Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսանողների միջազգային օրվան նվիրված ցուցահանդես

Ուսանողների միջազգային օրվան նվիրված ցուցահանդես

2015թ. նոյեմբերի 17-ին` ժամը 12:30-ին, Իջևանի քաղաքային պատկերասրահում տեղի կունենա ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան:

Բոլորին սիրով հրավիրում ենք: 

Մասնաճյուղում կայացավ 2015թ. հեռակա ընդունելության`օտարերկրյա դիմորդների համար նախատեսված մրցույթը

Ս.թ. հոկտեմբերի 30-31-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2015թ. հեռակա ընդունելության` օտարերկրյա դիմորդների համար նախատեսված մրցույթը, որին մասնակցում էին Վրաստանի Հանրապետության յոթ քաղաքացիներ:

Մասնաճյուղում  կայացավ 2015թ. հեռակա ընդունելության`օտարերկրյա դիմորդների համար նախատեսված մրցույթը

Նրանք մասնաճյուղ էին դիմել` սովորելու «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտությամբ:

Հեռակա ընդունելության մրցույթն անցկացվեց «Մաթեմատիկա», «Ռուսաց լեզու» և «Անգլերեն» առարկաներից:

«Մաթեմատիկա» առարկայի քննության հանձնաժողովը գլխավորում էր Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Մ.Զաքարյանը:

Մասնաճյուղում  կայացավ 2015թ. հեռակա ընդունելության`օտարերկրյա դիմորդների համար նախատեսված մրցույթը

«Ռուսաց լեզու» առարկայի քննության հանձնաժողովը գլխավորում էր Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ա.Այդինյանը:

Մասնաճյուղում  կայացավ 2015թ. հեռակա ընդունելության`օտարերկրյա դիմորդների համար նախատեսված մրցույթը

«Անգլերեն» առարկայի քննության հանձնաժողովը գլխավորում էր Օտար լեզուների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Տ.Խառատյանը:

Մրցույթի նվազագույն շեմը հաղթահարեցին բոլոր դիմորդները:

Քննական հանձնաժողովների նախագահները փաստեցին, որ դիմորդների պատրաստվածության մակարդակը բավարար էր, քննությունները կազմակերպված էին սահմանված կարգով:

Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում

2015թ. հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ, որը վարում էր խորհրդի նախագահ, ֆակուլտետի դեկանի ժ/պ Մ. Ա. Զաքարյանը: 

Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում

Նիստին մասնակցում էին խորհրդի անդամները, հրավիրված էր մասնաճյուղի գիտական խորհրդի քարտուղար Մ. Ս. Աթոյանը:

Ֆակուլտետի գիտխորհրդի նիստում քննարկվեցին ֆակուլտետի կանոնադրության հաստատմանը, 2015-16 ուստարվա I կիսամյակի I ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքներին, ֆակուլտետում ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նիստի ընթացքում որոշվեց ֆակուլտետի կանոնադրությունը ներկայացնել մասնաճյուղի գիտական խորհրդի հաստատմանը, ամփոփվեցին 2015-16 ուստարվա I կիսամյակի I ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքները, ֆակուլտետում ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործման վիճակը գնահատվեց բավարար:

Մասնաճյուղի հավաքականը հաղթեց Իջևանի ուսումնական հաստատությունների` ֆուտբոլի առաջնությունում

2015թ. հոկտեմբերի 20-29-ը Իջևան քաղաքի մարզադահլիճում կայացավ Իջևանի ուսումնական հաստատությունների` ֆուտբոլի առաջնություն, որը կազմակերպվել էր «ՆԻԿԱՐՄ» ակումբի տնօրեն Արմեն Խաչատրյանի կողմից: 

Մասնաճյուղի հավաքականը հաղթեց Իջևանի ուսումնական  հաստատությունների` ֆուտբոլի առաջնությունում

Այն կրում էր «Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի գավաթ» անունը:

Առաջնությանը մասնակցում էին Իջևանի ուսումնական հաստատությունների տարբեր տարիքային թիմեր:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆուտբոլի հավաքականը կիսաեզրափակիչում հանդիպեց Իջևանի վարժարանի թիմի հետ և 8:4 հաշվով հաղթեց:

Մասնաճյուղի հավաքականը հաղթեց Իջևանի ուսումնական  հաստատությունների` ֆուտբոլի առաջնությունում

Եզրափակիչում մասնաճյուղի հավաքականը հանդիպեց Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի հետ և հաղթեց 9:3 հաշվով:

Գրավելով առաջին տեղը` ԵՊՀ ԻՄ-ի հավաքականի տղաները` Վահե Վարշամյանը, Էդգար Խոջայանը, Տիգրան Հարությունյանը, Վրեժ Սարհատյանը, Էդմոն Ավետիսյանը և Վարդան Մալխասյանը պարգևատրվեցին գավաթով, պատվոգրով և մեդալներով:

Մասնաճյուղի հավաքականը հաղթեց Իջևանի ուսումնական  հաստատությունների` ֆուտբոլի առաջնությունում

 

Առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց մասնաճյուղի ֆուտբոլի հավաքականի անդամ, «Պատմություն» մասնագիտության II կուրսի ուսանող Էդգար Խոջայանը:

Լավագույն պաշտպան ճանաչվեց Հեռակա ուսուցման բաժնի «Պատմություն» մասնագիտության IV կուրսի ուսանող Վրեժ Սարհատյանը:

Հուշանվերների արժանացավ թիմի մարզիչ Վարդիթեր Պողոսյանը:

Թիմի մասնակցությանն աջակցելու համար «ՆԻԿԱՐՄ» ակումբի կողմից շնորհակալագիր տրվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանին:

Մասնաճյուղի հավաքականը հաղթեց Իջևանի ուսումնական  հաստատությունների` ֆուտբոլի առաջնությունում

Մասնաճյուղում իրականացվում են ԵՊՀ դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումներ

2015թ. հոկտեմբերի 12-31-ը մասնաճյուղում (առկա ուսուցման համակարգում) իրականացվում են ԵՊՀ դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումներ:

Մասնաճյուղում իրականացվում են ԵՊՀ դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումներ

2009 թվականից ի վեր` յուրաքանչյուր կիսամյակ, մասնաճյուղում ԵՊՀ ռեկտորատի կողմից անց է կացվում այս հարցումը, որի միջոցով պարզվում և ուսումնասիրվում է դասախոսների դասավանդման մեթոդների, որակի, մասնագիտական կոմպետեցիաների վերաբերյալ ուսանողների կարծիքը:

Գնահատումը ուսանողներն իրականացնում են 5 միավորից բաղկացած սանդղակով:

Հարցաթերթի «Կարծիքներ և առաջարկներ» բաժնում նրանք ներկայացնում են մասնագիտական առարկաների, գործնական և սեմինար պարապմունքների ժամաքանակների ավելացմանը, գնահատման համակարգերին, մասնագիտական գրականության ավելացմանը, լաբորատորիաների` սարքավորումներով հարստացմանը, պրակտիկայի անցկացման արդյունավետությանը և այլնին վերաբերող առաջարկություններ, վեր են հանում իրենց կրթական կարիքները:

Մասնաճյուղում իրականացվում են ԵՊՀ դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումներ

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչությունը ուսանողական հարցման արդյունքները համապատասխան ձևաչափով ներկայացնում է ֆակուլտետի դեկանին, իսկ վերջինս էլ երեք օրվա ընթացքում դրանք տրամադրում է համապատասխան ամբիոնների վարիչներին:

Ուսանողական հարցման արդյունքները ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում համապատասխան ամբիոնի վարիչը հատուկ այդ նպատակով հրավիրված ամբիոնի նիստում կազմակերպում է դրանց քննարկումը:

Հարցման արդյունքները քննարկվում են նաև ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում:

Քննարկման արդյունքում մշակվում են համապատասխան առաջարկություններ և երաշխավորություններ` ուղղված դասախոսի դասավանդման որակի բարելավմանը: