան էլ տեսակետները տարբեր են, անհրաժեշտ է համերաշխություն պահպանել: