Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Նորություններ

  • ԵՊՀ ԻՄ-ում ավարտվեց 2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը 1․ գլխավոր

      2024 թ. հունիսի 15-29-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվեց 2023-2024 ուսումնական տարվա հեռակա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 7 կրթական ծրագրով ավարտական աշխատանքների պաշտպանությունները: Հունիսի 15-ին կայացան «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Պատմություն», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Զբոսաշրջություն», 22-ին և 29-ին՝ «Հոգեբանություն», «Բնապահպանություն և բնօգտագործում», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերով շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները: «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ, մ․գ․թ․ Լուիզա Միլիտոսյանը: Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 25 շրջանավարտ. 1-ը ստացավ «գերազանց», 19-ը՝ «լավ», 5-ը՝ «բավարար»: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ավարտական աշխատանքներում հստակ … Կարդալ ավելին

  • Տավուշի՝ Պ․ Տէվէճեանի անվան տարածաշրջանային քոլեջի սաների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ 1. գլխավոր

    2024 թ. հունիսի 26-ին ճանաչողական այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հյուրընկալվել էին Տավուշի՝ Պ․ Տէվէճեանի անվան տարածաշրջանային քոլեջի այս տարվա շրջանավարտները՝ ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լ. Բեգինյանի և քոլեջի կուրսղեկ Ռ․ Զուրաբյանի ուղեկցությամբ: Քոլեջի շրջանավարտները, ելնելով իրենց հետաքրքրություններից, նախ շրջայց կատարեցին Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետներում, ծանոթացան մասնաճյուղում իրականացվող կրթական ծրագրերին, բուհում կրթությունը շարունակելու հնարավորություններին, «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի գործունեությանը: Այնուհետև հանդիպում-քննարկում իրականացվեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա․ Դավթյանի հետ, ով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած (միայն «Լավ» և (կամ) «Գերազանց» գնահատականներ ունեցող) շրջանավարտներին ներկայացրեց հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում նախընտրած մասնագիտությամբ … Կարդալ ավելին

  • «Նախագծային ուսումնառություն» ծրագրի շրջանակներում ուսանողներին տրվեցին հավաստագրեր 1․ գլխավոր

    2024 թ. հունիսի 26-ին ԵՊՀ ԻՄ-ում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում Օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ք. Հարությունյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի անգլերեն լեզվի ծրագրերի եվրասիական տարածաշրջանի ղեկավար Ջոն Սիլվերի և վերապատրաստող պրոֆեսոր Լորի Ֆարքյուհարսնի կողմից հավաստագրեր հանձնեց «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի 9 ուսանողի: «Նախագծային ուսումնառություն» վեցշաբաթյա ծրագրի շրջանակներում մասնակցության և անհատական ու խմբային լավագույն աշխատանքների ներկայացման համար հավաստագրերի էին արժանացել Էդիտա Թամամյանը, Սերինե Գրիգորյանը, Սրբուհի Աբազյանը, Լիա Մկրտումյանը, Թագուհի Բաղդասարյանը, Մարիամ Սարգսյանը, Մարինա Ամիրյանը, Միլենա Աղբալյանը և Սեդա Ղուկասյանը: Ծրագրի կազմակերպիչները՝ Օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Քրիստինե Հարությունյանը, Անգլերենի ռեսուրս կենտրոնի այլընտրանքային կրթական ծրագրերի համակարգող Էմմա … Կարդալ ավելին

  • «Տարածություն և քաղաք․ խորհրդային Իջևանի քաղաքային միջավայրի ձևավորումը» թեմայով բանախոսություն 7

    2024 թ. հունիսի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Տարածություն և քաղաք. խորհրդային Իջևանի քաղաքային միջավայրի ձևավորումը» թեմայով բանախոսություն, որը վարեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, «Զարթոնք Իջևանի» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը: Բանախոսությանը մասնակցում էին Իջևանի համայքապետարանի և համայնքապատկան կառույցների շուրջ 20 աշխատակիցներ, ԵՊՀ ԻՄ վարչական անձնակազմի անդամներ և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դասախոսներ: Նշենք, որ դրամաշնորհային ծրագիրն իրականացվում և ֆինանսավորում է Իջևանի համայնքապետարանի և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի միջև կնքված EU4Culture դրամաշնորհային պայմանագրով իրականացվող «Մենք ենք, մեր սարերը» ծրագրի շրջանակներում: Անդրադառնալով տարածություն և քաղաք համադրամիասնությանը՝ բանախոսը նշեց, որ խորհրդային Իջևանի փոխակերպման գործընթացն ակտիվ փուլ մտավ հատկապես հետպատերազմյան առաջին … Կարդալ ավելին

  • Բռունո Կուտանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ 1. գլխավոր

    2024 թ. հունիսի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ Բռունո Կուտանը: Տպավորված լինելով ԵՊՀ ԻՄ ուսանողների՝ ֆրանսերենի իմացության բարձր մակարդակով՝ Բ. Կուտանը ցանկություն է ունեցել հանդիպելու «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողների հետ: Նախ տեղի ունեցավ հանդիպում՝ մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանի, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ. Պողոսյանի, Օտար լեզուների ամբիոնի դասախոս Ա. Հովհաննիսյանի, միության ներկայացուցիչ Բ. Կուտանի և Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի պատասխանատու Մ. Գասպարյանի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ֆրանսիական բարեկամությանը, ԵՊՀ ԻՄ-ում իրականացվող «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրին և դրա զարգացման հեռանկարներին, մարզում ֆրանսերենի ամրապնդման և տարածման գործում մասնաճյուղի … Կարդալ ավելին

  • Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների, ուսանողների և շրջանավարտների աշխատանքների ցուցահանդես 1. գլխավոր

    2024 թ. հունիսի 11-ին Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում հանդիսավոր կերպով բացվեց ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների, ուսանողների և շրջանավարտների հեղինակային աշխատանքների ցուցահանդեսը, որն իրականացվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Ռեստարտ Իջևան» գիտակրթական-հասարակական կազմակերպության համագործակցությամբ: Ցուցահանդեսի կազմակերպման գործում մեծ դեր է ունեցել ԵՊՀ ԻՄ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Էրիկ Ամյանը: Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին Տավուշի մարզի տարբեր ոլորտների, Իջևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, փոխտնօրեն Մ. Օթարյանը, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, շրջանավարտներ, աշակերտներ, հյուրեր: Բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, «Վերնատուն» պատկերասրահի փոխտնօրեն Ռ. Մանվելյանը, Իջևանի … Կարդալ ավելին

  • «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողների ուսումնական պրակտիկաները հագեցած էին ճանաչողական այցերով 1. գլխավոր

    2023-2024 ուստարվա II կիսամյակում իրականացվել են մի շարք ճանաչողական այցեր ԵՊՀ ԻՄ «Զբոսաշրջություն» մասնագիտության առկա և հեռակա ուսուցման ուսանողների ուսումնական պրակտիկաների շրջանակներում: Տվյալ մասնագիտության առկա ուսուցման 2-րդ կուրսում անցկացվել է «Ուսումնական պրակտիկա-2»-ը (ղեկավար՝ մ.գ.թ., ասիստենտ Հ. Ազիզյան), հեռակա ուսուցման 2-րդ կուրսում՝ «Ուսումնական պրակտիկա-1»-ը (ղեկավար՝ ասիստենտ Ա. Ուլիխանյան), հեռակա ուսուցման 3-րդ կուրսում՝  «Ուսումնական պրակտիկա-2»-ը (ղեկավար՝ դասախոս Ս. Սաֆարյան): Գործունեությունը, ինչպես նշել է Արիստոտելը, տեսության և պրակտիկայի կենդանի միասնությունն է, հետևաբար չկա տեսություն՝ առանց պրակտիկայի, և չկա պրակտիկա՝ առանց տեսության: Նույնը կարելիէ ասել և ուսումնական գործընթացի մասին. տեսական գիտելիքներից բացի՝ ուսանողներին անհրաժեշտ են գործնական կարողություններ և հմտություններ, որոնք կարելի է ձեռք բերել … Կարդալ ավելին

  • 2024 թ. շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ հանձնաժողովների նախագահների գնահատմամբ 1. գլխավոր

      ԵՊՀ ԻՄ ուսումնամեթոդական վարչության ու Մասնագիտական կրթության և որակի ապահովման բաժնի կողմից այս տարի ևս հավաքագրվել և վերլուծվում են ԵՊՀ ԻՄ 2023-2024 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների վերաբերյալ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կարծիք-հաշվետվությունները, որոնք շատ կարևոր են բուհի համար. դրանց արդյունքները կիրառվում են որակավորման շնորհման գործընթացի կազմակերպման և իրականացման հետագա բարելավման նպատակով: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մայիսին իրականացվեց 2023-24 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը 11 մասնագիտության 12 կրթական ծրագրով՝ «Հոգեբանություն», «Զբոսաշրջություն», «Դիզայն», «Դեկորատիվ-կիրառական արվեստ», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Ռուսաց լեզու և … Կարդալ ավելին

  • ԵՊՀ ԻՄ ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնը հայրենական կրթության զարգացման գործում ներդրման համար արժանացել է «Ռուսաստանի ոսկե ամբիոն» դիպլոմի 1 (1)

    Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի նախագահության՝ 2024 թ. մայիսի 5-ի թիվ 1201 որոշման համաձայն՝ ԵՊՀ ԻՄ ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գևորգ Սարգսի Սիմոնյանը ծննդյան 65-ամյակի և հայրենական  կրթության ու դասախոսական հմտությունների զարգացման գործում ներդրման համար պարգևատրվել է Ռուսական բնական գիտությունների ակադեմիայի «Հայրենական գիտության ոսկե ֆոնդ» շարքի «Ռուսաստանի ոսկե ամբիոն» դիպլոմով, վկայականով և կրծքանշանով (տե՛ս այստեղ): Պետք է փաստել, որ այս մրցանակին արժանանում են ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլև ԱՊՀ երկրների բուհերի ամբիոնները: Գևորգ Սիմոնյանը նշեց, որ դիպլոմի հայցման գործընթացին ԵՊՀ ԻՄ գիտական և մանկավարժական կոլեկտիվի՝ ամբիոնի մասնակցելու առաջարկը եղել է Ռուսական բնական գիտությունների նախագահության կողմից ապրիլի 18-ին իրեն  … Կարդալ ավելին

  • Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության օրն է ԵՊՀ ԻՄ (3)

    1918 թ. մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին. իրականացավ հայ ժողովրդի՝ անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքը: Մայիսյան հերոսամարտերի (Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի) բովում ծնունդ առավ Հայաստանի առաջին հանրապետությունը, որը, հիրավի, մեր պատմության շրջադարձային էջերից է: Բագրատունյաց Հայաստանի անկումից շուրջ 1000 և Կիլիկյան Հայաստանից 600 տարի անց անկախ Հայաստան էր ստեղծվում: Անկախ Հայաստանի առաջին վարչապետը դարձավ Հովհաննես Քաջազնունին: Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը: Անկախության տարեդարձի օրը` 1919 թ. մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ և Միացյալ Հանրապետություն: Հայաստանի առաջին հանրապետությունն ունեցավ ընդամենը երկու տարվա կյանք՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ … Կարդալ ավելին

Հարց – Պատասխան

–Բարև Ձեզ, բակալավրի հեռակա ուսուցման համար ե՞րբ կարող ենք դիմել: Դիանա

– ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2023-2024 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 5-25–ը (մինչև ժամը 18:00-ն): Մանրամասները՝ այստեղ:

 ԵՊՀ ԻՄի ընդունող հանձնաժողով

___________________________________________________________________

-Ե՞րբ է մեկնարկելու 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի 2-րդ լուծարքային շրջանը։ Մարիամ

-ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի 2-րդ լուծարքային շրջանն անցկացվելու է ս.թ. օգոստոսի 22-29-ն ընկած ժամանակահատվածում։ 

ԵՊՀ ԻՄի ուսումնամեթոդական վարչություն

___________________________________________________________________

Իրադարձություններ

Գիտաժողովներ, կոնֆերանսներ