Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Անառիկ եզերք իմ, Տավու՛շ» թեմայով շարադրությունների մրցույթ

Հարգելի՛ ուսանողներ,

2014թ. դեկտեմբերի 15-ից մինչև 2015թ. փետրվարի 15-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կազմակերպվում է «Անառիկ եզերք իմ, Տավու՛շ» թեմայով շարադրությունների մրցույթ:

Անհրաժեշտ է մինչև 2015թ. փետրվարի 15-ը աշխատանքները ներկայացնել Հայոց լեզվի և գրականության ամբիոն:

Լավագույն աշխատանքները տնօրենության կողմից կխրախուսվեն:

Միջբուհական գիտաժողով «20-րդ դարի ցեղասպանություններ. դատապարտում, ճանաչում և հատուցում» խորագրով

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում 2015 թ. մարտի 12 – 13-ը կազմակերպվում է միջբուհական գիտաժողով «20-րդ դարի ցեղասպանություններ. դատապարտում, ճանաչում և հատուցում» խորագրով: 

Մասնակցության հայտերը և հոդվածները համակարգում է ՀՀՊԿԱ «Քաղաքական կառավարման և վերլուծության» ամբիոնը:

Լավագույն հոդվածների տպագրումը երաշխավորվում է:

Հարցերի դեպքում զանգահարել`

ՀՀՊԿԱ «Քաղաքական կառավարման և վերլուծության» ամբիոնի վարիչ,քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանին (091 43 38 27)

ՀՀ ՊԿԱ «Քաղաքական կառավարման և վերլուծության» ամբիոնի» ասիստենտ քաղ. գիտ. թեկնածու Ռուբեն Էլամիրյանին (055 77 70 95)

ՀՀ ՊԿԱ մագիստրանտ Անի Բաբայան (091 52 11 77)

Հոդվածների ձևավորմանը ներկայացվող պահանջները ներբեռնել հետևյալ հղումից:

Հոդվածները մինչև սույն թվականի մարտի 1-ը ուղարկել qaxaqagitucyunambion@yahoo.com էլ-հասցեին:

Աղբյուրը`  paara.am

«Լույսի» պրակտիկայի ծրագիր / Luys Internship Program

Հարգելի´ երիտասարդներ,

«Լույս» հիմնադրամը հրավիրում է 17-ից 25 տարեկան երիտասարդների կամավոր աշխատանք կատարելու «Լույս» հիմնադրամի տեղեկատվական կենտրոնում:

«Լույս» հիմնադրամի պրակտիկան կամավորական աշխատանք է, որը երիտասարդներին հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, բարելավելու դրանք, ձեռք բերելու արդի աշխատանքային միջավայրին անհրաժեշտ գիտելիք ու հմտություններ, ինչպես նաև մուտք է ապահովում «Լույսի» համայնքի մասնագիտական ցանց:

«Լույսն» ապահովում է դինամիկ աշխատանքային միջավայր, ստեղծագործ հայ երիտասարդների հետ շփման հնարավորություն: Պրակտիկանտներն ակտիվորեն ներգավվում են «Լույսի» ամենօրյա աշխատանքներում ու նախագծերում, մասնակցում ընթացիկ սեմինարներին և միջոցառումներին:

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կայքում տեղադրված հայտաձևը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2014 թ. դեկտեմբերի 10-ը:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք` http://www.luys.am/am/internship.

Լավագույն մաղթանքներով`

Արմեն Ներսեսյան

Պրակտիկանտների համայնքի համակարգող

—————————————————————-

Dear all,

Luys invites Young people between the ages of 17-25 are invited to volunteer at the Luys Foundation Information Desk. The internship duration is 4 months.

The Luys Internship volunteer program is designed for youth. It gives candidates the opportunity to apply their theoretical knowledge into practice, improve their practical skills, gain the necessary knowledge for working in a modern work environment, and access the Luys Community professional network.

Luys provides a dynamic work environment where creative Armenian youth can interact with one another. Interns are actively involved in daily tasks and projects and participate in on-going workshops and events.

To apply, complete the online applicayion in our website.

The application submission deadline is December 10, 2014.

For more details, please visit http://www.luys.am/en/internship

Best regards,

Armen Nersesyan

Internship Community Coordinator

Աղբյուրը` armscoop.com

Սերժանտական դասընթացներ` պատանի երկրապահների համար

2014թ. դեկտեմբերի 6-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում, որին ներկա էին մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները, ուսանողներ, Երկրապահ կամավորական միության շարքերում ընդգրկված Իջևանի դպրոցների սաներ, զինղեկներ:

Հանդիպմանը մասնակցում էին Երկրապահ կամավորականների միության վարչության փոխնախագահ Ղ.Ուլիխանյանը, Տավուշի մարզային խորհրդի նախագահ Ռ.Դավթյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոնը, մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, Իջևանի զորամասի հրամանատար, գնդապետ Վ.Հովսեփյանը, Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վ.Հովսեփյանը, ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կ.Նազարյանը:

Հանդիպման նպատակն էր օգնել ուսումնական հաստատություններին՝ պատշաճ մակարդակով իրականացնելու ռազմահայրենասիրական դաստիարակություն, պատանի երկրապահների համար կազմակերպելու սերժանտական դասընթացներ: Նախաձեռնության հիմքը ՀՀ կրթության և գիտության ու պաշտպանության նախարարությունների և «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության կողմից 2014 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված փոխըմբռնման հուշագիրն էր:

Միջոցառումը բացվեց Տեր Սիմեոնի օրհնանքով: Մասնակիցները հոտնկայս հնչեցրին «Հայր մեր»-ը և ՀՀ օրհներգը` Իջևանի զորամասի նվագախմբի ուղեկցությամբ:

Ողջույնի և շնորհավորանքի խոսք ասացին Ղ. Ուլիխանյանը, Վ. Հովսեփյանը, Ս.Առաքելյանը և ուրիշներ:

Մասնաճյուղի տնօրենը, դիմելով պատանի կամավորներին, նշեց. «Այսօր մեզ համար, շատ կարևոր է ունենալ այն սերունդը, որը կկարողանա լիարժեք իրականացնել մեր սահմանների պաշտպանությունը: Դուք առաջին ծիծեռնակներն եք, որ ոտք եք դնում սերժանտական դասընթացների: Ձեզ համար մեծագույն հպարտություն պետք է լինի սերժանտական կոչում կրելը: Փոքր ժողովուրդը կարող է մեծ հաջողություն ունենալ, եթե լավ հիմքերի վրա է դրված ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Սրտանց շնորհավորում եմ ձեզ և շնորհակալություն հայտնում ձեր ծնողներին, ուսուցիչներին` ճիշտ ուղղությամբ դաստիարակելու և ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարություններին, Երկրապահ կամավորական միությանը` նման նախաձեռնության համար»:

Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ

2014թ. դեկտեմբերի 4-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացավ Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ, որը կազմակերպել էր Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բան, գիտ. թեկնածու Նունե Դավթյանը:

Ցերեկույթին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ Ն.Դավթյանը` Պարույր Սևակի կյանքի մասին զեկուցմամբ գեղարվեստորեն գծագրելով նրա ինքնատիպ կերպարը, գրական և մարդկային ազնիվ նկարագիրը, ցույց տալով նրա պատկառելի վաստակը գրական մտքի անդաստանում:

Այնուհետև «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության տարբեր կուրսերի շնորհալի ուսանողները ներկայացրին Պ.Սևակի խորախորհուրդ բանաստեղծություններից և նրա պոեզիայի հիման վրա ստեղծված երգերից («Հարցաթերթիկ», «Օգնի՜ր ինձ, Մարիա՛մ», «Հո՛վ արեք, սարե՛ր ջան», «Սարերի հովին մեռնեմ», «Դլե յաման», «Երևան դարձած իմ Էրեբունի», «Ու ես հասկացա», «Ես ուզում եմ», «Նամակ», «Հուսահատության պահեր», հատվածներ «Անլռելի զանգակատուն» պոեմից, «Գժվում եմ», «Հրավիրում-ուրախանում եմ», «Կենաց», «Երեքնուկ» և այլն):

«Դլե յաման» երգի հուզիչ կատարմանը դուդուկով նվագակցեց փոքրիկ Տարոնը:

Մասնակիցները ներկայացրին նաև հետաքրքիր բեմականացումներ («Խիղճը և իր մարդկային դիմակը», «Իրերի դատն ու դատաստանը», «Դիմակահանդեսի գլխավորը»):

Վերջում ամփոփիչ խոսք ասաց Ն.Դավթյանը` հայտնելով, որ Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին նվիրված հաջորդ միջոցառումը կանցկացվի գրողի հայրենի գուղում և գրական-երաժշտական ցերեկույթը եզրափակեց Սևակին նվիրված իր հեղինակային` «Աշխարհն ափի մեջ» բանաստեղծությամբ.

Հիմա ափի մեջ բախտ չեն որոնում, սիրելի՛ Սևակ,
Ափով են կերտում, ափով են կերտում ճակատագրեր,
Հիմա չեն ելնում շալակն աշխարհի,
Հիմա աշխարհն են ափի մեջ պահում,
Ուզեն` կնետեն գնդակի նման,
Ուզեն` կայրե՛ն, որ մի քիչ տաքանան,
Ու վերջում թեկուզ, թեկուզ մոխրանան:
Մեկը աշխարհն է ափի մեջ պահում,
Մյուսն աշխարհաձև գլուխը մարդու:
Ոմանք աշխարհն են սպառնում ճզմել,
Ոմանք ճզմում են աշխարհը մարդու:

Աշխարհաձև գլուխ-զրոն չէ դարի տերը,
Դեռ գալու է, Պարու՛յր Սևակ, մարդացման դարը,
Մարդակերպից անցում դեպի մարդու հանճարը:

Մարդկայնության տաճարում է մտքերիդ ջահը,
Դեռ գալու է, Պարու՛յր Սևակ, մեծ մարդադարը: