ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արհբյուրոն Մարտի 8-ի առթիվ շնորհավորում է մասնաճյուղի կանանց և աղջիկներին, հղում ամենաջերմ բարեմաղթանքները՝ ցանկանալով անսպառ սեր, բերկրանք, առողջություն, հաջողողություններ անձնական կյանքում և աշխատանքում:
Այս գեղեցիկ գարնանային տոնի կապակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արհբյուրոյի կողմից, ձևավորված ավանդույթի համաձայն, կազմակերպվեց միջոցառում:
Ներկաներին շնորհավորեցին մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը և արհբյուրոյի նախագահ Ա.Մարգարյանը:
Կազմակերպվեց նաև հյուրասիրություն և մասնաճյուղի աշխատակից կանանց ու աղջիկներին տրվեցին նվերներ: