Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Մեր տարածաշրջանի բառուբանը» խորագրով միջոցառումը

2017թ. մայիսի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հայ ժողովրդական բանահյուսությանն ու բարբառագիտությանը նվիրված` «Մեր տարածաշրջանի բառուբանը» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի կողմից:

Կայացավ «Մեր տարածաշրջանի բառուբանը» խորագրով միջոցառումը

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի տարբեր մասնագիտությունների ուսանողներ և հյուրեր:

Կայացավ «Մեր տարածաշրջանի բառուբանը» խորագրով միջոցառումը

Բուհում ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն` «Հայ ժողովրդական բանահյուսություն» դասընթացի շրջանակներում ամեն տարի ուսանողներն իրականացնում են բանահավաքչական աշխատանք. տարբեր ասացողներից (գլխավորապես իրենց տատիկ-պապիկներից) գրի են առնում իրենց տարածաշրջանին, հայրենի բնաշխարհին, գյուղին առնչվող հետաքրքիր ավանդազրույցներ, լեգենդներ, ավանդություններ,  օրհնանքներ, անեծքներ և ներկայացնում հանրությանը:

Միջոցառումը նախաձեռնող, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վաչագան Ավագյանի խոսքով` իրենց նպատակն է ոչ միայն վերհանել, մոռացության մշուշից փրկել Տավուշի տարածաշրջանին վերաբերող բանահյուսական գողտրիկ պատառիկներ, այլև նպաստել մարզում բանահավաքչական գործունեության ծավալմանը:

Կայացավ «Մեր տարածաշրջանի բառուբանը» խորագրով միջոցառումը

«Մեր տարածաշրջանի բառուբանը» խորագրով միջոցառման ընթացքում «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները ներկայացրին Տավուշի մարզի տարբեր շրջանների (Այգեհովտի, Գետահովտի, Իջևանի, Հովքի և այլն) վերաբերյալ իրենց հավաքած բանահյուսական նյութերը:

Կայացավ «Մեր տարածաշրջանի բառուբանը» խորագրով միջոցառումը

Ուսանողները նյութերը մատուցելիս նախ ներկայացրին ասացողներին (Սիրանուշ Ղազարյան (Ամայ), Մաստեր Սարգսյան (Փչան Մաստեր), Ռիմա Ծուղունյան, Արսեն Ճաղարյան, Նունե Ճաղարյան, Խանում Արզրումանյան), տվեցին նրանց մասին կենսագրական անհրաժեշտ տվյալներ:

Կայացավ «Մեր տարածաշրջանի բառուբանը» խորագրով միջոցառումը

Բարբառային արտասանական հնչերանգը, բառաշերտը բնօրինակին հարազատ պահելու համար առանձին դեպքերում հնչեցվեցին խաղիկներ ասացողների կատարմամբ:

Ներկայացվեցին բանահյուսական տարբեր ժանրերի ստեղծագործություններ` խաղիկներ, ժողովրդական իմաստություններ, առածներ, ասացվածքներ, օրհնանքներ և անեծքներ, չարախափան ծիսակատարությունների վերաբերյալ նյութեր, հանելուկներ, երգիծապատումներ, որոնց շուրջ ծավալվեց աշխույժ ու հետաքրքիր քննարկում` բոլոր ներկաների մասնակցությամբ:

Կայացավ «Մեր տարածաշրջանի բառուբանը» խորագրով միջոցառումը

Միջոցառումը եզրափակվեց մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի ելույթով, ով շնորհակալություն հայտնեց կազմակերպված գեղեցիկ միջոցառման համար, ինքն էլ այն համալրեց տարածաշրջանին բնորոշ  ժողովրդական հետաքրքիր զրույցներով ու ավանդություններով, ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը ժողովրդական սովորույթների պահպանման, ազգային դաստիարակության տեսանկյունից, կոչ արեց պահպանել ու շարունակել լավագույն ավանդույթները:  

Կայացավ «Մեր տարածաշրջանի բառուբանը» խորագրով միջոցառումը

Մեջբերենք ուսանողների գրի առած ժողովրդական գեղեցիկ պատառիկներից մի քանիսը.

Խաղիկներ

Ասացող` Ծուղունյան Ռիմա

Գրի առնող`Բաղիյան Արմիդա

Տավուշի մարզ, գ. Հովք

Կայացավ «Մեր տարածաշրջանի բառուբանը» խորագրով միջոցառումը

***

Գյուլում, գյուլում գյուլչչաք,

Ես, տյու մտնենք մի փչակ,

Մինչև լյուս քչփչանք,

Լյուսին նհետ տյուս կկյանք:

***

Նա՜ն աղջիկ, ջա՜ն աղջիկ,

Մուշտարիքդ կյան աղջիկ,

Ճմփին ուրյոտ տան, աղջիկ:

 ***

Քաչալ, քաչալ քշմաչի,

Քաչալն ուտի շան կշի,

Օխտը րաբա հյուն պիրեք,

Մեր քաչալին տուն պիրեք:

 

Առած-ասացվածքներ

Ասացող` Սիրանուշ Ղազարյան (Ամայ)

Գրի առնող`Աստղիկ Ղազարյան

Տավուշի մարզ, գ. Գետահովիտ

Կայացավ «Մեր տարածաշրջանի բառուբանը» խորագրով միջոցառումը

  • Րեխեն ազիզ ա, թարբիաթը րեխիցը ազիզ ա:
  • Աբրուշումա տիկինը պրթատիկնի ղաքին ղրավաշ ա:
  • Իշին պոզեր չի տյուս էկավ, ասեց տյառ կոդուխ եմ:
  • Շունը շանիցն ա, կաշին կղանիցն ա:
  • Թուքը`թքողին, մուրը` մրողին, ո՞վ կթքի իրա ծնողին:
  • Սևին սապունն ինչ կանի, խևին` խրատը:
  • Օրեն վարանք ա, տարեն մխկիթ:
  • Աստվածը խառատ չի, իրար քցող ա:
  • Ճումբն ըլել ա սարի կլյուխ, լյաց ա լըմ:
  • Կորեն ուրան չնաղան տյուս ա եկալ, ուրան չնաղեն հավան չի:
  • _Տնա’զ, տնա’զ, ու՞ր ես քյըմ: 
    _Տնազ անիլ…
  • Քարի պյուճուրը չի մեծանըմ, իսանի պյուճուրը մեծանըմ ա:
  • Ինքը մարդանման չի, խոսքը մարդասպան ա:
  • Պերանի տյուս էկածը իրանից մեծ ա:
  • Հաթամը խաբվըմ ա, պտուղը ուտըմ ա:
  • Ծյուածի հավը կչկչան ա:
  • Չուտողի մալը ուտողին հալալ ա:
  • Կակող խաչին տևերը տրոր են տալիս:
  • Անճարն ա կերել թանն ու պյանջարը:
  • Թյուլեն դյամակըմ են խրատըմ: