Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայրենիքին նվիրված պաշտպան դաստիարակելու համար շնորհակալական նամակ է ստացել ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի լավագույն շրջանավարտներից Վլադիմիր Արմենի Պողոսյանի` իբրև հայրենիքի արժանի զինվորի դաստիարակության գործում մեծ ներդրում ունենալու համար ԼՂՀ ՊԲ-ի կողմից շնորհակալական նամակ է ստացել ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը:

Վլադիմիր Պողոսյանը ծառայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Բանակում: Ծառայության առաջին իսկ օրերից նա բարեխղճորեն է կատարում իր սահմանադրական և ծառայողական պարտքը հայրենիքի հանդեպ, կարճ ժամանակամիջոցում կարողացել է տիրապետել իր զինվորական մասնագիտությանը, դարձել է ուսման գերազանցիկ և կարգապահ մարտիկ:

Հայրենիքին նվիրված պաշտպան դաստիարակելու համար  շնորհակալական նամակ է ստացել ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը

Լինելով «Հայ ասպետ» թիմի անդամ 2014 թվականին` «Հայ ասպետ» ակումբների համաբանակային մրցույթում գրավել է առաջին տեղը` մեծ պատիվ բերելով զորամասին:

Հայրենիքին նվիրված պաշտպան դաստիարակելու համար  շնորհակալական նամակ է ստացել ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը

2015թ. հունիսից նախաձեռնել է զորամասի «Ասպետ» ամսաթերթի հրատարակությունը` որպես գլխավոր խմբագիր:

Հայրենիքին նվիրված պաշտպան դաստիարակելու համար  շնորհակալական նամակ է ստացել ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը

Կազմակերպել է բազմաթիվ ինտելեկտուալ և մշակութային միջոցառումներ, մասնակցել համաբանակային մրցույթներին և հանդես եկել ելույթներով:

Պարգևատրվել է «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշաններով, պատվոգրերով և նվերներով:

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի այցը ԵՊՀ

2015թ. նոյեմբերի 26-ին «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը ճանաչողական այց կատարեց ԵՊՀ, ուր արդեն հարազատ դարձած «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը տավուշցիներին ներկայացրեց ԵՊՀ-ն իր ֆակուլտետներով:

tavush-patriotic-club-s-visit-1

Ջերմ ընդունելությունից հետո ակումբականները եղան ԵՊՀ-ի պատմության թանգարանում, մոտիկից ծանոթացան Մայր բուհի պատմությանը։

tavush-patriotic-club-s-visit-2

Ապա «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները մասնակցեցին «Վարդանանք» ՌՀԴ-ի կողմից կազմակերպված միջոցառմանը` ներկայանալով ասմունքով, երգով։

tavush-patriotic-club-s-visit-3

«Վարդանանք» ակումբի նախաձեռնությամբ տարիներ շարունակ անցկացվում է «Անմահները հրամայում են…» խորագրով միջոցառումների շարքը, որի նպատակն է հուշ-ցերեկույթների միջոցով փառաբանել այն ուսանող-ազատամարտիկներին, դասախոսներին, ովքեր Արցախյան ազատամարտում նշանակալի դերակատարություն են ունեցել:

tavush-patriotic-club-s-visit-4

Ամենամյա միջոցառումները յուրաքանչյուր անգամ Արցախյան ազատամարտի մասնակիցների սխրանքներն ու նրանց հայրենանվեր գործունեությունը համալսարանականներին ներկայացնելու առիթ են:

tavush-patriotic-club-s-visit-6

ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետն այն եզակի ֆակուլտետներից է, որն ունեցավ անհամեմատ մեծ թվով կամավորներ: Ուսանողական լսարանները փոխարինելով մարտի դաշտով՝ նրանք նախընտրեցին որպես կամավոր մասնակցել հայրենիքը պաշտպանելու կարևոր ու նպատակային գործին:

Փա՛ռք ու պատիվ մեր համալսարանական հերոսներին`Վարդան Դալլաքյանին, Թաթուլ Կրպեյանին, Վարդան Բախշյանին, Զաքար Ավանեսյանին, Արթուր Մկրտչյանին, Ռոմա Մկրտչյանին, ովքեր, իրենց կյանքը նվիրաբերելով հայրենիքին, դարձան մեր պատմության կերտողները:

tavush-patriotic-club-s-visit-5

«Իմ կենացը մի՛ խմեք, իմ գործը շարունակեք». իրենց գործունեությամբ ակումբականները մոնթեական այս պատգամի կրողներն են:

Մասնաճյուղում կայացավ «Ղազախստանի և Հայաստանի համագործակցությունը արդի ժամանակաշրջանում» թեմայով կոնֆերանս

2015թ. նոյեմբերի 27-ին ԵՊՀ ԻՄ-ի օնլայն լսարանում տեղի ունեցավ «Ղազախստանի և Հայաստանի համագործակցությունը արդի ժամանակաշրջանում» թեմայով միջազգային կոնֆերանս, որը կազմակերպվել էր ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից:

Մասնաճյուղում կայացավ «Ղազախստանի և Հայաստանի համագործակցությունը արդի ժամանակաշրջանում» թեմայով կոնֆերանս

Կոնֆերանսի աշխատանքային լեզուն ռուսերենն էր:
Ներկա էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, առկա և հեռակա ուսուցման համակարգերի տարբեր կուրսերի ուսանողներ:

Մասնաճյուղում կայացավ «Ղազախստանի և Հայաստանի համագործակցությունը արդի ժամանակաշրջանում» թեմայով կոնֆերանս

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Կանատ Խասենովը և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մարատ Զուրաբյանը:

Մասնաճյուղում կայացավ «Ղազախստանի և Հայաստանի համագործակցությունը արդի ժամանակաշրջանում» թեմայով կոնֆերանս

Կոնֆերանսի ընթացքում «Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը որպես փոխշահավետ և բարեկամական կապերի ներուժ» թեմայով ելույթ ունեցան ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Կանատ Խասենովը և Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի (ԳՏՀՎԿ) ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

«Ղազախստանի առաջին նախագահի ինստիտուտը որպես հզոր խթան և մեխանիզմ` «Ազգային պլան. 100 քայլ» ինստիտուցիոնալ հինգ բարեփոխումների իրականացման համար» թեմայով զեկուցում ներկայացրեց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը:

Մասնաճյուղում կայացավ «Ղազախստանի և Հայաստանի համագործակցությունը արդի ժամանակաշրջանում» թեմայով կոնֆերանս

Ներկայացված զեկուցումների շուրջ տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում. ուսանողների և դասախոսների կողմից զեկուցողներին տրվեցին հարցեր, որոնք ստացան սպառիչ պատասխաններ:

Մասնաճյուղում կայացավ «Ղազախստանի և Հայաստանի համագործակցությունը արդի ժամանակաշրջանում» թեմայով կոնֆերանս

ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության կողմից մասնաճյուղին նվիրվեցին Ղազախստանին վերաբերող գրքեր, բուկլետներ, օրացույցներ:

Մասնաճյուղում կայացավ «Ղազախստանի և Հայաստանի համագործակցությունը արդի ժամանակաշրջանում» թեմայով կոնֆերանս

Կոնֆերանսի օրակարգը տե՛ս այստեղ:

 

 

 

Ուսանողների տոնին նվիրված ինտելեկտուալ խաղ

2015թ. նոյեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ուսանողների տոնին նվիրված միջոցառումներն իրենց տրամաբանական ավարտին հասան Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված ինտելեկտուալ խաղով:

Ուսանողների տոնին նվիրված ինտելեկտուալ խաղ

Խաղին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը, ովքեր ուսանողների տոնի առթիվ հանդես եկան շնորհավորական ուղերձով:

Ուսանողների տոնին նվիրված ինտելեկտուալ խաղ

Ապա սկսվեց խաղը, որին մասնակցեցին 4 թիմեր` Հումանիտար, Բնական գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների, Հեռակա ուսուցման բաժնի («Նեմեսիս») թիմերը:

Ուսանողների տոնին նվիրված ինտելեկտուալ խաղ

Եզրափակիչ դուրս եկան Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետների թիմերը:
Շուրջ 2 ժամ տևած պայքարից հետո 21:20 հաշվով հաղթեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիմը:

Նախատեսված էր նաև անհատական խաղի համար առանձին փուլ, որին մասնակցեցին յուրաքանչյուր թիմից մեկական անդամ:

Այդ փուլում հաղթեց Տնտեսագիտության ֆակուլտետի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Գրիգորյանը:

Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով:

Ուսանողների տոնին նվիրված ինտելեկտուալ խաղ

Ինտելեկտուալ խաղի վերջում մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը շնորհավորեց եզրափակիչ փուլի մասնակիցներին ու հաղթողներին, ուսանողներին կոչ արեց լինել առավել նախաձեռնող, նպատակասլաց, ակտիվորեն ներգրավվել նման միջոցառումներում:

Ուսանողների տոնին նվիրված ինտելեկտուալ խաղ

Երևանի պետական համալսարանը հայտարարում է

«Հանրապետության Լավագույն ուսանող-2015»

Երևանի պետական համալսարանը հայտարարում է «Հանրապետության Լավագույն ուսանող-2015» մրցույթի առաջին` ներբուհական փուլի  մեկնարկը:

Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կենտրոնների կամ այլ ստորաբաժանումների այն ուսանողները, ովքեր առնվազն 4 կիսամյակ եղել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակների ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը՝ 16 և բարձր), ինչպես նաև ունեն մրցույթի կանոնակարգում նշված ձեռքբերումները (կանոնակարգը՝ այստեղ):

Մրցույթում սահմանված են երեք հիմնական չափանիշներ՝ առաջադիմությունը (ՄՈԳ), ուսանողի՝ գիտական աշխատանք կատարելու կարողություններն ու հաջողությունները (հաշվի են առնվում նրանց մասնակցությունը գիտական կոնֆերանսներին, սեմինարներին ու տպագրված աշխատանքները) և ակտիվ մասնակցությունը ներբուհական ուսանողական կյանքին: Հաղթող բոլոր ուսանողներն արժանանալու են նաև դրամական պարգևների:

Մրցանակները նախատեսված են ինչպես բակալավրիատում, այնպես էլ մագիստրատուրայում սովորողների համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով, առաջինը՝ բուհերում, իսկ երկրորդ՝ հանրապետական փուլն իրականացնելու է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Նշենք, որ մրցույթին մասնակցում են ՀՀ ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային բուհերը: 

Մրցույթի չափանիշներին (առաջադիմություն, գիտական աշխատանքներ, հասարակական մասնակցություն և այլն) համապատասխանող ԵՊՀ ուսանողները հրավիրվում են մասնակցելու մրցույթին:

Անհրաժեշտ փաստաթղթերը մինչև 2015 թ.-ի դեկտեմբերի 3-ը՝ ժամը 17:00-ն, պետք է ներկայացնել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, հեռ.՝ (060)71-01-92):

Մրցույթի կարգ՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2013/09/MAR-1005.pdf