Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում ներկայացվեց ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության զեկույցը

2013թ. հունիսի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի նիստերի դահլիճում  ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խումբը ներկայացրեց պատրաստած զեկույցը: Նպատակն էր իրազեկել մասնաճյուղի աշխատակիցներին և ուսանողներին (ներքին շահակիցներին) բուհի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության մասին:

Աշխատանքային խումբը ղեկավարում էր Ա.Մարգարյանը, խմբին աջակցում էր տնօրենի խորհրդական Ա.Մակարյանը:

Ա.Մարգարյանը նախ ներկայացրեց ինքնավերլուծության ընդհանուր բովանդակությունն ու խնդիրները: Զեկույցը, որը  բաղկացած էր 128 էջից (առանց հավելվածների),  բուհի հավատարմագրման գործընթացի կարևորագույն մասն է կազմում: Այն ներառում է 10 չափանիշ, որոնք իրենց հերթին ընդգրկում են 65 չափորոշիչ:

Այնուհետև ներկայացվեցին առանձին չափանիշները և նրանց վերաբերյալ SWOT վերլուծությունները:

Առաջին չափանիշը («Առաքելությունը և նպատակները», վերլուծողներ` Ա. Մարգարյան, Վ.Աղաբաբյան) ներկայացրեց Վ.Աղաբաբյանը:

Երկրորդ չափանիշի («Կառավարումն ու վարչարարությունը», վերլուծողներ` Ա.Սարհատյան, Գ.Անանյան, Յու.Բեկնազարյան, Ն.Ստեփանյան) վերաբերյալ զեկուցեց Ա.Սարհատյանը:

Երրորդ չափանիշը («Մասնագիտության կրթական ծրագրերը», վերլուծող` Մ.Ճաղարյան) համապատասխան շնորհանդեսով  ներկայացրեց Մ.Ճաղարյանը:

Չորրորդ չափանիշի («Ուսանողները», վերլուծողներ` Գ.Ավետիսյան, Ա.Խաչատրյան) շնորհանդեսով զեկուցեց Ա.Խաչատրյանը:

Ն.Գրիգորյանը ներկայացրեց հինգերորդ չափանիշը («Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմը», վերլուծող` Ն.Գրիգորյան):

Վ.Աղաբաբյանը ներկայացրեց նաև յոթերորդ չափանիշը («Ենթակառուցվածքը և ռեսուրսները», վերլուծողներ`Գ.Անանյան, Վ.Աղաբաբյան):

Հ.Վանյանը ներկայացրեց ութերորդ չափանիշը («Հասարակական պատասխանատվությունը», վերլուծողներ` Ա.Սարհատյան, Հ.Վանյան):

Ա. Մարգարյանը հակիրճ ներկայացրեց մնացած չափանիշները և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել այս կարևոր ու մեծածավալ աշխատանքն իրականացնելու գործում:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, շնորհակալություն հայտնեց աշխատանքային խմբին` մասնավորապես նշելով. «Կարճ ժամանակահատվածում խումբը կատարել է ահռելի աշխատանք, և ցանկալի է, որ այս ինքնավերլուծության զեկույցը գործնականում կիրառվի յուրաքանչյուր ստորաբաժանման կողմից` իրենց գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»: