Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է Ջորջորյան կրթաթոշակի մրցույթ 2017-2018թթ. ուսումնական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու գերազանց առաջաադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին:

Մրցույթին կարող են մասնակցել 2017թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողներ՝ Գյումրի, Էջմիածին, Ալավերդի, Դիլիջան, Սպիտակ և Ստեփանակերտ քաղաքներից:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը և 2017թ. մարտի 15-ից մինչև մայիսի 8-ը (10:30-ից մինչև 17:30-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ,, 2-րդ սենյակ):

Մանրամասն պարզաբանումների համար գրել aefscholarships@gmail.com հասցեին:

Դիմումները ևս պետք է ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ 10:30-ից մինչև 17:30-ը:

aef.am

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

Հայաստանի ուսանողական ջոկատների շտաբի կամավորական աշխատանքների ծառայությունը (HUJ) հրավիրում է մասնկացելու Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Իսպանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Ֆինլանդիայում և այլ եվրոպական երկրներում, ինչպես նաև Հայաստանում կազմակերպվող աշխատանքի միջազգային ճամբարների ամառային ծրագրերին` որպես կամավոր։

Պայմաններն են.

  • Անգլերեն ( ֆրանսերեն, գերմաներեն) լեզվի տիրապետում,
  • Արտասահման մեկնողի համար անդամավճարի և ուղեվարձի վճարման հնարավորություն։

Միջազգային կամավորական ճամբարների երեք տիպային ծրագրեր

1.Իսպանիա

Աշխատանքի միջազգային ճամբար«Banos De La Reina»

Աշխատանք` Միջերկրական ծովի ափին գտնվող «Banos De La Reina» հնեաբանական տարածքում։

Տեղայնք` Կալպ (Ալիկանտե), Վալենսիայի ինքնավար համայնք, Իսպանիա։

2. Ֆրանսիա

Աշխատանքի միջազգային ճամբար «Le Mans»

Աշխատանք` տեղի երեխաների և բնակիչների համար միջոցառումների կազմակերպում։

Տեղի կազմակերպությունների և երիտասարդության ներգրավում միջմշակութային հանդիպումներում։

Տեղայնք` Լե Ման, Ֆրանսիա (Փարիզից 50 կմ հեռավորություն)։

3.Գերմանիա

Աշխատանքի միջազգային ճամբար` «Get Involved, Don’t just Stand Around»

Աշխատանք`Փառատոնի կազմակերպում ավետարանչական կենսաթոշակային կենտրոնում, ծրագրերի գրանցում, ստեղծում։

Տեղայնք` Գերմանիա (Քյոլնից 23 կմ հեռավորություն)

Մանրամասների, ինչպես նաև հայտը լրացնելու համար կարող եք այցելել կազմակերպության գրասենյակ` Կորյունի 19ա հասցեով (https://goo.gl/maps/8reECUYQbMJ2):

 

Կոնտակտային անձ` Անի Մանուկյան

Հեռ.`+374 10 522 788, 522 701, 544 793

Ֆաքս`+374 10 522 772

E-mail:info@huj.am

Web:     www.huj.am 

Skype:huj-armenia

Աղբյուրը՝ http://ysu.am

 

Ուսանողական հանրապետական գիտաժողովի հրավեր

Ուսանողական հանրապետական գիտաժողովի հրավեր

Սիրելի՛ ուսանողներ, 2017թ. ապրիլի 21-ին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում կայանալու է ամենամյա ուսանողական հանրապետական գիտաժողով՝ հետևյալ ուղղություններով.

  • ֆիզիկամաթեմատիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ,
  • բնագիտություն և աշխարհագրություն,
  • հայոց լեզու և գրականություն,
  • օտար լեզուներ և գրականություն,
  • պատմություն, իրավագիտություն, քաղաքագիտություն,
  • տնտեսագիտություն,
  • մանկավարժություն, հոգեբանություն և սոցիալական աշխատանք,
  • մշակույթ և սպորտ,
  • ռազմագիտություն:

Հանրապետական ուսանողական գիտաժողովի ընթացքում ներկայացված այն աշխատանքները, որոնք կերաշխավորվեն համապատասխան մասնագիտական ամբիոնների կողմից, կտպագրվեն առանձին ժողովածուի մեջ: Ընտրված աշխատանքների հեղինակները կտեղեկացվեն այդ մասին:

Ուսանողական գիտական նստաշրջանին մասնակցելու համար հարկավոր է մինչև 2017թ. ապրիլի 9-ը լրացնել մասնակցության հայտը էլեկտրոնային համակարգով, որը հասանելի է հետևյալ  հղումով:

Գիտաժողովի ընթացքում գրախոսման համար ընտրված աշխատանքներին համապատասխան հոդվածները գիտաժողովից հետո տասնօրյա ժամկետում հարկավոր է ուղարկել sss.ssu2017@gmail.com էլեկտրոնային հասցեին: 

Կից ներկայացնում ենք ՈՒԳԸ-ի ժողովածուում տպագրվող գիտական հոդվածի չափորոշիչները:

Մանրամասների համար դիմել ՇՊՀ ՈՒԳԸ (ք. Գյումրի Պ. Սևակի 4, 1-ին հարկ Դ1-14 սենյակ, /հեռ. 094 15-22-63/) կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ sss.ssu2017@gmail.com:

Աղբյուրը՝ http://gspi.am

«Level-up» տնտեսագիտական ​​երկրորդ գիտաժողով

 «Level-up» տնտեսագիտական երկրորդ գիտաժողով

Ս.թ. մայիսի 26-28-ը ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը , Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ, Ծաղկաձորում կազմակերպում է «Տնտեսագիտությունն ավելի լավ տնտեսության համար» խորագիրը կրող «Level-up» տնտեսագիտական երկրորդ գիտաժողովը, որին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի և արտասահմանյան բուհերի տնտեսագիտական մասնագիտություն ունեցող ուսանողները, ասպիրանտները և երիտասարդ գիտնականները:

    Գիտաժողովին Ձեր մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. ապրիլի 22-ը այցելել հետևյալ հղումով և լրացնել գրանցման էլեկտրոնային ձեւաթուղթը, իսկ հոդվածները ուղարկել մինչև ս.թ. ապրիլի 29-ը ներառյալ asuestudentcouncil@gmail.com էլ. հասցեին: Հոդվածին ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ:

   Գիտաժողովին մասնակցելու հնարավորություն կտրվի այն դիմորդներին, ում հոդվածները մասնագիտական հանձնաժողովի կողմից կարժանանան համապատասխան դրական գրախոսության: Նախքան գիտաժողովը կհրատարակվի նյութերի ժողովածու, որը գիտաժողովի մեկնարկին հասանելի կլինի բոլոր մասնակիցներին: Լավագույն հոդվածների հեղինակները գիտաժողովի ընթացքում հանդես կգան զեկուցմամբ, իսկ հաղթողները կարժանան մրցանակների:

  Հարցերի կամ մանրամասների համար դիմել ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդ (Երեւան, Նալբանդյան 128), կամ զանգահարել 096-(191717), 077-(666672) հեռախոսահամարներով:

Տեղի կունենա «Մանկավարժական ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով դաս-քննարկում

 Տեղի կունենա «Մանկավարժական ժամանակակից տեխնոլոգիաները»  թեմայով դաս-քննարկում

2017թ. մարտի 23-ին՝ ժամը 12:00-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի №28 լսարանում տեղի կունենա Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Մանկավարժական ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով դաս-քննարկումը, որը կվարի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի պրո‎‎ֆեսոր, մ.գ.դ. Հ. Հ. Պետրոսյանը:

Սիրով հրավիրում ենք: