Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Նորություններ

  • ԵՊՀ ԻՄ-ում ընթանում է 2023-2024 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը 1․ գլխավոր

    2024 թ. մայիսի 11-29-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, հաստատված ժամանակացույցի համաձայն, նախատեսված է իրականացնել 2023-2024 ուսումնական տարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 11 մասնագիտության 12 կրթական ծրագրերով: Մայիսի 11-ին տեղի ունեցան «Հոգեբանություն», «Զբոսաշրջություն», «Դիզայն» և «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրերի շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները: «Հոգեբանություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ․գ․թ. Աննա Առաքելյանը: Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 12 շրջանավարտ. 6-ը ստացավ «գերազանց», 6-ը՝ «լավ»: Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ փորձարարական տվյալները ուսանողները կարողացան վստահ ներկայացնել, անհրաժեշտության դեպքում՝ սեփական տեսակետների դիտանկյունից: Գերազանց գնահատականներ ստացած ուսանողների կողմից վերհանված խնդիրները համակողմանի ուսումնասիրված և վերլուծված … Կարդալ ավելին

  • Մասնաճյուղը՝ Մայր բուհի հիմնադրման 105-ամյակին նվիրված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ում 1. գլխավոր

    Արդեն երկրորդ տարին է, ինչ Մայր բուհը մայիսի 16-ին՝ համալսարանի հիմնադրման օրը, կազմակերպում է «ԲանՈՒԳործ» էքսպո՝ մեկ հարկի տակ համախմբելով դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումների ներկայացուցիչներին և գործատուներին: Այս տարի՝ առաջին անգամ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ներկայացուցչական խմբով և առանձին տաղավարով մասնակցեց միջոցառմանը: «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ը մասնաճյուղի համար շատ լավ հնարավորություն և հարթակ էր մարզից դուրս ներկայացնելու ԵՊՀ ԻՄ կրթագիտական հնարավորություններն ու ներուժը: Հյուրերին տրամադրվում էր տեղեկատվություն մասնաճյուղի առավելությունների, բակալավրական և մագիստրոսական ծրագրերի առանձնահատկությունների, ուսանողական կյանքի և այլ հարցերի շուրջ: Էքսպոյի մեծաքանակ հյուրերի առանձնահատուկ ուշադրությանն ու հետաքրքրությանն արժանացան Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների, ուսանողների և շրջանավարտների աշխատանքները: ԵՊՀ ԻՄ տաղավարում ցուցադրված էին … Կարդալ ավելին

  • Ինտելեկտուալ խաղ Իջևանի ավագ դպրոցում 1. գլխավոր

    2024 թ. մայիսի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժնի և Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ Իջևանի ավագ դպրոցում կայացավ «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը, որին մասնակցեցին 10-րդ և 11-րդ դասարանների 12 աշակերտներ: Խաղը վարեցին ՊԿՇՀ բաժնի տեսուչ Աննա Սարգսյանը, Ուսանողական գիտական ընկերության նախագահ Սիրանուշ Աբազյանը («ՀԼԳ» II կուրս) և 2 անդամ՝ Էլյա Խեմչյանը («ՀԼԳ» II կուրս) և Մարգարիտա Փիրումյանը («ՏՄՄ» II կուրս): Ինտելեկտուալ խաղի առաջին փուլում տրվեց ընդհանուր զարգացվածությունն ստուգող 10 հարց: Առավելագույն միավոր հավաքած 6 աշակերտները հնարավորություն ստացան երկրորդ փուլում շարունակելու խաղը: Երկրորդ փուլում մասնակիցները 12 թեմաներից ընտրեցին երկուական թեմա և 1 րոպեի ընթացքում պատասխանեցին իրենց … Կարդալ ավելին

  • «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողներին տրվեցին կրթաթոշակներ 1․ գլխավոր

    2024 թ. մայիսի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ  Ջոս Միլիների հետ հանդիպում, որին ներկա էին փոխտնօրեն Մ․ Օթարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա․ Դավթյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ. Պողոսյանը, Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի պատասխանատու Մ. Գասպարյանը, դասախոսներ և ուսանողներ: Հանդիպման նպատակը ԵՊՀ ԻՄ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողներին կրթաթոշակներ հանձնելն էր: Ջ. Միլիներին և ներկաներին հանդիպման սկզբում ողջունեց Օտար լեզուների ամբիոնի դասախոս Ա․ Հովհաննիսյանը՝ նշելով, որ հաջողությամբ շարունակվում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության միջև 2012 թվականին սկսված համագործակցությունը: Նա խորին շնորհակալություն հայտնեց  «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միությանը, նախագահ Պոլետ … Կարդալ ավելին

  • Պրակտիկայի շրջանակներում անցկացվեց «Միասին ապրել, միասին սովորել» ինտելեկտուալ խաղ-մրցույթը 11

    ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա 2024 թ. մայիսի  13-ին ԵՊՀ ԻՄ «Հոգեբանություն» մասնագիտության առկա ուսուցման 3-րդ կուրսի ուսանողները մասնագիտական պրակտիկայի շրջանակներում «Հույսի կամուրջ» կազմակերպության սոցիալական մանկավարժների հետ «Լոֆթ Իջևան»-ում անցկացրին «Միասին ապրել, միասին սովորել» խորագրով համադպրոցական ինտելեկտուալ խաղ-մրցույթը: Միջոցառումն իրականացնում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պատվիրակված ծառայությունների շրջանակներում և միտված է հաշմանդամություն կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար հավասար և ներառական սոցիալ-կրթական միջավայրի ստեղծմանը: Ինտելեկտուալ խաղին մասնակցում էին 3-4-րդ դասարանների աշակերտներ՝ Իջևան համայնքի 4 դպրոցներից (Իջևանի թիվ 1, 3, 4 և 5 հիմնական դպրոցներից): Թիմերում ընդգրկված … Կարդալ ավելին

  • Հանդիպում Իջևանի ավագ դպրոցում 1․ գլխավոր

    2024 թ. մայիսի 10-ին ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժինը Իջևանի ավագ դպրոցում կազմակերպել էր հանդիպում 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների հետ: Հանդի­պմանը մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, փոխտնօրեն Մ. Օթարյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ. Աղաբաբյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Վ. Ավագյանը, Օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Ք. Հարությունյանը: «Ի՞նչ անել ապագայում», «Ի՞նչ մասնագիտություն ընտրել», «Ո՞ր առարկաներից քննությունների պատրաստվել», «Ո՞ւր գնալ դպրոցն ավարտելուց հետո». ավագ դպրոցի սաներին ամենաշատը հետաքրքրող այս հարցերին հանդիպման ընթացքում համալսարանականները տվեցին պատասխաններ: Ավագ դպրոցի 11-րդ դասարանցիներին ԵՊՀ ԻՄ աշխատակիցները ներկայացրին … Կարդալ ավելին

  • ԱՅՍՕՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ 79-ԱՄՅԱԿՆ Է ԵՊՀ ԻՄ (35)

    2024 թ. մայիսի 9-ին լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի զավթիչների դեմ Խորհրդային Միության ժողովուրդների մղած ծանրագույն պատերազմում անասելի զրկանքների ու կորուստների գնով տարած Հաղթանակի 79-ամյակը: Այդ հաղթանակի կերտման գործում անհերքելի է հայ ժողովրդի ունեցած ներդրումը: Երկրորդ համաշխարհային պատերազմին, ընդունված տվյալների համաձայն, ԽՍՀՄ-ից մասնակցել է շուրջ 600 հազար հայ, ընդ որում՝ մոտ 300 հազարը՝ Հայկական ԽՍՀ-ից, որը մեր հանրապետության այն ժամանակվա բնակչության 22 տոկոսն էր կազմում: Պատերազմին մասնակցած հայորդիների գրեթե կեսն էլ կյանքի գնով է կռել հաղթանակը: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ տարբեր ճակատներում կռվել են հայկական 6 և գլխավորապես հայերից կազմված 7 դիվիզիաներ: Այդ պատերազմում հայ ժողովուրդը տվել է 4 … Կարդալ ավելին

  • ԵՊՀ ԻՄ դասախոսի անհատական նոր ցուցահանդեսը Երևանում

    Այս օրերին Երևանի «Թեքեյան» մշակութային կենտրոնի ցուցասրահում ընթանում է ԵՊՀ ԻՄ տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դոցենտ, արվեստաբան-գծանկարիչ Լևոն Լաճիկյանի (Լաչիկյանի) 18-րդ անհատական ցուցահանդեսը, որ կրում է «Գյումրի և ավելին» խորագիրը: Ներկայացված են շուրջ 7 տասնյակ գծանկարներ, որոնց առանցքը կազմում է  հեղինակի Գյումրիապատումը: Նա նուրբ գծերով և զուսպ գուներագներով է իր սերը փոխանցում առ հարազատ ծննդավայրը՝ պատկերելով նրա բանաստեղծական անկյուններն ու հրապարակները: Եվ այդ սերն ակամա փոխանցվում է դիտողին: Ցուցահանդեսում ներկայացված են նաև քաղաքային տեսարաններ Փարիզից, Մարսելից, Վենետիկից, Վիեննայից, Պրահայից, Կոստանդնուպոլսից և այլ գեղեցկագույն քաղաքներից, որտեղ գործի բերումով եղել է արվեստաբան-գծանկարիչը:  «Գյումրի և ավելին» ցուցահանդեսի մաս է կազմում նաև Լաճիկյանի … Կարդալ ավելին

  • Գիտական խորհրդի նիստ 1. գլխավոր

    ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի նիստ՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ: Գիտխորհրդի նիստում առաջարկված փոփոխություններով հաստատվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության կանոնակարգը, Հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգը և ԵՊՀ ԻՄ ներքին կարգապահական կանոնները: Ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ-ում պրակտիկաների կազմակերպումից և իրականացումից ուսանողների բավարարվածության ուսումնասիրության արդյունքները: ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերության կանոնակարգի հաստատման հարցը զեկուցեց գիտական քարտուղար Մ. Աթոյանը՝ համեմատելով նախկին ու նոր փաստաթղթերը, ընդգծելով էական փոփոխությունները: Մասնավորապես նշվեց, որ փոփոխություն է կատարվել 1.1. կետում. ՈՒԳԸ-ն «ուսանողներին միավորող ներկայացուցչական մարմին է» ձևակերպումը փոխարինվել է «բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողներին, ասպիրանտներին, հայցորդներին միավորող համալսարանական ստորաբաժանում է» ձևակերպմամբ: 1.3. կետում («Ընկերության կանոնակարգն ու նրանում … Կարդալ ավելին

  • ԵՊՀ ԻՄ-ում կնքվեց կրթական և գիտահետազոտական ոլորտներում համագործակցության հուշագիր IMG_9347

    Հուշագրի ստորագրմանը մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, ԵՊՀ ԻՄ հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ., «Պատմություն» կրթական ծրագրի ղեկավար Նաթելլա Գրիգորյանը, նույն ամբիոնի դասախոս Վլադիմիր Պողոսյանը, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Հայկուհի Մուրադյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Համազասպ Աբրահամյանը: Համագործակցության հուշագրի նպատակը կրթական և գիտահետազոտական ոլորտներում կողմերի միջև գործընկերային հարաբերությունների հաստատումն էր, համագործակցության ծրագրերի իրականացումը՝ նախատեսված մի շարք ուղղություններով: Մասնավորապես՝ ստորագրված հուշագրով կողմերն ամրագրեցին իրենց պատրաստակամությունը՝ մասնակցելու հուշագրի շրջանակներում ծավալվող միջոցառումներին (աշնանային և ամառային դպրոցներ, թրեյնինգներ, սեմինարներ, խորհրդակցություններ, կլոր-սեղան քննարկումներ, վերապատրաստումներ, գիտաժողովներ և այլն), աջակցելու նորագույն տեխնոլոգիաների ու մեթոդների ներդրմանը և դրանց … Կարդալ ավելին

Հարց – Պատասխան

–Բարև Ձեզ, բակալավրի հեռակա ուսուցման համար ե՞րբ կարող ենք դիմել: Դիանա

– ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2023-2024 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 5-25–ը (մինչև ժամը 18:00-ն): Մանրամասները՝ այստեղ:

 ԵՊՀ ԻՄի ընդունող հանձնաժողով

___________________________________________________________________

-Ե՞րբ է մեկնարկելու 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի 2-րդ լուծարքային շրջանը։ Մարիամ

-ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի 2-րդ լուծարքային շրջանն անցկացվելու է ս.թ. օգոստոսի 22-29-ն ընկած ժամանակահատվածում։ 

ԵՊՀ ԻՄի ուսումնամեթոդական վարչություն

___________________________________________________________________

Իրադարձություններ

Գիտաժողովներ, կոնֆերանսներ